(ուժը կորցրել է 06.12.07 թիվ 861-Ա որոշում)
i
041.0591.141002
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 հոկտեմբերի 2002 թվականի N 591-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առուվաճառքի (թրաֆիքինգ) հետ կապված հարցերն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով`
i
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`
Ձ. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության պետ
(հանձնաժողովի նախագահ)
Լ. Ասլանյան - ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և
փախստականների վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի
աշխատանքները համակարգող)
Տ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության գլխավոր մասնագետ
Գ. Գևորգյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վիճակագրության
պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական
ծրագրավորման վարչության պետ
Տ. Սեյրանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
հյուպատոսական վարչության պետ
Հ. Թորոսյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
միջազգային իրավական հարաբերությունների վարչության
պետ
Ս. Աղաջանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ
Տ. Պետրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր
վարչության 4-րդ վարչության 1-ին բաժնի պետի
ժամանակավոր պաշտոնակատար
Ա. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության մարդու
իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ
(հանձնաժողովի քարտուղար)
Շ. Միքայելյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության պետական սահմանի պահպանության գլխավոր
վարչության սահմանային վերահսկողության բաժնի պետ
Ս. Վարդանյանց - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության
բաժանմունքի պետ
Ա. Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
հյուպատոսական վարչության իրավական բաժնի երկրորդ
քարտուղար
Է. Վիրապյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների
հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ
Կ. Սիմոնյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր
մասնագետ
Ռ. Աբրահամյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության աշխատող
Ա. Մկրտչյան - ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության և
հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն
իրականացնող վարչության ավագ դատախազ
Բ. Սարոյան - ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական
հանձնաժողովի փորձագետ (համաձայնությամբ)
Գ. Բոշյան - Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար
(համաձայնությամբ)
Մ. Մաթևոսյան - ՀՀ գլխավոր դատախազության մարդկանց առևտրի
(թրաֆիքինգ) և նրանց անօրինական միգրացիայի դեմ
պայքարի բաժնի պետ
(կազմը փոփ. 20.02.04 թիվ 83-Ա, 27.10.04 թիվ 696-Ա, 05.05.05 թիվ 294-Ա, 14.10.06 թիվ 769-Ա, 18.05.07 թիվ 349-Ա, 07.08.07 թիվ 544-Ա որոշումներ)
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի աշխատանքների կատարման ընթացքի և ձեռնարկված միջոցների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