14.05.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 դեկտեմբերի 2021 թվականի N 1414-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի N 771-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետը`
1. Հաստատել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1264-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. դեկտեմբերի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1414-Ա որոշման
ԿԱԶՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հասմիկ Ավագյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Արսեն Միխայլով - ՀՀ վարչապետի օգնական
Գոհար Մամիկոնյան - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ
(համաձայնությամբ)
Սերգեյ Աբրահամյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական
դաստիարակության բաժնի պետ
Արսեն Հակոբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության բարձրագույն կրթության և
գիտության կոմիտեի փորձաքննության և
վերլուծությունների վարչության պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Սամվել Գևորգյան - Ն. Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական
մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն
(համաձայնությամբ)
Էդուարդ Քալանթարյան - Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մարզական
մեկնաբան (համաձայնությամբ)
Հարություն Յավրյան - ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ (համաձայնությամբ)
Ռոբերտ Խաչատրյան - Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ
(համաձայնությամբ)
Դավիթ Մոսինյան - «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Աշոտ Տիրացույան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի դասախոս
Անահիտ Բարսեղյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի հասարակական և հումանիտար
գիտությունների ամբիոնի դասախոս
Եկատերինա Նահապետյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և
սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական
դաստիարակության տեսության, մեթոդիկայի և ադապտիվ
ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս
Լուսինե Տանաջյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
պետական ինստիտուտի հասարակական և հումանիտար
գիտությունների ամբիոնի դասախոս
Նարինե Մարե-Գասպարյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
պետական ինստիտուտի ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի
դասախոս
Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ
Սուրեն Եղիազարյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող
Հեղինե Սարկիսյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող
Լաուրա Միրզոյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող
Ժիրայր Դավեյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող
Սուսան Ավետիսյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների և
սպորտային տուրիզմի կառավարման ֆակուլտետի սովորող
(հավելվածը փոփ. 29.06.2022 թիվ 740-Ա, 03.02.2023 թիվ 118-Ա, 24.11.2023 թիվ 1186-Ա, 08.10.2024 թիվ 906-Ա, 14.05.2025 թիվ 405-Ա որոշումներ)