ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
11 փետրվարի 2025 թվականի N 292-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
i
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման հավելվածի 49-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
49. Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի հերթական նիստում հարցերը քննարկվում են հետևյալ ընթացակարգով`
1) Հանձնաժողովի հերթական նիստը վարողը ըստ օրակարգի ներկայացնում է քննարկվող հարցը և դրա վերաբերյալ զեկուցողին.
2) զեկուցողի ելույթ` մինչև տասը րոպե.
3) Հարց տալու կամ ելույթ ունենալու ցանկություն ունեցող անձինք դիմում են նիստը նախագահողին: Հարցը տրվում է, ինչպես նաև ելույթ ունեցողները հանդես են գալիս ըստ դիմելու հաջորդականության, նիստը նախագահողի հայտարարությամբ: Հարցի համար տրվում է մինչև երկու րոպե, իսկ պատասխանի համար մինչև չորս րոպե, այնուհետև հարց տվողին և զեկուցողին արձագանքելու համար տրվում է մինչև երկուական րոպե: Յուրաքանչյուր ավագանու անդամ ունի երկու հարցի և մեկ ելույթի իրավունք:
4) ավագանու անդամի ելույթ` մինչև հինգ րոպե.
5) զեկուցողի եզրափակիչ ելույթ` մինչև հինգ րոպե.
6) քվեարկություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ. ԱՎԻՆՅԱՆ
2025 թ. փետրվարի 11
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 18 փետրվարի 2025 թվական: