Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2026 թվականի N 452-Ա

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունվարի 23-ի N 97-Ն որոշման 3-րդ հավելվածի 4-րդ կետը`

1. Հաստատել քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 16-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 957-Ա որոշումը:

3. Սույն որոշման կարգավորումները տարածվում են նաև 2026 թվականի հունվարի 1-ից հետո մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների քննարկման վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. մայիսի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2026 թվականի մայիսի 20-ի

N 452-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար (հանձնաժողովի ղեկավար)

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսար

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.05.2026
N 452-Ա
Որոշում