Սեղմել Esc փակելու համար:
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2026 թվականի թիվ 25-Ն

 

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՑՄԱՆ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության վճարահաշվարկային համակարգում միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի արդյունավետ կառավարմանն ուղղված համապատասխան գործիքակազմի առկայությունը,

i

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասին «ե» և «իդ» կետերը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել Վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման կարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ                       Ա. Նուրբեկյան

 

Երևան

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2026 թվականի հունվարի 30-ի

թիվ 25-Ն որոշմամբ

 

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՑՄԱՆ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ

 

ԳԼՈՒԽ 1. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՑՄԱՆ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

1. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում դրամական փոխանցման լիցենզիա, ինչպես նաև էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման թույլտվություն ստացած վճարահաշվարկային կազմակերպությունների (այսուհետ` Ընկերություն) վրա:

2. Ընկերությունը պետք է ունենա ռիսկերի վրա հիմնված` միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման ներքին հսկողության համակարգեր և ընթացակարգեր, որոնք առնվազն ներառում են միջազգային պատժամիջոցների շրջանցման հետ կապված ռիսկերի գնահատման, ինչպես նաև դրանց զսպման, մշտադիտարկման, հսկողական համակարգի թեստավորման և հաշվետվողականության մեխանիզմներ: Ընդ որում, սույն Կարգի իմաստով միջազգային պատժամիջոցներ են համարվում միջազգային կազմակերպությունների կամ պետությունների կողմից կիրառվող ցանկացած տնտեսական, ֆինանսական, առևտրային կամ այլ սահմանափակող միջոցառումները, այդ թվում` գույքի սառեցումը կամ արգելափակումը, միջոցների կամ տնտեսական ռեսուրսների հասանելիության սահմանափակումը, ոլորտային ֆինանսավորման կամ ներդրումային սահմանափակումները, առևտրի, արտահանման կամ ներմուծման վերահսկողությունը, ծառայությունների արգելքները և վերոնշյալ սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցառումները, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված` ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերի, որոնց վերաբերյալ կարգավորումները սահմանված են համապատասխան օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով: Սույն Կարգի իմաստով միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկը միջազգային պատժամիջոցների շրջանցման հետևանքով Ընկերության կորուստներ կրելու հավանականությունն է:

3. Ընկերությունը պետք է իր բիզնես գործունեությունից, չափից, բարդությունից և ռիսկայնությունից կախված` հետևի միջազգային պատժամիջոցների վերաբերյալ միայն այն երկրների կամ միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված կարգավորումներին, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով կարող են ազդեցություն ունենալ Ընկերության գործունեության վրա:

4. Ընկերությունը պետք է ունենա ներքին հսկողության համակարգերի այնպիսի գործընթացներ, որոնք հնարավորություն կտան լիարժեք և արդյունավետ կերպով հայտնաբերել, գնահատել, կասեցնել կամ մերժել միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկ պարունակող գործարքները:

5. Սույն կարգի իմաստով ներքին հսկողության համակարգը Ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքի, գործարար գործընթացների, ռիսկերի կառավարման համակարգի, հաշվետվողականության, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողության իրականացման միջոցառումների համալիր է: Ներքին հսկողության համակարգն ուղղված է Ընկերության ակտիվների պահպանմանը, Ընկերության գործունեության անընդհատության ապահովմանը, Ընկերության գործունեությանը ներհատուկ ռիսկերի ժամանակին բացահայտմանը, գնահատմանն ու շարունակական կառավարմանը, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների` գործող ստանդարտներին համապատասխանության ապահովմանը, իրականացվող գործառնությունների արդյունավետության բարձրացմանը, Ընկերության գործունեության համապատասխանության ապահովմանը գործող օրենսդրությանը և Ընկերության ներքին իրավական ակտերին:

6. Ընկերության խորհուրդը, իսկ խորհրդի բացակայության դեպքում ընկերության կանոնադրությամբ` որոշումների կայացման համար պատասխանատու անձը պետք է.

1) հաստատի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման ներքին հսկողության և դիտանցման վերաբերյալ ընթացակարգերը և վերանայի դրանք տարեկան պարբերականությամբ կամ ավելի հաճախ` Ընկերությունում կամ շուկայում տեղի ունեցած էական փոփոխությունների դեպքում,

2) հաստատի սույն Կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված` միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի թերությունների, ձախողումների և բացթողումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը և վերանայի այն տարեկան պարբերականությամբ կամ ավելի հաճախ` պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացում տեղի ունեցած էական փոփոխությունների դեպքում,

3) հաստատի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ բյուջեն,

4) հաստատի Ընկերության ռիսկի ախորժակը, որը Ընկերությունը կարող է և ցանկանում է ստանձնել` չխաթարելով իր ֆինանսական կայունությունը և բնականոն գործունեությունը:

7. Ընկերության գործադիր մարմինը պետք է.

1) ապահովի սույն Կարգի 2-րդ կետով սահմանված պահանջների ներդրումը և դրանց արդյունավետ իրականացումը,

2) սահմանի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի (սույն գլխի իմաստով այսուհետ նաև` Պատասխանատու անձ) պարտականությունները և պատասխանատվության շրջանակը, նշանակի Պատասխանատու անձի, որը պետք է լինի Կենտրոնական բանկի կողմից արդեն իսկ գրանցված ղեկավար, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում` միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման համար պատասխանատու այլ անձանց` բացառելով շահերի բախման հավանականությունը,

3) ապահովի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման նպատակով ամենօրյա աշխատանքների կատարման համար բավարար տեխնոլոգիական, փորձագիտական և այլ ռեսուրսների առկայությունը,

4) ապահովի սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի թերությունների, ձախողումների և բացթողումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրի իրականացումը:

8. Պատասխանատու անձն առնվազն պետք է.

1) մշակի և խորհրդի հաստատմանը ներկայացնի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման վերաբերյալ մեթոդաբանությունները և ընթացակարգերը,

2) բացահայտի և գնահատի ընկերության` միջազգային պատժամիջոցների շրջանցման հետ կապված ռիսկերը, հսկողություն և մոնիտորինգ իրականացնի բացահայտված` միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի նկատմամբ, ապահովի դրա արդյունավետ կառավարումը,

3) մշակի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի թերությունների, բացթողումների և ձախողումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը,

4) իրականացնի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի կառավարմանն առնչվող այլ գործառույթներ:

9. Ընկերությունը պետք է ունենա միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի գնահատման մեթոդաբանություն և դրա հիման վրա` առնվազն տարին մեկ անգամ իրականացնի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատում` հնարավոր թերությունները և խնդիրները հայտնաբերելու նպատակով:

10. Միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատումը պետք է ներառի ներհատուկ ռիսկի, դրա կառավարման և մնացորդային ռիսկի գնահատում:

11. Միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատման գործընթացում ներհատուկ ռիսկի գնահատումը առնվազն պետք է ներառի`

1) հաճախորդների ռիսկի գնահատում,

2) աշխարհագրական տեղակայման ռիսկի գնահատում,

3) առաջարկվող ծառայությունների, այդ թվում` գործարքների ռիսկի գնահատում,

4) կոնտրագենտների և միջնորդների ռիսկի գնահատում,

5) ծառայությունների մատուցման շղթայի ռիսկի գնահատում:

12. Ընկերությունը պետք է գնահատի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի մաս կազմող` ներհատուկ ռիսկերի զսպմանն ուղղված համապատասխան գործիքակազմի և դրա կիրառման արդյունավետությունը:

13. Ընկերությունը պետք է գնահատի միջազգային պատժամիջոցների շրջանցման մնացորդային ռիսկը, որը որոշվում է Ընկերության գործառնությունների ներհատուկ ռիսկի մակարդակի և դրա կառավարման համարժեքության ու արդյունավետության գնահատման արդյունքում:

14. Այն խնդիրները և թերությունները, որոնք բացահայտվել են հսկողության այլ գործընթացներում, ինչպիսիք են` մշտադիտարկումը, թեստավորումը և ներքին աուդիտը, նույնպես պետք է ներառվեն միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատման արդյունքներում:

15. Ընկերության ներքին հսկողության համակարգերը և գործընթացներն առնվազն պետք է հնարավորություն տան`

1) իրականացնել Ընկերության հաճախորդի, հաճախորդի կոնտրագենտների և Ընկերության կոնտրագենտների, ինչպես նաև գործարքների բոլոր կողմերի պատշաճ ուսումնասիրություն,

2) իրականացնել հաճախորդների և կոնտրագենտների միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկայնության գնահատում,

3) իրականացնել գործարքների դիտանցում,

4) Ընկերությանը հասանելի տեղեկատվության հիման վրա հետևել հաճախորդների և կոնտրագենտների գործունեությանը,

5) գնահատել միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատման գործընթացը,

6) հավաքագրել և պահպանել միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացում բացահայտված տեղեկատվությունը:

16. Ընկերությունը պետք է ապահովի, որ միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման հետ առնչվող գործառնություններում ներգրավված համապատասխան աշխատակիցները տեղեկացված լինեն Ընկերությունում ներդրված միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման ընթացակարգերի և դրանց թարմացումների վերաբերյալ:

17. Ընկերությունը պետք է ունենա միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի արդյունավետության մշտադիտարկման գործընթաց:

18. Ընկերությունը պետք է իրականացնի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի հսկողության և հիմնական գործընթացների թեստավորում, որի միջոցով առնվազն պետք է ստուգի, որ դիտանցման համակարգերն աշխատեն պատշաճ ձևով, ինչպես նաև պարբերաբար գնահատի դրանց արդյունավետությունը` ռիսկերի կառավարման տեսանկյունից:

19. Ընկերությունը պետք է ապահովի, որ միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարմանն ուղղված ներքին հսկողության համակարգերում խնդիրների բացահայտման դեպքում հնարավոր լինի ձեռնարկել ռիսկի զսպմանը և վերացմանն ուղղված անհապաղ և արդյունավետ գործողություններ:

20. Առնվազն կիսամյակային պարբերականությամբ Պատասխանատու անձը խորհրդին և գործադիր մարմնին պետք է ներկայացնի հաշվետվություններ նվազագույնը հետևյալի վերաբերյալ.

1) միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթաց, դրա բաղադրիչներ, իրականացման ընթացք և միջազգային պատժամիջոցների շրջանցման վերաբերյալ բոլոր ռիսկեր,

2) միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի բացահայտված թերություններ, ձախողումներ և բացթողումներ,

3) միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատման արդյունքներ,

4) միջազգային պատժամիջոցների վերաբերյալ կարգավորումների հնարավոր խախտումներ, ինչպես նաև դրանց վերացմանն ուղղված միջոցառումներ:

21. Ընկերությունը պետք է ունենա համապատասխան ընթացակարգեր, որոնք պետք է հնարավորություն տան, որ միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման վերաբերյալ ներքին հսկողության համակարգում թերությունների, ձախողումների և բացթողումների բացահայտման դեպքերը անհապաղ ներկայացվեն Պատասխանատու անձին, ինչպես նաև ձեռնարկվեն միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի զսպմանը և վերացմանն ուղղված արդյունավետ միջոցառումներ:

22. Ընկերությունը պետք է ունենա իր չափին, բարդությանը, ռիսկայնությանը և ընթացիկ գործառնություններին համապատասխան` միջազգային պատժամիջոցների դիտանցման համար ներդրված ընթացակարգեր և ավտոմատացված գործիքակազմ, որոնք հնարավորություն կտան իրականացնել Ընկերության գործառնությունների, այդ թվում` գործարքների մանրամասն ուսումնասիրություն միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի բացահայտման և արդյունավետ կառավարման նպատակով: Սույն կետով սահմանված ընթացակարգերը վերանայվում են տարեկան պարբերականությամբ կամ Ընկերությունում կամ շուկայում տեղի ունեցած էական փոփոխության դեպքում:

23. Ընկերությունը, հաշվի առնելով միջազգային պատժամիջոցների կարգավորումների առանձնահատկությունները, դիտանցման գործընթացում առնվազն պետք է հաշվի առնի.

1) աշխարհագրական գործոնները, այդ թվում` միջազգային պատժամիջոցների առավել խիստ և ընդլայնված կարգավորման սուբյեկտ հանդիսացող երկրները, քաղաքները, շրջանները,

2) միջազգային պատժամիջոցների հետ կապված հիմնական բանալի բառերը,

3) գործարքի մաս կազմող ապրանքների, ծառայությունների, ծրագրային ապահովումների և տեխնոլոգիաների ծագման աղբյուրները,

4) միջազգային պատժամիջոցների ենթարկված կողմերին պատկանող կամ նրանց հետ փոխկապակցված կազմակերպություններին և սուբյեկտներին, որոնք կասկածվում են միջազգային պատժամիջոցների շրջանցման մեջ: Ընդ որում, Ընկերությունն ըստ անհրաժեշտության կարող է հաշվի առնել նաև վերջիններիս վերաբերյալ ներքին և արտաքին հավաստի տվյալները կամ տեղեկությունները,

5) այն ֆինանսական կազմակերպությունների նույնականացման համար օգտագործվող տվյալները, որոնց վրա տարածվում են միջազգային պատժամիջոցները:

24. Ընկերությունը պետք է դիտանցման ենթարկի առնվազն.

1) հաճախորդներին և կոնտրագենտներին,

2) Ընկերության մասնակիցներին, գործարքների իրականացման մեջ ներգրավված աշխատակիցներին կամ Ընկերության կառավարման մարմիններին` առնվազն տարեկան պարբերականությամբ,

3) գործարքների արժույթները,

4) գործառնությունների իրականացման վայրը:

25. Սույն գլխով սահմանված` հաճախորդի վերաբերյալ տվյալների դիտանցում իրականացնելիս Ընկերությունն առնվազն պետք է հաշվի առնի տվյալ անձի հետ փոխկապակցված այն անձանց, որոնք արդեն իսկ բացահայտված են Ընկերության կողմից, այդ թվում` ուղղակի և անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, իրական շահառուներին, տնօրեններին, լիազորված անձանց, երաշխավորներին, հաճախորդի գործարար հարաբերությունները, ֆիզիկական անձանց դեպքում նաև քաղաքացիությունը, փաստացի բնակության հասցեն և հարկման հիմնական երկիրը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` գտնվելու և գործունեության վայրը:

26. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կամ սույն կարգավորման շրջանակից դուրս գտնվող ֆինանսական կազմակերպություններին պարբերաբար ծառայություններ մատուցելու դեպքում Ընկերությունը պետք է շարունակաբար գնահատի և փաստաթղթավորի տվյալ ֆինանսական կազմակերպության միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացը:

27. Սույն գլխով սահմանված` հաճախորդների վերաբերյալ տվյալների դիտանցումը պետք է իրականացվի հաճախորդի հետ գործարար հարաբերություններ հաստատելիս և պետք է ունենա շարունակական բնույթ: Ընդ որում, միջազգային պատժամիջոցների ցանկերում կամ հաճախորդի վերաբերյալ տվյալներում ցանկացած փոփոխության կամ թարմացման պարագայում, Ընկերությունը պետք է իրականացնի դիտանցում` փոփոխությունից կամ թարմացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

28. Ընկերության կողմից իրականացվող գործարքների վերաբերյալ տվյալները պետք է ենթարկվեն դիտանցման նախքան գործարքի իրականացումը և հաստատումը:

29. Ընկերությունը պետք է պարբերաբար իրականացնի միջազգային պատժամիջոցների դիտանցման գործիքակազմի և համակարգերի արդյունավետության թեստավորում, որն առնվազն պետք է.

1) իրականացվի դիտանցման համար Ընկերության կողմից սահմանված չափորոշիչների, կատարված վերլուծությունների և հաշվետվությունների հիման վրա,

2) ներառի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման վերաբերյալ տվյալների հավաստիության ու ամբողջականության ստուգում:

30. Ընկերությունը պետք է փաստաթղթավորի միջազգային պատժամիջոցների դիտանցման գործիքակազմը, ինչպես նաև պետք է ապահովի համակարգի սահմանափակումների կամ ռիսկերի վրա հիմնված որոշումների թափանցիկությունը, որոնք դիտանցման հսկողական մեխանիզմների միջոցով չեն բացահայտվում:

31. Միջազգային պատժամիջոցների դիտանցման հսկողական մեխանիզմներից բացի Ընկերությունը պետք է ներդնի նաև համապատասխան մեթոդաբանություն` ներառյալ գործարքների մշտադիտարկման սցենարներ, պատժամիջոցներից խուսափելու կամ շրջանցելու դեպքերը բացահայտելու համար: Սցենարները պետք է պարբերաբար վերանայվեն և գնահատվեն, որպեսզի ապահովվի մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային պատժամիջոցներից խուսափելու կամ շրջանցելու դեպքերին:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
30.01.2026
N 25-Ն
Որոշում