ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2020 թվականի N 355-Լ
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2020 թվականի մարտի 26-ի
N 355-Լ որոշման
ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՇՂԹԱՆԵՐԻ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑԻԱՅԻ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1. Սույն հավելվածով հաստատված նպատակային միջոցառման նպատակն է խթանել տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար հումքի ներմուծման դիվերսիֆիկացումը:
2. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
2. «Տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային միջոցառման» (այսուհետ` միջոցառում) իմաստով շահառու է համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որի` դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկներով ներկայացված շրջանառության առնվազն 80%-ը ձևավորվել է` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված` Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների C(ՍԻ) «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» բաժնի C(ՍԻ)13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C(ՍԻ)14 «Հագուստի արտադրություն» դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակներից:
3. Տնտեսավարողը դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանել է C(ՍԻ) բաժնի C(ՍԻ)13 և C(ՍԻ)14 դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակներից Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանք:
4. Տնտեսավարողը դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չպետք է ունենա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում, և հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չպետք է ունենա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ:
5. Միջոցառման շահառուն կարող է աջակցություն ստանալ սույն որոշման N 4 հավելվածով հաստատված աջակցության մասով միայն մեկ անգամ:
6. Միջոցառման իմաստով հումք է համարվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի մարտի 11-ի N 235-Ն հրամանով սահմանված «Պաշարները»:
7. Միջոցառման շահառու դառնալու համար դիմում-հայտերը կարող են ներկայացվել մինչև 2026 թվականի նոյեմբերի 16-ը: Միջոցառումը գործելու է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը:
3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
8. Աջակցությունը տրամադրվում է տնտեսավարողներին` Չինաստանից, Հնդկաստանից, Իտալիայից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Բանգլադեշից, Թուրքմենստանից, Տաջիկստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից հումքի ներկրման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ` ֆինանսական կազմակերպություն) ստացվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:
4. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Աջակցության գործիքի կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1) արժույթը` դրամով կամ արտարժույթով.
2) ժամկետները`
ա. վարկի պայմանագրի ժամկետը` մինչև 36 ամիս,
բ. սուբսիդավորման ժամանակահատվածը` մինչև 12 ամիս.
3) վարկային միջոցների օգտագործման կարգը` միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով.
4) տոկոսադրույքի սուբսիդավորման չափը` 8% դրամով և 6% արտարժույթով:
10. Տրամադրվող վարկի գումարը չպետք է գերազանցի տնտեսավարողի` դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների ընդհանուր արժեքը` դրամային արտահայտությամբ:
11. Սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը հաշվարկվում է վարկի մնացորդային մայր գումարի հանրագումարով: Միջոցառման իմաստով վարկի մնացորդային մայր գումար է համարվում վարկի տրամադրված արժեքի և մայր գումարի մարումների տարբերությունը:
12. Վարկի առարկայի արժեքը ներառում է վարկի առարկայի ձեռքբերման գինը, Հայաստանի Հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը: Սույն կետով սահմանված ներմուծման հետ կապված ծախսերն իրենց մեջ պետք է ներառեն տեղափոխման, մաքսազերծման, ավելացված արժեքի հարկի վճարման և տեղափոխման հետ կապված այլ ծախսերը` դրանց առկայության պարագայում:
13. Վարկի տրամադրման և սպասարկման ընթացքում միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր կամ տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում:
14. Միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով այն տնտեսավարողը, որը իրականացնում է միջոցառման 2-րդ կետով սահմանված գործունեություն, կարող է դիմում-հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում միջոցառմամբ սահմանված պահանջների համաձայն կիրականացվի վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում` միջոցառման 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափերով և պայմաններով:
