30.07.2026 -
100.0053.130114
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 01 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10014009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
20 սեպտեմբերի 2013 թվականի N 53-Ն
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:
(հրամանը խմբագրվել է 27.07.2026 թիվ 56-Ն հրաման)
Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2013 թվականի սեպտեմբերի 20-ի
N 53-Ն հրամանի
ՉԱՓՈՐՈՇԻՉ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշիչը կարգավորում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտորոշիչ հետազոտությունները ըստ բժշկական ցուցումների իրականացվում են.
1) ապահովագրված անձանց` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշման հավելված N 6-ով հաստատված առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթի շրջանակներում փոխհատուցվող ախտորոշիչ հետազոտությունների ցանկի և Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից հաստատված պացիենտի վարման գործելակարգերով սահմանված ծավալների.
2) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերում ընդգրկված անձանց ախտորոշիչ հետազոտությունները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշման համաձայն.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող չապահովագրված անձանց` բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալի շրջանակներում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններում ընդգրկված ախտորոշիչ հետազոտությունները` լիազոր մարմնի կողմից սահմանված տվյալ ծառայության իրականացումը կարգավորող չափորոշիչների համաձայն:
3. Ախտորոշիչ հետազոտությունները մատուցվում են ըստ բժշկական ցուցումների, անհրաժեշտ այլ ախտորոշիչ հետազոտությունների և պացիենտի կլինիկական վիճակի ամբողջական գնահատման արդյունքում վերջնական ախտորոշման բավարար հիմքեր չունենալու պատճառով, ինչպես նաև առանձին հիվանդությունների ամբուլատոր ընթացիկ հսկման սխեմաներին համապատասխան կամ այն դեպքերում, երբ նշյալ հետազոտությունները հանդիսանում են տվյալ ախտաբանության ախտորոշման հիմնական մեթոդ` համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի:
4. Սույն հրամանի 4-րդ գլխով ներկայացված ախտորոշիչ հետազոտությունների ցանկում չընդգրկված ախտորոշիչ հետազոտությունները և ցանկում սահմանված ծավալներից դուրս ախտորոշիչ հետազոտությունները իրականացվում են վճարովի հիմունքներով` այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշման հավելված 1-ի 1-ին կետի 1-12-րդ ենթակետերով սահմանված բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերում ընդգրկված անձանց համար:
2. ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
5. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են համապատասխան բժշկական ցուցման դեպքում` էլեկտրոնային ուղեգրմամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2026 թվականի մարտի 31-ի N 25-Ն հրամանի հավելված 1-ի 14-րդ կետով սահմանված դեպքերի` սքրինինգային հետազոտություններ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց շարունակական հսկողության մասնագիտական խորհրդատվություններ և լաբորատոր-գործիքային հետազոտություններ, ստոմատոլոգիական, հղիների հսկողության ընթացքում անհրաժեշտ պարտադիր ծավալում ներառված մասնագիտական խորհրդատվության, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, որոնց դեպքում ապահովագրված անձը սահմանված ձևով ինքնուրույն նույնականանալու դեպքում կարող է դիմել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ տվյալ ծառայության իրականացման վերաբերյալ պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին:
6. Ախտորոշիչ հետազոտությունը կազմակերպվում և իրականացվում է հիմք ընդունելով.
1) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց համար` առողջության համընդհանուր ապահովագրության վկայագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված ուղեգիրը.
2) բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց համար` անձը հաստատող փաստաթուղթը, համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (բացառությամբ այն դեպքերի, երբ էլեկտրոնային առողջապահության համակարգում համապատասխան կարգավիճակին պատկանելու մասին տեղեկատվությունն ինքնաշխատ կերպով հասանելի է այդ տվյալների սկզբնաղբյուր հանդիսացող տվյալների բազաներից) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված ուղեգիրը:
7. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում իրականացվող ախտորոշիչ հետազոտությունները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտորոշիչ հետազոտությունները անզգայացմամբ կարող են իրականացնել այն բժշկական կազմակերպություններում, որոնք ունեն անեսթեզիոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա:
9. Այն դեպքում, երբ ուղեգրում նշված հետազոտությունը չի համապատասխանում կամ բավարար չէ լիարժեք ախտորոշման համար, հետազոտությունն իրականացնող բժշկական կազմակերպության ավագ բուժաշխատողը իրավասու է փոխել հետազոտության տեսակը կամ ծավալը, որի հիմնավորման վերաբերյալ կատարում է գրառում էլեկտրոնային առողջապահության համակարգում:
3. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻ, ՄԻՋՈՒԿԱՄԱԳՆԻՍԱՅԻՆ-ՌԵԶՈՆԱՆՍԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻ ՄԻՋՈՑՈՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
10. Առաջնային ախտորոշման դեպքում մինչև համակարգչային տոմոգրաֆիա (այսուհետ` ՀՏ) կամ միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա (այսուհետ` ՄՌՏ) հետազոտության նշանակումը պետք է իրականացված լինեն այլ ախտորոշիչ հետազոտություններ, որոնց բավարար չլինելու հիմնավորումից հետո միայն ուղեգրող ավագ բուժաշխատողը կարող է նշանակել ՀՏ կամ ՄՌՏ հետազոտություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՏ կամ ՄՌՏ հետազոտությունները հանդիսանում են տվյալ ախտաբանության ախտորոշման հիմնական մեթոդ: Ընդ որում, ուղեգրման ժամանակ առաջնորդվում են լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցներով, պացիենտի վարման գործելակարգերով:
11. ՀՏ կամ ՄՌՏ միջոցով իրականացված հետազոտության դիմաց փոխհատուցման համար հիմք է հանդիսանում միայն Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ավագ բուժաշխատողի կողմից տրամադրված եզրակացությունը կամ խորհրդատվությունը կամ ցուցումը, որի հիման վրա կարող է նշանակվել ՀՏ կամ ՄՌՏ հետազոտություն:
12. ՀՏ հետազոտությունը կազմակերպվում և իրականացվում է ՀՏ հետազոտության համար ճառագայթային ծանրաբեռնվածության առավելագույն ցուցանիշը ապահովելով 30 միլիզիվերտ, որը ներառում է առաջին հետազոտությունից հետո 12 ամիսների ընթացքում իրականացված բոլոր հետազոտությունների ճառագայթային ծանրաբեռնվածության ցուցանիշների հանրագումարը` բացառությամբ կյանքին սպառնացող հիվանդությունների և վիճակների դեպքում:
13. ՀՏ և ՄՌՏ հետազոտությունների եզրակացություններն առնվազն ներառում են հետևյալ դաշտերը` պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, հետազոտության իրականացման օր, ամիս, տարեթիվ, ժամ, հետազոտության համար, հետազոտության տեսակ, սարքի մոդել և հզորություն, հետազոտության նկարագրություն, եզրակացություն, հետազոտություն իրականացնող ավագ բուժաշխատողի անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն, ՀՏ հետազոտության դեպքում նաև եզրակացության մեջ պետք է արտացոլվի ճառագայթային ծանրաբեռնվածության ցուցանիշը և մուտքագրվի էլեկտրոնային առողջապահության համակարգ:
14. ՀՏ հետազոտության եզրակացության տրման առավելագույն ժամկետը մեկ հատվածի համար մեկ աշխատանքային օր է, երկու և ավել հատվածների համար` երկու աշխատանքային օր, ՄՌՏ հետազոտության եզրակացության տրման առավելագույն ժամկետը` երկու աշխատանքային օր:
4. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՉԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
._____________________________________________________________________.
