Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 207 ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 օգոստոսի 2025 թվականի N 1147-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2070-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը հաստատելու մասին» N 2070-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերով.

i

2) հավելվածի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Միջոցառմամբ սահմանված պայմանները բավարարված լինելու դեպքում դիմումն ընդունվում է, և աջակցության գումարը շահառուին փոխանցելու նպատակով ՊԵԿ-ը` դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան հանձնարարականի հիման վրա, «Mulberry» էլեկտրոնային համակարգով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում`

1) աջակցության գումարի վերաբերյալ վճարման հանձնարարականը.

2) ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով ներկայացվող N 3 ձևով սահմանված դիմումը:

14. Աջակցության գումարը շահառուին փոխանցելու նպատակով ՊԵԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) շահառուի անվանումը.

2) շահառուի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

3) շահառուի բանկային հաշվի համարը.

4) աջակցության գումարի չափը:

15. ՊԵԿ-ի կողմից վճարման հանձնարարականը և N 3 ձևով սահմանված դիմումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, աջակցության գումարը փոխանցվում է շահառուի նշված բանկային հաշվին: Ընդ որում, սույն դիմումի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է 2026 թվականի դեկտեմբերի 30-ը:».

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.

i

«15.1. Սույն ծրագրի շրջանակներում սահմանվում է, որ ՊԵԿ-ի էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգով ներկայացվող N 3 ձևով սահմանված դիմումը և վճարման հանձնարարականը համարվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և շահառուի միջև կնքված պայմանագիր և հանդիսանում են բավարար իրավական հիմք` Գանձապետարանի ստորաբաժանմանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ներկայացման պահանջն իրականացնելու նպատակով:

Սույն ծրագրի շրջանակում ՊԵԿ-ի կողմից ներկայացված N 3 ձևով սահմանված դիմումը և վճարման հանձնարարականը համարվում են վերջնական:»:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունները:

3. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունները և լրացումը տարածվում են 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ                                                                  Տ. Խաչատրյան

 

2025 թ. օգոստոսի

Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.08.2025
N 1147-Լ
Որոշում