Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2024 թվականի N 1896-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 39-րդ կետի 1-ին ենթակետը «կոոպերատիվներ),» բառից հետո լրացնել «համայնքները (եթե տվյալ լիզինգի առարկան նախատեսված չէ ձեռք բերելու սուբվենցիոն ծրագրերով),» բառերով.

2) 41.4-րդ կետի`

i

ա. 4-րդ ենթակետը և 7-րդ ենթակետի «բ» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,

բ. 8-րդ ենթակետում «հիմքերով» բառը փոխարինել «հիմքով» բառով,

գ. 12-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

դ. 12-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ ենթակետով`

«13) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 12-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը լիզինգառուից ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիզինգառուի կողմից սույն ծրագրի N 8 ձևի հայտարարությունով ստանձնած պարտավորությունների մասին գրավոր տեղեկացնում է ձեռք բերված շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի նախատեսված շահագործման վայրի մարզի համայնքին:».

i

3) 44-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.1-ին և 44.2-րդ կետերով`

«44.1. Սույն ծրագրի 40-րդ կետի 3.6-րդ ենթակետով և 41.4-րդ կետով սահմանված պահանջներով շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերած լիզինգառուի կողմից սույն ծրագրի N 8 ձևի հայտարարությունով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մոնիթորինգը վերապահվում է շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի նախատեսված շահագործման վայրի մարզի համայնքին:

44.2. Այն դեպքում, եթե սույն ծրագրի 44.1-ին կետի շրջանակներում իրականացված մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվում է լիզինգառուի կողմից սույն ծրագրի N 8 ձևի հայտարարությունով ստանձնած պարտավորությունների խախտում, ապա այդ մասին շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի նախատեսված շահագործման վայրի մարզի համայնքի ղեկավարը 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.2024
N 1896-Լ
Որոշում