ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 2025 թվականի N 113-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
i
1) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով.
i
2) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի «ա» պարբերությունը «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով.
i
3) որոշման N 4 հավելվածի 3-րդ կետը «ազգային անվտանգության,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության,» բառերով.
i
4) որոշման N 4 հավելվածի 8.1-ին կետը «ազգային անվտանգության,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության,» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2025 թ. փետրվարի 6
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 6 փետրվարի 2025 թվական: