14.02.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2022 թվականի N 683-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 5-րդ փողոցն անվանակոչել հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի անվամբ` «Օհան Դուրյան փողոց» (սկսվում է Նորքի գերեզմանատան մոտից, ջրանցքին զուգահեռ հասնում` Երևանի Արգիշտի Առաջին արքային անվան հ.61 հիմնական դպրոց):
(1-ին կետը փոփ. 11.02.2025 թիվ 383-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետի
առաջին տեղակալ Լ. Հովհաննիսյան
2022 թ. դեկտեմբերի 20
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 26 դեկտեմբերի 2022 թվական: