ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
9 սեպտեմբերի 2025 թվականի N 412-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
i
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» N 266-Ն որոշման 10-րդ կետից հետո լրացնել նոր 10.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.
«10.1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված 3-րդ և 4-րդ կարգի վթարայնության աստիճանի 10 և ավել բնակարան ունեցող շենքերի քանդման և փոխարենը նոր բազմաբնակարան շենքերի կառուցման ծրագրերի շրջանակներում Երևանի վարչական տարածքում շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման (առավելագույնը մինչև 12 ամիս ժամկետով) համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն` տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Երևան համայնքի հանդեպ թույլտվության տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2025թ. սեպտեմբերի 10
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 15 սեպտեմբերի 2025 թվական: