(ուժը կորցրել է 25.07.01 թիվ 670 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
14 օգոստոսի 1996 թվականի թիվ 464
 
i
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՖՈՆԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գրանցման (հաշվառման) և աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացումը կանոնակարգելու նպատակով`
i
1. Սահմանել, որ բյուջետային է համարվում այն պետական հիմնարկը և կազմակերպությունը, որոնք իրենց հիմնական գործունեությունն իրականացնելիս շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում, և գործունեության հետ կապված բոլոր ծախսերը ֆինանսավորվում են հիմնականում հանրապետական կամ տեղական բյուջեների միջոցների հաշվին:
i
2. Սահմանել, որ հանրապետության բոլոր գործող բյուջետային հիմնարկները և կազմակերպությունները, սկսած 1996 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը, ենթակա են գրանցման (հաշվառման) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից վարվող` բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների պետական գրանցամատյանում (ռեեստր):
Նոր ստեղծվող, վերակառուցվող կամ լուծարվող բյուջետային հիմնարկները և կազմակերպությունները պետական գրանցամատյանում գրանցվում (հաշվառվում) են ստեղծման, վերակառուցման կամ հաշվառումից հանվում են լուծարման օրվանից հետո մեկամսյա ժամկետում:
/փոփ. 06.03.97 թիվ 76 որոշում/
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` կասեցնել սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում պետական գրանցամատյանում չգրանցված (չհաշվառված) բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսավորումը:
4. Հաստատել`
ա) պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկի (կազմակերպության) գրանցման (հաշվառման) քարտի ձևը (կցվում է).
բ) պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկի (կազմակերպության) գրանցման (հաշվառման) վկայականի ձևը (կցվում է):
5. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը`
i
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, հաստատել պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գրանցման (հաշվառման) կանոնակարգը և պետական գրանցամատյանում դրանց գրանցման ժամկետացանկը.
բ) հաստատել բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների թվաքանակի և աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ եռամսյակային վիճակագրական հաշվետվության ձևը և այն ներդնել 1996 թվականի 3-րդ եռամսյակից սկսած` ապահովելով դրա ստացումը, մշակումը և ամփոփ տեղեկագրի թողարկումը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 15-ը:
6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին, պատգամավորների քաղաքային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում ապահովել պետական գրանցամատյանում համակարգի բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գրանցումը (հաշվառումը) և դրանց աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ եռամսյակային վիճակագրական հաշվետվության ստացումը` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, և դրա ներկայացումը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը:
i
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկների (կազմակերպությունների) գրանցման (հաշվառման) քարտի ու վկայականի և աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ եռամսյակային հաշվետվության ձևերի տպագրման և այլ ծախսերի ֆինանսավորման աղբյուրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակի ավելացման մասին:
 
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 14-ի թիվ 464
որոշմամբ
 
ՁԵՎ
 
պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկի
(կազմակերպության) գրանցման (հաշվառման) քարտի
 
 001. Գրանցման համարը ______________        Հաշվառման ամսաթիվը ___/___/___
002. Վկայականի համարը _____________ 003. Հիմնարկի (կազմակերպության) լրիվ անվանումը ___________________________
__________________________________________________________________________
 
      և  հաշվառման ծածկագիրը                         ______________________
 004. Գործունեության տեսակը                                 _______________
005. Վերադաս մարմնի (նախարարության, վարչության, գերատեսչության, պետական
կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմնի) անվանումը
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
 
      և  ծածկագիրը                                          _______________
 006. Հիմնարկի (կազմակերպության) հասցեն     Փոստային դասիչը _______________
 Մարզը ________________________________        և  ծածկագիրը _______________
 Քաղաքը, գյուղը _______________________       Փողոցը, շենքը _______________
 Հեռախոսի համարը ______________________                ֆաքս _______________
 Տելեքս _______________________________             Հեռատիպ _______________
007. Աշխատողների թվաքանակը ___________ 008. Աշխատավարձի ֆոնդը _______________
 
Հիմնարկի (կազմակերպության ղեկավար
________________________
 _____________________   _____________________     քարտի լրացման ամսաթիվը
  (անունը, ազգանունը)      (ստորագրությունը)       «__»________ 199  թ.
                                                  ________________________
Կ.տ.
 
                               ՁԵՎ                    Հաստատված է
                             -------              ՀՀ վարչապետի 1996 թ.
                                                  օգոստոսի 14-ի թիվ 464
                                                        որոշմամբ
 
ՀՀ զինանշանի պատկերը
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Վկայական թիվ
 
պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկի
(կազմակերպության) գրանցման (հաշվառման)
 
__________________________________________________________________________
               (հիմնարկի (կազմակերպության) լրիվ անվանումը)
__________________________________________________________________________
 
Պետական գրանցամատյանում գրանցման (հաշվառման) համարը ______________________
 Գրանցման ծածկագիրը                      __________________________________
 Գրանցման ամսաթիվը                       __________________________________
 Վերադաս մարմնի անվանումը                __________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
 
Հասցեն ___________________________________________________________________
___________________________________________________________________
 
Պետական ռեգիստրի
 վարչության պետ                          __________________________________
                                                (անունը, ազգանունը)
                                              _______________________
                                                 (ստորագրությունը)
                                              «___»____________ 199  թ.
 
Կ.տ.