|Հ/Հ| ՏԵՍԱԿԸ |ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ |
| | |ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ,|
| | |ԵՂԱՆԱԿԸ |
|_____________________________________________________________________|
| 1. ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|1. |Համակարգչային տոմոգրաֆիա |Տարեկան 2 անգամ |
|___|______________________________________________|__________________|
|2. |Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա |Տարեկան 2 անգամ |
|___|______________________________________________|__________________|
|3. |Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա |Մինչև 18 տարեկան |
| | |երեխաներին` ըստ |
| | |ցուցումի տարեկան |
| | |մեկ անգամ, իսկ 18 |
| | |տարեկան և բարձր |
| | |տարիքի անձանց` |
| | |լիազոր մարմնի |
| | |հրամանով: |
|___|______________________________________________|__________________|
|4. |Ռադիոնուկլիդային ախտորոշման հետազոտություններ |Տարեկան 2 անգամ |
|___|______________________________________________|__________________|
|5. |Աորտայի, մագիստրալ անոթների և պերիֆերիկ |Տարեկան 2 անգամ |
| |անոթների անգիոգրաֆիա | |
|___|______________________________________________|__________________|
|6. |Գլխուղեղի ներգանգային և արտագանգային անոթների|Տարեկան 2 անգամ |
| |գերձայնային դուպլեքս հետազոտություն | |
|___|______________________________________________|__________________|
|7. |Վերջութային անոթների հեմոդինամիկայի |Ըստ ցուցումի |
| |գերձայնային դուպլեքս հետազոտություն | |
|___|______________________________________________|__________________|
|8. |Մագիստրալ անոթների, որովայնի, կոնքի, փոշտի |Ըստ ցուցումի |
| |օրգանների գերձայնային դուպլեքս հետազոտություն | |
|___|______________________________________________|__________________|
|9. |Էխոկարդիոգրաֆիա դուպլեքս հետազոտությամբ |Ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|10.|Էլեկտրաէնցեֆալոգրաֆիա |Ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|11.|Էխոէնցեֆալոգրաֆիա |Ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|12.|Էլեկտրոկարդիոգրաֆիա չափավորված |Ըստ ցուցումի |
| |ծանրաբեռնվածությամբ (տրեդմիլ-թեստ կամ | |
| |վելոէրգոմետրիա) | |
|___|______________________________________________|__________________|
|13.|Էլեկտրանեյրոմիոգրաֆիա |Ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|14.|Կոլոնոսկոպիա |Ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|15.|Կոլպոսկոպիա (բիոպսիայով և վիրուսոլոգիական, |Տարեկան 2 անգամ |
| |ցիտոլոգիական հետազոտությամբ) | |
|___|______________________________________________|__________________|
|16.|Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ըստ ցուցումների` |Տարեկան 2 անգամ |
| |հելիկոբակտեր պիլորիի որոշմամբ) | |
|___|______________________________________________|__________________|
|17.|Մամոգրաֆիա |Ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|18.|Սպիրոմետրիա (համակարգչային), այդ թվում |Ըստ ցուցումի |
| |սալբուտամոլային փորձով | |
|___|______________________________________________|__________________|
|19.|Էլեկտրասրտագրություն հոլտեր մոնիտորինգ |Ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|20.|Ուռոդինամիկական համալիր հետազոտում |Ըստ ցուցումի |
| |(ուռոֆլյուոմետրիա, ցիստոտոնոմետրիա, ուրետրայի | |
| |պրոֆիլոմետրիա) | |
|___|______________________________________________|__________________|
|21.|Աուդիոմետրիա (խաղային, տոնալ), օբյեկտիվ |Ըստ ցուցումի |
| |օտոակուստիկ, տիմպանոմետրիա, կարճ լատենտ | |
| |պոտենցիալների գրանցում | |
|___|______________________________________________|__________________|
|22.|Դենսիտոմետրիա |Ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|23.|«Նորածինների/երեխաների նեյրոսոնոգրաֆիա», |Ըստ ցուցումի |
| |իրականացման հաճախականությունը | |
|___|______________________________________________|__________________|
|24.|ԷԷԳ 24 ժամյա մոնիտորինգ (անկախ կանալների |Ըստ ցուցումի |
| |քանակից), այդ թվում` Վիդեո ԷԷԳ 32 կանալով | |
| |մոնիտորինգ 24 ժամյա | |
|_____________________________________________________________________|
| 2. ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|25.|Օնկոմարկերներ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|1) |Պրոստատ սպեցիֆիկ հակածին ընդհանուր PSA-T | |
|___|______________________________________________|__________________|
|2) |Պրոստատ սպեցիֆիկ հակածին ազատ PSA-F | |
|___|______________________________________________|__________________|
|3) |alfa-ֆետոպրոտեին AFP-alfa | |
|___|______________________________________________|__________________|
|4) |Կարցինոէմբրիոնալ հակածին CEA | |
|___|______________________________________________|__________________|
|5) |Քաղցկեղային մարկեր CA 15-3 | |
|___|______________________________________________|__________________|
|6) |Քաղցկեղային մարկեր CA 125 | |
