Սեղմել Esc փակելու համար:
«ՄՈԴԵՐՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄՈԴԵՐՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 սեպտեմբերի 2025 թվականի N 1284-Ա

 

«ՄՈԴԵՐՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 29-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հանել «Մոդերն Ինտերնետ Թեքնոլոջիս» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համարը` 286.120.1176311) «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրից և դադարեցնել ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողությունը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի ««Մոդերն Ինտերնետ Թեքնոլոջիս» փակ բաժնետիրական ընկերությանը «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին» N 1420-Ա որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում`

1) տեղեկացնել «Էկոս» փակ բաժնետիրական ընկերությանը և «Մոդերն Ինտերնետ Թեքնոլոջիս» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման ընդունման մասին.

2) սույն որոշումը տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում կատարել համապատասխան փոփոխությունները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.09.2025
N 1284-Ա
Որոշում