| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 2024 թվականի N 1178-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշումը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով`
«6. Խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2023 թվականին արտահանված արտադրանքի արժեքը:
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1530-Լ որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:».
2) որոշման հավելվածի 23-րդ կետի`
i
ա. 1.3-րդ ենթակետում «և 2.2-րդ ենթակետերում նշված նպատակներով» բառերը փոխարինել «ենթակետում նշված նպատակով» բառերով, իսկ «հուլիսի» բառը` «օգոստոսի» բառով,
բ. 1.4-րդ ենթակետում «ենթակետում նշված նպատակով» բառերը փոխարինել «և 2.2-րդ ենթակետերում նշված նպատակներով» բառերով,
գ. 1.5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.6-րդ ենթակետով`
«1.6) սույն ծրագրի 24-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկերից բացի շահառուներին կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ` պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ ձեռք բերելու համար.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2024 թ. օգոստոսի
Երևան