|___|______________________________________________|__________________|
|7) |Քաղցկեղային մարկեր CA 19-9 | |
|___|______________________________________________|__________________|
|8) |Արգանդի քաղցկեղային մարկեր HE4 | |
|___|______________________________________________|__________________|
|9) |Վահանաձև գեղձի քաղցկեղային մարկեր TG | |
| |թիրեոգլոբուլին կալցիտոնին | |
|___|______________________________________________|__________________|
|10)|Քաղցկեղի իմունոհիստոքիմիական հետազոտություններ| |
| |(բուժման նկատմամբ զգայունության որոշման և | |
| |մեթոդի ընտրության անհրաժեշտ պայման է). | |
|___|______________________________________________|__________________|
| |ա. Էստրոգենային և պրոգեստերոնային ռեցեպտորներ| |
| |(ER, PgR) | |
|___|______________________________________________|__________________|
| |բ. HER2-neu օնկոսպիտակուց (բացահայտումը | |
| |FISH/CISH մեթոդներով) | |
|___|______________________________________________|__________________|
|26.|Հորմոնալ հետազոտություններ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|1) |Թիրեոտրոպ հորմոն (HTSH) | |
|___|______________________________________________|__________________|
|2) |Ազատ տրիյոդթիրոնին (FT3) | |
|___|______________________________________________|__________________|
|3) |Ազատ թիրոքսին (FT4) | |
|___|______________________________________________|__________________|
|4) |Թիրոքսին (T4) | |
|___|______________________________________________|__________________|
|5) |Տրիյոդթիրոնին (T3) | |
|___|______________________________________________|__________________|
|6) |Հակամարմիններ թիրեոպերօքսիդազայի նկատմամբ | |
| |(Anti TPO) | |
|___|______________________________________________|__________________|
|7) |Հակամարմիններ թիրեոգլոբուլինի նկատմամբ | |
| |(Anti TG) | |
|___|______________________________________________|__________________|
|8) |Կորտիզոլ | |
|___|______________________________________________|__________________|
|9) |Ֆոլիկուլխթանող հորմոն (HFSH) | |
|___|______________________________________________|__________________|
|10)|Լյուտեինացնող հորմոն (HLH) | |
|___|______________________________________________|__________________|
|11)|Էստրադիոլ | |
|___|______________________________________________|__________________|
|12)|Պրոլակտին | |
|___|______________________________________________|__________________|
|13)|Պրոգեստերոն | |
|___|______________________________________________|__________________|
|14)|Տեստոստերոն | |
|___|______________________________________________|__________________|
|15)|Դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատ (DHEA-S) | |
|___|______________________________________________|__________________|
|16)|17-OH-Պրոգեստերոն (17-OH-PROG) | |
|___|______________________________________________|__________________|
|27.|Իմունոլոգիական հետազոտություն |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|1) |Տոքսոպլազմայի նկատմամբ հակամարմիններ IgG/IgM | |
|___|______________________________________________|__________________|
|2) |Ցիտոմեգալովիրուսի նկատմամբ հակամարմիններ | |
| |IgG/IgM | |
|___|______________________________________________|__________________|
|3) |Հերպեսի I/2 վիրուսի նկատմամբ հակամարմիններ | |
| |IgG/IgM | |
|___|______________________________________________|__________________|
|4) |A/M/G/E դասի իմունոգլոբուլիններ | |
|___|______________________________________________|__________________|
|5) |Հակաֆոսֆոլիպիդային IgG/IgM | |
|___|______________________________________________|__________________|
|6) |Հակաֆոսֆոլիպիդային հակամարմիններ | |
|___|______________________________________________|__________________|
| |ա. Հակաբետագլիկոպրոտեին | |
|___|______________________________________________|__________________|
| |բ. Հակակարդոլիպինային հակամարմիններ | |
|___|______________________________________________|__________________|
|28.|Ցիկլոսպորինի որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|29.|Կարիոտիպի որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|1) |Արյան մեջ | |
|___|______________________________________________|__________________|
|2) |Ոսկրածուծում | |
|___|______________________________________________|__________________|
|3) |Ամնիոտիկ հեղուկում | |
|___|______________________________________________|__________________|
|30.|Իմունոգլոբուլին Ե-ի (E) որոշում (ալերգենի |Ըստ նեղ մասնագետի |
| |նկատմամբ զգայունություն) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|31.|Պարբերական հիվանդության հակադեզօքսիռիբոնուկ- |Ըստ նեղ մասնագետի |
| |լեական թթվի (ԴՆԹ-ի) որոշում |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|32.|Ֆերիտինի որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|33.|Հակաէպիլեպտիկ դեղի տիտրի որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| |(Կարբամազեպին, Վալպրոաթթու (Վալպրոատի |ցուցումի |
| |նատրիում), Ֆենոբարբիտալ) | |
|___|______________________________________________|__________________|
|34.|Ֆենիլալանինի որոշումը արյան մեջ |Ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|35.|«Հեպատիտ Ց» ՊՇՌ(PCR) մեթոդով (որակական, |Ըստ նեղ մասնագետի |
| |քանակական) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|36.|Հականուկլեար հակամարմինների որոշում` |Ըստ նեղ մասնագետի |
| |իմունոֆերմենտատիվ եղանակով (ANA) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|37.|Հակադեզօքսիռիբոնուկլեական թթվի (հակաԴՆԹ) |Ըստ ցուցումի |
| |հակամարմինների որոշում` իմունոֆերմենտատիվ | |
| |եղանակով (ds DNA) | |
|___|______________________________________________|__________________|
|38.|Հյուսվածքային տրանսգլյուտամինազային |Ըստ նեղ մասնագետի |
| |հակամարմինների որոշում |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|39.|Մարդու խորիոնային գոնադոտրոպինի որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|40.|Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների|Ըստ նեղ մասնագետի |
| |ԴՆԹ-ի որոշում |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|41.|Հելիկոբակտեր պիլորի անտիգենի որոշում արյան և |Ըստ նեղ մասնագետի |
| |կղանքի մեջ |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|42.|Գլիկոհեմոգլոբինի որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|43.|Կարիոտիպի հետազոտություն մոլեկուլային- |Ըստ նեղ մասնագետի |
| |բջջագենետիկական մեթոդների օգնությամբ - |ցուցումի |
| |ՖԻՇ(FISH) | |
|___|______________________________________________|__________________|
|44.|Պերինատալ (TORCH) ինֆեկցիաների ախտորոշում` |Ըստ նեղ մասնագետի |
| |իմունոֆերմենտային և դեզօքսիռիբոնուկլեական |ցուցումի |
| |թթվի (ԴՆԹ-ի) որոշմամբ /սեռավարակներ, | |
| |տոքսոպլազմոզ, կարմրախտ և այլն/ | |
|___|______________________________________________|__________________|
|45.|Բնական հակամակարդիչների որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|1) |Անտիթրոմբին | |
|___|______________________________________________|__________________|
|2) |Պրոտեին C | |
|___|______________________________________________|__________________|
|3) |Պրոտեին S | |
|___|______________________________________________|__________________|
|46.|Թրոմբոֆիլիաների մարկերների որոշում |Ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|1) |F2 | |
|___|______________________________________________|__________________|
|2) |F5 | |
|___|______________________________________________|__________________|
|47.|Ալերգենների հայտնաբերման հետազոտություններ |Ըստ ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|1) |Մետախոլինային պրովոկացիոն թեսթ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|2) |Ֆիզիկական ծանրաբեռնվածության ասթմայի թեսթ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|3) |Պլետիզմոգրաֆիա ամբողջ մարմնի |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|4) |Մաշկային պրիկ-թեսթ դեղերի նկատմամբ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|5) |Մաշկային պրիկ-թեսթ թարմ սննդի նկատմամբ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|6) |Մաշկային պրիկ-թեսթ ստանդարտացված լուծույթներով|Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|7) |Մաշկային պրիկ-թեսթ ստանդարտացված յուրաքանչյուր|Ըստ նեղ մասնագետի |
| |հաջորդ լուծույթով |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|8) |Սիրտ-թոքային ծանրաբեռնվածության թեսթ |Ըստ նեղ մասնագետի |
| |(համակարգչային ԱՇՖ, ԷՍԳ, Sp02, O2, CO2 |ցուցումի |
| |շարունակական ցուցանիշների գնահատում) | |
|___|______________________________________________|__________________|
|9) |Քթային ազոտի օքսիդի թեսթ (Nasal NO test) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|10)|Արտաշնչական ազոտի օքսիդի թեսթ (FeNO test) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|11)|C խմբի ալերգեններ (դեղեր) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|12)|D, G, T և W խմբի ալերգեններ (ինհալացիոն) |Ըստ նեղ մասնագետի |
| |(կատեգորիա 1) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|13)|D, G, T և W խմբի ալերգեններ (ինհալացիոն) |Ըստ նեղ մասնագետի |
| |(կատեգորիա 2) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|14)|E խմբի ալերգեններ (կենդանական) (կատեգորիա 1) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|15)|E խմբի ալերգեններ (կենդանական) (կատեգորիա 2) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|16)|F խմբի ալերգեններ (սննդային) (կատեգորիա 1) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|17)|F խմբի ալերգեններ (սննդային) (կատեգորիա 2) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|18)|F խմբի ալերգեններ (սննդային խառնուրդներ) |Ըստ նեղ մասնագետի |
