12.12.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի նոյեմբերի 15-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Քրեական վարույթներով իրավական օգնությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքով:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 483-րդ հոդվածի 26-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. նոյեմբերի 29 Երևան ՀՕ-465-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 2 դեկտեմբերի 2024 թվական: