ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունվարի 2026 թվականի N 26-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1108-Ա որոշման մեջ «նախարար Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանին» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1132-Ա որոշման մեջ «նախարար Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալ Տիգրան Դադունցին» բառերով:
i
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1139-Ա որոշման մեջ «նախարար Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալ Տիգրան Դադունցին» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունվարի 19
Երևան