| |(կատեգորիա 3) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|19)|H և M խմբի ալերգեններ (ինհալացիոն խառնուրդ) |Ըստ նեղ մասնագետի |
| |(կատեգորիա 1) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|20)|i խմբի ալերգեններ (միջատ) (կատեգորիա 1) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|21)|M խմբի ալերգեններ (ինհալացիոն) (կատեգորիա 1) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|22)|M խմբի ալերգեններ (ինհալացիոն) (կատեգորիա 2) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|23)|Ալերգենի մոլեկուլային որոշում (կատեգորիա 1) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|24)|Ալերգենի մոլեկուլային որոշում (կատեգորիա 2) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|25)|Ալերգենի մոլեկուլային որոշում (կատեգորիա 3) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|26)|K խմբի ալերգեններ (լատեքս) (կատեգորիա 1) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|27)|P խմբի ալերգեններ (պարազիտ) (կատեգորիա 1) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|28)|Ալֆա-Գալ ալերգեն |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|48.|Ֆադիատոպ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|49.|Տրիպտազայի որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|1) |Սննդային օրալ պրովոկացիոն թեսթ հիվանդանոցային |Ըստ նեղ մասնագետի |
| |պայմաններում |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|2) |Դեղորայքային պրովոկացիոն թեսթ հիվանդանոցային |Ըստ նեղ մասնագետի |
| |պայմաններում |ցուցումի |
|_____________________________________________________________________|
| 3. ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|50.|Համակարգչային պերիմետրիա (Tomey) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|51.|Համակարգչային պերիմետրիա (Compass) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|52.|Ցանցաթաղանթի էլեկտրաֆիզիոլոգիական |Ըստ նեղ մասնագետի |
| |հետազոտություն (էՌԳ) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|53.|Ցանցենու մուլտիֆոկալ էլեկտրաֆիզիոլոգիական |Ըստ նեղ մասնագետի |
| |հետազոտություն (էՌԳ) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|54.|Տեսողական նյարդի առաջացված պոտենցիալ ՍՀՊ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|55.|Օպտիկոկոհերենտ տոմոգրաֆիա (OCT) |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|56.|Նյարդաբանական հետազոտություններ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|_____________________________________________________________________|
| 4. ՀՂԻՆԵՐԻ ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ, ՍԿՐԻՆԻՆԳՆԵՐԻ |
| ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՆԹԱԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ |
| ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|57.|Մարդկային խորիոնային գոնադոտրոպինի որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|58.|PAPP-A որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|59.|Կոագուլոպաթիաների ախտորոշում` անտիթրոմբին, |Ըստ նեղ մասնագետի |
| |Պրոտեին C, Պրոտեին S |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|60.|Թրոմբոֆիլիաների մարկերների որոշում` F2, F5, |Ըստ նեղ մասնագետի |
| |Լեյդենի`(V գործոն) |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|61.|Անտիֆոսֆոլիպիդային համախտանիշի (ԱՖՀ) |Ըստ նեղ մասնագետի |
| |ախտորոշում մարկերների միջոցով` |ցուցումի |
| |հակաբետագլիկոպրոտեին և հակակարդոլիպինային | |
| |հակամարմիններ | |
|___|______________________________________________|__________________|
|62.|Պերինատալ նշանակալի ինֆեկցիաների ախտորոշում |Ըստ նեղ մասնագետի |
| |(խլամիդիա, ուրեապլազմա, ցիտմեգալովիրուս, |ցուցումի |
| |հերպես, կարմրախտ, տոքսոպլազմոզ) | |
|___|______________________________________________|__________________|
|63.|Գլուկոզատոլերանտության թեստ |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|64.|Դոպլեր հետազոտություն` մայր-պտուղ-ընկերք |Ըստ նեղ մասնագետի |
| |համակարգում |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|65.|Պտղի էխոսրտագրություն |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|_____________________________________________________________________|
| 5. ԱԴՐԵՆՈԳԵՆԻՏԱԼ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՍՔՐԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ |
| ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|66.|Պլազմայում ռենինի ակտիվության որոշում |Ըստ նեղ մասնագետի |
| | |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|67.|Ադրենոկորտիկոտրոպ հորմոնի որոշում (ԱԿՏՀ) |Ըստ նեղ մասնագետի |
| |արյան մեջ |ցուցումի |
|___|______________________________________________|__________________|
|68.|Մակերիկամների բնածին հիպերպլազիայի հետծննդյան |Ըստ նեղ մասնագետի |
| |գենետիկական ախտորոշում (գենային մուտացիաներ և |ցուցումի |
| |CNV փոփոխություններ) | |