15. Ֆինանսական կազմակերպությունը` գնահատելով տնտեսավարողի վարկունակությունը, վճարունակությունը և ստացվող վարկի օգտագործման` միջոցառման պայմաններին համապատասխանությունը, հաստատում է տնտեսավարողի կողմից միջոցառման շրջանակում վարկի ստացումը:
16. Միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունը յուրաքանչյուր ամիս միջոցառմամբ հաստատված Ձև 1-ով` հայտ և Ձև 2-ով` նախորդող ամսվա հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում ստանալու նպատակով: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ ամիս ներկայացվող սուբսիդավորման հայտի մեջ ներառվում են բացառապես նախորդ ամսվա համար հաշվարկված սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքի գումարները:
17. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը` ֆինանսական կազմակերպության կողմից ներկայացված հայտի հիման վրա, եթե այն համապատասխանում է միջոցառման պահանջներին:
18. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի հիման վրա` ֆինանսական միջոցների առկայության պարագայում:
19. Միջոցառման մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` անհրաժեշտությամբ պայմանավորված նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության և միջոցառման արդյունավետության գնահատման նպատակով` տարեկան առնվազն 1 անգամ: Մոնիթորինգի շրջանակում միջոցառման 15-րդ կետի համաձայն ներկայացված փաստաթղթերում անճշտությունների, անհամապատասխանությունների կամ կեղծիքների բացահայտման դեպքում տոկոսադրույքի սուբսիդավորման տրամադրումը դադարեցվում է, իսկ պետության կողմից ամբողջ ժամանակահատվածում տոկոսադրույքի սուբսիդավորված գումարները ֆինանսական կազմակերպության և շահառուի միջև կնքվող պայմանագրով ամրագրված կարգով եռամսյա ժամկետում հետ են վերադարձվում պետական բյուջե` կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 283-Ն որոշումը:
20. Հաշվեքննության դեպքում ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը ներկայացված փաստաթղթերը տարեկան հաշվեքննության շրջանակներում շահառուի համաձայնությամբ կարող են տրամադրվել Հաշվեքննիչ պալատին:
Ձև 1
Ֆինանսական կառույց ՖԿ` ________________________________________
Հայտի ժամանակահատված _________________________________________
Հայտի ներկայացման ամսաթիվ` ____________________________________
Ներկայացվող կառույցի անվանումը` ՀՀ ԷՆ__________________________
ՀԱՅՏ
.__________________________________________________________________________
|ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՒՄՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
|ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|__________________________________________________________________________
|N | ՎԱՐԿԱՌՈՒ | ՎԱՐԿ |
| | | |
| |_______________________|______________________________________________|
| |անվանում/|ՀՎՀՀ|հասցե/ |վարկի |վարկի |վարկի |վարկի|վարկի|վարկի |ամբողջ|
| |ազգանուն,| |գործու- |տրամա-|պայմա-|տրամա-|տրամա|ավար-|տարե- |տոկո- |
| |անուն | |նեության|դրման |նագ- |դրման |դրման|տի |կան |սագու-|
| | | |________|պայմա-|րային |նպա- |ամսա-|ամսա-|տոկո- |մարը |
| | | |մ |հ |նագրի |գու- |տակը |թիվը |թիվը |սա- |հաշ- |
| | | |ա |ա- |համար |մար/ | | | |դրույ-|վետու |
| | | |ր |մ |N |ՀՀ | | | |քը |ամսվա |
| | | |զ |ա | |դրամ/ | | | |/ՀՀ |ընթաց-|
| | | | |յ | |արտար-| | | |դրամ/ |քում |
| | | | |ն | |ժույթ/| | | |արտար-|/ՀՀ |
| | | | |ք | | | | | |ժույթ/|դրամ/ |
| | | | | | | | | | | |արտար-|
| | | | | | | | | | | |ժույթ/|
|__|_________|____|___|____|______|______|______|_____|_____|______|______|
| 1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|__|_________|____|___|____|______|______|______|_____|_____|______|______|
|__|_________|____|___|____|______|______|______|_____|_____|______|______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | | | | | | | | | | |
.__________________________________________________________________________
_____________________________________.
|
|
_____________________________________|
|ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ | |
|ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ | |
|_____________________________| |
|սուբսիդա-|սուբսիդա-|սուբսիդա-|այլ |
|վորման |վորման |վորման |նշում-|
|ավարտի |ենթակա |ենթակա |ներ |
|ամսաթիվը |տոկոսային|տոկոսա- | |
| |կետը |գումար/ | |
| | |ՀՀ դրամ/ | |
| | |արտար- | |
| | |ժույթ | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|_________|_________|_________|______|
