Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2024 թվականի N 122-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

Երևանի ավագանին որոշում է.

i

1. Երևանի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ կետով.

«83.1. Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով` ընթացիկ տարվա ոչ ուշ, քան վերջին նիստում Ավագանին որոշում է կայացնում բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով աուդիտ անցկացնելու մասին, որի համար վճարումը կատարվում է Երևանի բյուջեից:

Աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական կազմակերպություն ընտրելու մրցույթին կարող են մասնակցել այն անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք`

ա. ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ աուդիտի ոլորտում,

բ. ունեն առնվազն 7 աշխատակից, ովքեր ունեն առնվազն 5 տարվա աուդիտորական աշխատանքային փորձ, և որոնցից առնվազն 2-ը ունեն միջազգային որևէ որակավորում:»

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Երևանի  քաղաքապետ`                     Տ. Ավինյան

 

2024 թ. ապրիլի 16

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
16.04.2024
N 122-Ն
Որոշում