ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2025 թվականի N 1784-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 1094-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի «Գործարքի առարկա բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) և լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրանց նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման կամ դրանց նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացնելու կարգը սահմանելու մասին» N 1094-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
i
1) հավելվածի 10-րդ կետը «օգտվելու» բառից հետո լրացնել «կամ հրաժարվելու» բառերով.
2) հավելվածի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
3) հավելվածի 12-րդ կետից «և 11-րդ» բառերը հանել, «կետերի» բառը փոխարինել «կետի» բառով.
4) հավելվածի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2025 թ. դեկտեմբերի 11
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 11 դեկտեմբերի 2025 թվական: