Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1218-Լ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 2025 թվականի N 656-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի «Պետական պահպանության ծառայության զինծառայողների միասնական համազգեստի և տարբերանշանների նկարագիրը հաստատելու մասին» N 1218-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման վերնագրում «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով.

i

2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «Պետական պահպանության ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով:

2. Որոշման N 1 հավելվածի`

i

1) վերնագրում «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով.

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«1. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության (այսուհետ` Պետական պահպանության ծառայություն) ծառայողների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող զինծառայողները համազգեստը կրում են ըստ շնորհված կոչումների:».

3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«2. Պետական պահպանության ծառայության բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 1, նկար 2, 8, 9, 12 և 13) ներառում է`».

4) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 29-րդ, 30-րդ և 31-րդ ենթակետերը.

i

5) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի N 1 ձևի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ և 11-րդ նկարները.

6) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում`

i

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Պետական պահպանության ծառայության ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 2, նկար 1, 9, 10, 13 և 14) ներառում է`»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետով`

«3.1) կեպի գլխարկ` սև գույնի բամբակյա գործվածքից, չափսի կարգավորման հնարավորությամբ,»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին ենթակետով`

«5.1) տակտիկական տաբատ (շալվար)` արևայրուքի գույնի բամբակյա գործվածքից, բավարարում է մարտավարական ոլորտում անհրաժեշտ կարիքները: Չափսը կարգավորվում է գոտկատեղում ժապավենի միջոցով, առկա են օղակներ, որոնք թույլ են տալիս կրել մարտավարական գոտիներ: Գոտկատեղում, առջևի մասում ամրացված են դիմացկուն պոլիմերից երկու օղակներ (D-աձև)` կեռիկներ ամրացնելու համար: Առջևի գրպաններն ամրացված են նեյլոնային կտորի շերտով` սեղմակներ ամրացնելու համար: Աջ կողմում առկա է ցածր պրոֆիլի գրպան` բջջային հեռախոս դնելու համար և երկու մեծ գրպաններ` ոտքերի կողային հատվածներում` անձնական իրեր տեղադրելու համար: Տաբատի լայնությունը կոճերի հատվածում կարգավորվում է ժապավենով, որը թույլ է տալիս տաբատն օգտագործել ինչպես մարզական, այնպես էլ երկարաճիտ կոշիկների հետ,»,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետով`

«7.1) բաճկոն` սև գույնի, ապահովում է պաշտպանություն անբարենպաստ եղանակային պայմաններում, չափազանց ցածր ջերմաստիճանների դեպքում այն կարող է օգտագործվել ներդիր բաճկոնի հետ համադրությամբ: Պատրաստված է երեք շերտանոց պոլիամիդային (նեյլոն) նյութի հատուկ տեսակից արտաքին պոլիտետրաֆտորէթիլենի մշակմամբ, որը ջրապաշտպան, քամուց պաշտպանող և չխոնավացող նյութ է: Բաճկոնն ունի կիսակոշտ կառուցվածք` բարձր ամրության ժապավենով կարված կարերով և ներքին ցանցային շերտով: Առջևում տեղադրված է երկկողմանի կայծակաճարմանդ` արտակարգ բացման համակարգով, որը թույլ է տալիս այն արագ բացել նույնիսկ ամբողջությամբ փակ վիճակում: Արտաքին հատվածում առկա է ջրապաշտպան և քամուց պաշտպանող շերտ: Բաճկոնի օձիքի հետևի հատվածում առկա է ներքին գրպան` գլխարկը թաքցնելու համար: Ձախ և աջ թևերում առկա են երկու ներքին գրպաններ` կրծքավանդակի հատվածում և երկու արտաքին գրպաններ` գոտկատեղի հատվածում` ջրապաշտպան շերտերով: Առկա են երկու պաշտպանիչ գլխարկներ, մեկը` ֆիքսված` գլուխը պաշտպանելու համար, իսկ մյուսը` հանվող, որը համալրված է հովհարով և կարգավորվում է սաղավարտի կամ գլխարկի վրայից կրելու համար: Երկու գլխարկներն էլ ծալվող են և պահվում են բաճկոնի օձիքի հատվածում: Սև գույնի հանվող ներքին փափուկ բրդյա ներդիր` պոլիեսթերից, որն ապահովում է ջերմություն և հարմարավետություն: Առկա են էլաստիկ թևքեր` հարմարավետ տեղադրման համար, երկու կողային գրպաններ` կայծակաճարմանդով փակվող, ինչպես նաև ժապավեններ` նույնականացման պիտակներ ամրացնելու համար,»,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին ենթակետով`

«11.1) դասական կոստյում` սև գույնի կիսաբրդյա գործվածքից, կոստյումը կարվում է նեղ ժամանակակից ձևվածքով: Բաճկոնի դիմացի հատվածում առկա են` երկու կոճակ` օղակով, կողային հատվածում` երկու կողային գրպան, մեկ կրծքային գրպան և մեկ ծոցագրպան: Շալվարը` դասական, ուղիղ ոտքերով, ծալքերով, ավանդական ոճի, գոտկատեղի հատվածը` փափուկ ներդիրով հարմարավետության համար, ամրանում է կոճակով և ձգվող փականով: Թույլատրվում է դասական կոստյումը կրել ամենօրյա համազգեստի փոխարեն,»,

զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին ենթակետով`

«14.1) տակտիկական կոշիկ` շագանակագույն, բնական կաշվից, ներսից` 3 շերտ ջրակայուն կտորից, ներբանները կաշվից, արտաքին ներբանները կաուչուկից, տակացուն` ռետինե բարձր խտությամբ կաուչուկից, որն ամրանում է սոսնձման եղանակով, լեզվակը` ջերմակայուն եռաշերտ կտորից, կազմված է` ներքևից` արհեստական կտորից, մեջտեղում` ռետինե շերտից, դրսից` արհեստական կաշվից, լեզվակը փակ է երեք կողմերից, կոշիկի քուղերը` կապրոնից,»,

է. լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին ենթակետով`

«15.1) երկարաթև սև վերնաշապիկ` բնական վիսկոզա և պոլիեսթեր գործվածքից, վերնաշապիկի առաջամասն ու ետնամասը բաղկացած են 2 կտորից, առաջամասում առկա են ձևավոր կափույրներով վրադիր գրպաններ, որոնք կոճկվում են կպչուն ժապավենով և կողքից փակվում են շղթայով, առաջամասի աջ կողմը բաղկացած է 1 լանջափեշից, առաջամասում և թեզանիքներում` առկա են օղակներ և կարվում կոճակներ, ձախ թևին` կպչուն ժապավեն, թևերի տակ և ետնամասի կոկետկայի ներսից կարվում է ցանց,»,

ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին ենթակետով`

«18.1) կարճաթև սև մարտավարական վերնաշապիկ (պոլո), բնական վիսկոզա և պոլիեսթեր գործվածքից, թևերին` փոքրիկ կայծակաճարմանդներով գրպաններ, որոնց վրա առկա են թավշից ներդիրներ` գրիչի համար: Կրծքավանդակին` ձախ կողմին ճարմանդով թեք գրպան, ցանցավոր թևատակեր և աջ ուսի հատվածում` ռադիոկապի փոքրիկ ժապավեն,».

7) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 17-րդ, 18-րդ, 20-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 27-րդ և 28-րդ ենթակետերը.

i

8) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի N 2 ձևի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և 12-րդ նկարները.

9) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում`

i

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետով`

«3.1) կեպի գլխարկ` սև գույնի բամբակյա գործվածքից, չափսի կարգավորման հնարավորությամբ,»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին ենթակետով`

«9.1) տակտիկական տաբատ (շալվար)` արևայրուքի գույնի բամբակյա գործվածքից, բավարարում է մարտավարական ոլորտում անհրաժեշտ կարիքները: Չափսը կարգավորվում է գոտկատեղում ժապավենի միջոցով, առկա են օղակներ, որոնք թույլ են տալիս կրել մարտավարական գոտիներ: Գոտկատեղում, առջևի մասում ամրացված են դիմացկուն պոլիմերից երկու օղակներ (D-աձև)` կեռիկներ ամրացնելու համար: Առջևի գրպաններն ամրացված են նեյլոնային կտորի շերտով` սեղմակներ ամրացնելու համար: Աջ կողմում առկա է ցածր պրոֆիլի գրպան` բջջային հեռախոս դնելու համար և երկու մեծ գրպաններ` ոտքերի կողային հատվածներում` անձնական իրեր տեղադրելու համար: Տաբատի լայնությունը կոճերի հատվածում կարգավորվում է ժապավենով, որը թույլ է տալիս տաբատն օգտագործել ինչպես մարզական, այնպես էլ երկարաճիտ կոշիկների հետ,»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ ենթակետով`

«9.2) բաճկոն` սև գույնի, ապահովում է պաշտպանություն անբարենպաստ եղանակային պայմաններում, չափազանց ցածր ջերմաստիճանների դեպքում այն կարող է օգտագործվել ներդիր բաճկոնի հետ համադրությամբ: Պատրաստված է երեք շերտանոց պոլիամիդային (նեյլոն) նյութի հատուկ տեսակից արտաքին պոլիտետրաֆտորէթիլենի մշակմամբ, որը ջրապաշտպան, քամուց պաշտպանող և չխոնավացող նյութ է: Բաճկոնն ունի կիսակոշտ կառուցվածք` բարձր ամրության ժապավենով կարված կարերով և ներքին ցանցային շերտով: Առջևում տեղադրված է երկկողմանի կայծակաճարմանդ` արտակարգ բացման համակարգով, որը թույլ է տալիս այն արագ բացել նույնիսկ ամբողջությամբ փակ վիճակում: Արտաքին հատվածում առկա է ջրապաշտպան և քամուց պաշտպանող շերտ: Բաճկոնի օձիքի հետևի հատվածում առկա է ներքին գրպան` գլխարկը թաքցնելու համար: Ձախ և աջ թևերում առկա են երկու ներքին գրպաններ` կրծքավանդակի հատվածում և երկու արտաքին գրպաններ` գոտկատեղի հատվածում` ջրապաշտպան շերտերով: Առկա են երկու պաշտպանիչ գլխարկներ, մեկը` ֆիքսված` գլուխը պաշտպանելու համար, իսկ մյուսը` հանվող, որը համալրված է հովհարով և կարգավորվում է սաղավարտի կամ գլխարկի վրայից կրելու համար: Երկու գլխարկներն էլ ծալվող են և պահվում են բաճկոնի օձիքի հատվածում: Սև գույնի հանվող ներքին փափուկ բրդյա ներդիր` պոլիեսթերից, որն ապահովում է ջերմություն և հարմարավետություն: Առկա են էլաստիկ թևքեր` հարմարավետ տեղադրման համար, երկու կողային գրպաններ` կայծակաճարմանդով փակվող, ինչպես նաև ժապավեններ` նույնականացման պիտակներ ամրացնելու համար,»,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.3-րդ ենթակետով`

«9.3) դասական կոստյում` սև գույնի կիսաբրդյա գործվածքից, կոստյումը կարվում է նեղ ժամանակակից ձևվածքով: Բաճկոնի դիմացի հատվածում առկա են` երկու կոճակ` օղակով, կողային հատվածում` երկու կողային գրպան, մեկ կրծքային գրպան և մեկ ծոցագրպան: Շալվարը` դասական, ուղիղ ոտքերով, ծալքերով, ավանդական ոճի, գոտկատեղի հատվածը` փափուկ ներդիրով հարմարավետության համար, ամրանում է կոճակով և ձգվող փականով: Թույլատրվում է դասական կոստյումը կրել ամենօրյա համազգեստի փոխարեն,»,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.4-րդ ենթակետով`

«9.4) տակտիկական կոշիկ` շագանակագույն, բնական կաշվից, ներսից` 3 շերտ ջրակայուն կտորից, ներբանները կաշվից, արտաքին ներբանները կաուչուկից, տակացուն` ռետինե բարձր խտությամբ կաուչուկից, որն ամրանում է սոսնձման եղանակով, լեզվակը` ջերմակայուն եռաշերտ կտորից, կազմված է` ներքևից` արհեստական կտորից, մեջտեղում` ռետինե շերտից, դրսից` արհեստական կաշվից, լեզվակը փակ է երեք կողմերից, կոշիկի քուղերը` կապրոնից,»,

զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին ենթակետով`

«11.1) երկարաթև սև վերնաշապիկ` բնական վիսկոզա և պոլիեսթեր գործվածքից, վերնաշապիկի առաջամասն ու ետնամասը բաղկացած են 2 կտորից, առաջամասում առկա են ձևավոր կափույրներով վրադիր գրպաններ, որոնք կոճկվում են կպչուն ժապավենով և կողքից փակվում են շղթայով, առաջամասի աջ կողմը բաղկացած է 1 լանջափեշից, առաջամասում և թեզանիքներում` առկա են օղակներ և կարվում կոճակներ, ձախ թևին` կպչուն ժապավեն, թևերի տակ և ետնամասի կոկետկայի ներսից կարվում է ցանց,»,

է. լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին ենթակետով`

«12.1) կարճաթև սև մարտավարական վերնաշապիկ (պոլո), բնական վիսկոզա և պոլիեսթեր գործվածքից, թևերին` փոքրիկ կայծակաճարմանդներով գրպաններ, որոնց վրա առկա են թավշից ներդիրներ` գրիչի համար: Կրծքավանդակին` ձախ կողմին ճարմանդով թեք գրպան, ցանցավոր թևատակեր և աջ ուսի հատվածում` ռադիոկապի փոքրիկ ժապավեն,».

10) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը:

3. Որոշման N 2 հավելվածի`

i

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ ենթակետով`

«1.2) թևքանշան ամենօրյա համազգեստի համար` Հայաստանի Հանրապետության զինանշանի և Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով` 8 սմ շառավիղով, սև գույնի զամշե կամ համանման կտորից, գրառումները` ոսկեգույն: Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավումով.».

2) 1-ին կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» պարբերությամբ`

«դ. ամենօրյա` սև գույնի դաշտով, առանց մակաշերտերի, ոսկեգույն աստղերով (ձև N 5.1, նկար 1, 2 և 3).».

3) որոշման N 2 հավելվածը լրացնել N 5.1-ին ձևով` համաձայն հավելվածի.

4) 1-ին կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունից հանել «դեղնականաչավուն դաշտով, կապույտ մակաշերտերով (ձև N 5, նկար 14, 15, 16, 17, 18 և 19),» բառերը.

5) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի N 5 ձևի 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ նկարները.

6) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը.

7) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի N 3 ձևը:

4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների` սույն որոշմամբ լրացվող նոր համազգեստին անցումն իրականացնել փուլերով` ըստ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի կողմից հաստատված ժամանակացույցի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ                                                     Մ. Գրիգորյան

 

2025 թ. հուլիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2025 թվականի հուլիսի 29-ի

N 656-Լ որոշման

 

«Ձև N 5.1

 

                                                                                        

 

                                                                                                           

 

pin
ՀՀ Վարչապետ
29.07.2025
N 656-Լ
Որոշում