Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ...

 

29.08.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2019 թվականի N 1570-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1263-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 28.08.2025 թիվ 1207-Ն որոշում)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքի և օրենսդրական չափագիտական վերահսկողության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1263-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 28.08.2025 թիվ 1207-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի նոյեմբերի 14-ի

N 1570-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությամբ և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին (այսուհետ` տեսչական մարմին) վերապահված վերահսկման ենթակա ոլորտներում ռիսկի վրա հիմնված ստուգումների անցկացման հետ կապված ընդհանուր հարցերը, ինչի արդյունքում ստուգումների պարբերականությունը պլանավորվելու է, և ստուգումներն իրականացվելու են համապատասխան իրենց ռիսկայնության խմբի` հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի պահանջները:

 

II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

2. Ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական և էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:

 

III. ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

3. Տեսչական մարմնի կողմից վերահսկման ենթակա ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ռիսկը գնահատվում է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարով, որի առավելագույն միավորը 180 է.

 

Rը = Rո + Rա

 

    Որտեղ`        Rը - տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր ռիսկ,

                  Rո - ոլորտային ռիսկ,

                  Rա - անհատական ռիսկ:

 

4. Տնտեսավարող սուբյեկտի ռիսկը ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների:

5. Եթե տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է իրականացնում մի քանի ոլորտներում, ապա հիմք է ընդունվում այն ոլորտի ցուցանիշը, որտեղ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր ռիսկի միավորն առավելագույնն է:

6. Ոլորտային ռիսկի առավելագույն կշիռ է սահմանվում 90 միավորը:

 

Ոլորտային ռիսկի աղյուսակ

 

._________________________________________________________________.

|NN  |Ոլորտի անվանումը                             |Ոլորտային     |

|ը/կ |                                             |ռիսկը (միավոր)|

|____|_____________________________________________|______________|

|1.  |Խաղալիքներ                                   |90            |

|____|_____________________________________________|______________|

|2.  |Չափումների միասնականություն                  |89            |

|____|_____________________________________________|______________|

|3.  |Ավտոգազալցակայանների շահագործման տեխնիկական  |88            |

|    |անվտանգության կանոններ                       |              |

|____|_____________________________________________|______________|

|4.  |Ավտոմոբիլային և  ավիացիոն բենզին, դիզելային  |87            |

|    |և  նավերի համար նախատեսված վառելիք, ռեակտիվ  |              |

|    |շարժիչների համար նախատեսված վառելիք և  մազութ|              |

|____|_____________________________________________|______________|

|5.  |Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված  |86            |

|    |հեղուկացված ածխաջրածնային գազ                |              |

|____|_____________________________________________|______________|

|6.  |Ծխախոտային արտադրատեսակներ, դրանց            |85            |

|    |պատկանելիքներ, ծխախոտային արտադրատեսակների   |              |

|    |փոխարինիչներ և  ծխախոտային արտադրատեսակների  |              |

|    |նմանակներ                                    |              |

|____|_____________________________________________|______________|

|7.  |Օծանելիք և  կոսմետիկ արտադրանք               |84            |

|____|_____________________________________________|______________|

|8.  |Երեխաների և  դեռահասների համար նախատեսված    |83            |

|    |արտադրանք                                    |              |

|____|_____________________________________________|______________|

|9.  |Ցեմենտներ                                    |82            |

|____|_____________________________________________|______________|

|10. |Բետոնի ամրանավորման համար օգտագործվող        |81            |

|    |պողպատե արտադրանք                            |              |

|____|_____________________________________________|______________|

|11. |Արտադրական կանեփ                             |80            |

|____|_____________________________________________|______________|

|12. |Ցածրավոլտ սարքավորում                        |79            |

|____|_____________________________________________|______________|

|13. |Գազանման վառելիքով աշխատող սարքավորում       |78            |

|____|_____________________________________________|______________|

|14. |Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական       |77            |

|    |համատեղելիություն                            |              |

|____|_____________________________________________|______________|

|15. |Էներգախնայող սարքերի էներգաարդյունավետություն|76            |

|____|_____________________________________________|______________|

|16. |Էլեկտրատեխնիկայի և  ռադիոէլեկտրոնիկայի       |75            |

|    |արտադրատեսակներում վտանգավոր նյութերի        |              |

|    |կիրառման սահմանափակում                       |              |

|____|_____________________________________________|______________|

|17. |Ռադիոսարքավորումների և  հեռահաղորդակցության  |74            |

|    |վերջնակետային սարքավորում                    |              |

|____|_____________________________________________|______________|

|18. |Կենցաղային և  սանիտարահիգիենիկ նշանակության  |73            |

|    |թղթե և  քիմիական թելքերից ապրանք             |              |

|____|_____________________________________________|______________|

|19. |Մակերևութաակտիվ  միջոցներ և  մակերևութաակտիվ |72            |

|    |նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցներ |              |

|____|_____________________________________________|______________|

|20. |Թեթև  արդյունաբերության արտադրանք            |71            |

|____|_____________________________________________|______________|

|21. |Քիմիական արտադրանք                           |70            |

|____|_____________________________________________|______________|

|22. |Քսանյութեր, յուղեր և  հատուկ հեղուկներ       |69            |

|____|_____________________________________________|______________|

|23. |Սինթետիկ հումքով լաքեր և  ներկեր             |68            |

|____|_____________________________________________|______________|

|24. |Հանքային պարարտանյութեր                      |67            |

|____|_____________________________________________|______________|

|25. |Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի        |66            |

|    |հարգորոշում և  հարգադրոշմում                 |              |

|____|_____________________________________________|______________|

|26. |Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի        |65            |

|    |մանրածախ առուվաճառք                          |              |

|____|_____________________________________________|______________|

|27. |Զբոսաշրջային գործունեություն                 |64            |

|____|_____________________________________________|______________|

|28. |Փաթեթվածքի անվտանգություն                    |63            |

|____|_____________________________________________|______________|

|29. |Կահույքագործական արտադրանք                   |62            |

|____|_____________________________________________|______________|

|30. |Տրանսպորտային փոխադրման և  (կամ) օգտագործման |61            |

|    |համար նախապատրաստված բնական այրվող գազ       |              |

|____|_____________________________________________|______________|

|31. |1000 Վ-ից բարձր լարման փոխարկման էլեկտրական  |60            |

|    |ապարատ                                       |              |

|____|_____________________________________________|______________|

|32. |Շինարարական ապակիներ                         |59            |

|____|_____________________________________________|______________|

|33. |Փոխադրման և  (կամ) օգտագործման համար         |58            |

|    |պատրաստված նավթ                              |              |

._________________________________________________________________.

 

7. Անհատական ռիսկը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ:

8. Անհատական ռիսկը գնահատելիս հաշվի են առնվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծության արդյունքները` առավելագույնը 40 միավոր, և ստուգման արդյունքում ստուգաթերթով արձանագրված խախտումների համար սահմանված միավորների հանրագումարը` առավելագույնը 50 միավոր:

 

Rա = Rգ + Rս

 

    Որտեղ`        Rա - անհատական ռիսկ,

                  Rգ - տնտեսավարող սուբյեկտների գործունեության

                  վերլուծության արդյունքում ձևավորված ռիսկ,

                  Rս - ստուգաթերթով արձանագրված խախտումների արդյունքում

                  ձևավորված ռիսկ:

 

Տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծություն

 

._________________________________________________________________________.

|NN |Ռիսկ առաջացնող գործոնները  |  Ցածր           |  Միջին   |   Բարձր    |

|ը/կ|                           |                 |          |            |

|___|___________________________|_________________|__________|____________|

|1. |Գործունեության իրականացման |1 վայր - 1 միավոր|2 կամ 3   |4 և  ավելի  |

|   |վայրերի թիվը               |                 |վայր - 3  |վայր - 5    |

|   |                           |                 |միավոր    |միավոր      |

|___|___________________________|_________________|__________|____________|

|2. |Ոլորտների քանակ            |1 ոլորտ -        |2-ից 4    |5 և  ավելի  |

|   |                           |3 միավոր         |ոլորտ - 4 |ոլորտ - 6   |

|   |                           |                 |միավոր    |միավոր      |

|___|___________________________|_________________|__________|____________|

|3. |Դիմումների, բողոքների,     |0 - 0 միավոր     |1 կամ 2 - |3 և  ավելի -|

|   |գրությունների,             |                 |2 միավոր  |4 միավոր    |

|   |հանձնարարականների քանակը   |                 |          |            |

|   |վերջին մեկ տարում          |                 |          |            |

|___|___________________________|_________________|__________|____________|

|4. |Խախտումների վերացմանն      |խախտում չունի -  |խախտումը  |խախտումը չի |

|   |ուղղված գործողությունները  |0 միավոր         |վերացրել  |վերացրել -  |

|   |                           |                 |է - 4     |7 միավոր    |

|   |                           |                 |միավոր    |            |

|___|___________________________|_________________|__________|____________|

|5. |Ոլորտի ազդեցության աստիճանը|ցածր սպառման -   |միջին     |լայն        |

|   |սպառողների վրա             |2 միավոր         |սպառման - |սպառման -   |

|   |                           |                 |4 միավոր  |6 միավոր    |

|___|___________________________|_________________|__________|____________|

|6. |Տարիքային կազմ             |19 և  բարձր      |7-ից 18   |մինչև  7    |

|   |                           |տարեկան - 3      |տարեկան - |տարեկան -   |

|   |                           |միավոր           |5 միավոր  |7 միավոր    |

|___|___________________________|_________________|__________|____________|

|7. |Արտադրող երկիր             |ԱՄՆ, Կանադա,     |ԵԱՏՄ անդամ|այլ պետու-  |

|   |                           |Շվեյցարիա,       |պետություն|թյուններ -  |

|   |                           |Իսլանդիա, Միացյալ|ներ - 3   |5 միավոր    |

|   |                           |Թագավորություն,  |միավոր    |            |

|   |                           |Նորվեգիա,        |          |            |

|   |                           |Ավստրալիա,       |          |            |

|   |                           |Ճապոնիա, Նոր     |          |            |

|   |                           |Զելանդիա, ԵՄ     |          |            |

|   |                           |անդամ            |          |            |

|   |                           |պետություններ,   |          |            |

|   |                           |Հարավային Կորեա -|          |            |

|   |                           |1 միավոր         |          |            |

._________________________________________________________________________.

 

9. Եթե ստուգման արդյունքում գնահատվող տնտեսավարող սուբյեկտը միաժամանակ բավարարում է ռիսկ առաջացնող գործոնի մի քանի պայմանի, ապա հիմք է ընդունվում այն գործոնը, որի միավորն առավելագույնն է:

10. Եթե ռիսկ առաջացնող գործոնը չի առնչվում տնտեսավարող սուբյեկտի գործունեությանը, ապա հիմք է ընդունվում ռիսկ առաջացնող գործոնի նվազագույն միավորը:

11. Եթե ռիսկ առաջացնող գործոնի գնահատման համար անհրաժեշտ տվյալները բացակայում են, ապա հիմք է ընդունում ռիսկ առաջացնող գործոնի միջին միավորը:

12. Տեսչական մարմնի կողմից մեկ տարվա ընթացքում նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկից ավելի ստուգում իրականացնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտների ռիսկի գնահատման համար հիմք է ընդունվում այդ տարվա ընթացքում հաշվարկված առավելագույն ընդհանուր ռիսկը:

13. Միևնույն տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկից ավելի ոլորտում ստուգում իրականացնելիս ընդհանուր ռիսկը հաշվարկվում է յուրաքանչյուր ոլորտի մասով, և հիմք է ընդունվում հաշվարկված առավելագույն ընդհանուր ռիսկը:

14. Տեսչական մարմնի կողմից չստուգված տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր ռիսկը հաշվարկելիս ստուգաթերթ բաղադրիչին տրվում է այդ բաղադրիչի հնարավոր առավելագույն արժեքի 50%-ին համարժեք միավորը:

15. Ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում (ըստ ռիսկայնության աստիճանի նվազման)`

1) բարձր ռիսկայնության.

2) միջին ռիսկայնության.

3) ցածր ռիսկայնության:

16. Բարձր ռիսկայնության խմբում ընդգրկվում է ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև քսան տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:

17. Ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվում է ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև երեսուն տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի աճման:

18. Ռիսկի գնահատման արդյունքում հավասար միավորներ ստացած տնտեսավարող սուբյեկտները չեն կարող ընդգրկվել ռիսկայնության տարբեր խմբերում: Տվյալ դեպքում հավասար միավորներ ունեցող բոլոր տնտեսավարողներն ընդգրկվում են նվազ ռիսկայնության խմբում:

 

IV. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ

 

19. Տեսչական մարմինը վարում է տվյալների բազա, որը ներառում է տեղեկատվություն իր վերահսկման ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալ: Տվյալների բազայի ձևավորման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում (ստացվում) է տեսչական մարմնի կանոնադրական գործառույթների իրականացման արդյունքում առկա տեղեկատվությունից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, քաղաքացիներից և այլ աղբյուրներից, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից իրենց տվյալների փոփոխման արդյունքում տվյալների բազաներում առկա համապատասխան տեղեկատվությունից:

20. Տվյալների բազայի նպատակն է որոշել և դասակարգել տեսչական մարմնի կողմից վերահսկվող տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը` առկա տեղեկատվության և սահմանված չափորոշիչների հիման վրա:

21. Տվյալների բազան պարբերաբար թարմացվում, լրացվում և ծառայում է տեսչական մարմնի կողմից ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգի նպատակներին:

22. Տեսչական մարմնի կողմից չստուգված տնտեսավարող սուբյեկտներից տվյալների բազա է ընդգրկվում ՀՀ տարածք ոչ պարենային արտադրանք ներմուծող տնտեսավարող սուբյեկտների առնվազն 30 տոկոսը` ըստ ներմուծման (յուրաքանչյուր ոլորտի մասով) ծավալների նվազման:

23. Սույն որոշմամբ սահմանված ոլորտային ռիսկի աղյուսակում փոփոխությունների իրականացման պարագայում` կատարված փոփոխություններին համապատասխան, տվյալների բազայում առկա բոլոր տնտեսավարող սուբյեկտների ոլորտային ռիսկը վերագնահատվում է:

24. Տվյալների բազայից դուրս են հանվում (չեն ընդգրկվում) այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք`

1) լուծարված են կամ հաշվառումից հանված.

2) գործունեություն են իրականացնում տեսչական մարմնի կողմից վերահսկման ենթակա ոլորտներից դուրս.

3) ներմուծել են ոչ պարենային արտադրանք` ոչ շուկայահանման նպատակով.

4) ընդգրկված են եղել տվյալների բազա, սակայն ընդգրկման համար հիմք հանդիսացող տվյալներն արդիական չեն:

25. Տվյալների բազան էլեկտրոնային աղյուսակ է, որը ներառում է տեղեկատվություն տեսչական մարմնի վերահսկման ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ: Տվյալների բազան բաղկացած է տողերից և սյուներից: Յուրաքանչյուր տող պարունակում է առնվազն հետևյալ տվյալները`

1) տնտեսավարող սուբյեկտի անվանումը և կազմակերպաիրավական ձևը.

2) հարկ վճարողի հաշվառման համարը.

3) տնտեսավարող սուբյեկտի գնահատված ընդհանուր ռիսկի միավորը:

 

(հավելվածը խմբ. 28.08.2025 թիվ 1207-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.11.2019
N 1570-Ն
Որոշում