| 13 | 14 | 15 | 16 |
|_________|_________|_________|______|
|_________|_________|_________|______|
| | | | |
_____________________________________.
Հարգանքով`
ՖԿ Գործադիր տնօրեն` _____________________
Լիազորված անձ` պաշտոն, անուն
ազգանուն, ստորագրություն, կնիք ___________________
Ձև 2
Ֆինանսական
կառույց ՖԿ ________________________
___________________________________
___________________________________
Հայտի ներկայացման ամսաթիվ ___________________________________
Ներկայացվող կառույցի անվանումը` ՀՀ ԷՆ________________________
Հայտի ժամանակահատված
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
.__________________________________________________________________________
|ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՒՄՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
|ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|__________________________________________________________________________
|N | ՎԱՐԿԱՌՈՒ | ՎԱՐԿ |
| | | |
| |_______________________|______________________________________________|
| |անվանում/|ՀՎՀՀ|հասցե/ |վարկի |վարկի |վարկի |վարկի|հաշ- |գրավի |գրավի |
| |ազգանուն,| |գործու- |տրամա-|պայմա-|տրամա-|տրամա|վետու|առարկա|առար- |
| |անուն | |նեության|դրման |նագ- |դրման |դրման|ամսվա| |կայի |
| | | |________|պայմա-|րային |նպա- |ամսա-|վերջի| |շուկ. |
| | | |մ |հ |նագրի |գու- |տակը |թիվը |դրու-| |արժեք/|
| | | |ա |ա- |համար |մար/ | | |թյամբ| |ՀՀ |
| | | |ր |մ |N |ՀՀ | | |վարկի| |դրամ/ |
| | | |զ |ա | |դրամ/ | | |մայր | |արտար-|
| | | | |յ | |արտար-| | |գու- | |ժույթ/|
| | | | |ն | |ժույթ/| | |մարի | | |
| | | | |ք | | | | |մնա- | | |
| | | | | | | | | |ցորդը| | |
| | | | | | | | | |/ՀՀ | | |
| | | | | | | | | |դրամ/| | |
| | | | | | | | | |արտար| | |
| | | | | | | | | |ժույթ| | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
|__|_________|____|___|____|______|______|______|_____|_____|______|______|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|__|_________|____|___|____|______|______|______|_____|_____|______|______|
|__|_________|____|___|____|______|______|______|_____|_____|______|______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ`| | | | | | | | | | |
.__________________________________________________________________________
_______________________________________________.
|
|
_______________________________________________|
|ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ | |
|ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ | |
|_______________________________________| |
|վարկառուի|վճարված |սուբսիդա-|սուբսիդա-|այլ |
|կողմից |չսուբսիդա|վորման |վորման |նշում-|
|վճարված |վորվող |ենթակա |ենթակա |ներ |
|ամբողջ |տոկոսա- |տոկո- |աճողական | |
|տոկոսա- |գումարի |սային |տոկոսա- | |
|գումար` |ամսաթիվը |կետը |գումար/ | |
|հաշվետու | | |ՀՀ դրամ/ | |
|ամսվա | | |արտար- | |
|ընթացքում| | |ժույթ/ | |
|/ՀՀ դրամ/| | | | |
|արտար- | | | | |
|ժույթ/ | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|_________|_________|_________|_________|______|
| 13 | 14 | 15 | 16 | 17 |
|_________|_________|_________|_________|______|
|_________|_________|_________|_________|______|
| | | | | |
_______________________________________________.
Հարգանքով`
ՖԿ Գործադիր տնօրեն ________________
Լիազորված անձ`
պաշտոն, անուն ազգանուն, ստորագրություն, կնիք _________________
(4-րդ հավելվածը լրաց. 07.08.2025 թիվ 1099-Լ / լրացումն ունի անցումային դրույթ/ որոշում)