14.02.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
23 մայիսի 2023 թվականի N 785-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՐԵՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 4-րդ փողոցը և նրբանցքն անվանակոչել հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Երեմ Վարդանյանի անվամբ` «Երեմ Վարդանյան փողոց» (սկսվում է Արա Հարությունյան փողոցից, հասնում` Այծեմնիկ Ուրարտուի փողոց), «Երեմ Վարդանյան փողոց, 1-ին նրբանցք (սկսվում է Նորքի 2-րդ փողոցի հ.32 հասցեի հարակից տարածքից, հասնում մինչև Երեմ Վարդանյան փողոցի հ.25 հասցեի հարակից տարածք):
(1-ին կետը փոփ. 11.02.2025 թիվ 383-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2023 թ. մայիսի 23
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 25 մայիսի 2023 թվական: