041.0175.170403
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 ապրիլի 2003 թվականի N 175-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՖ 051647 ՃԱՊՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրված Հայաստանի Հանրային ծառայությունների վերակառուցման ծրագրի նախապատրաստման համար ԹՖ 051647 ճապոնական դրամաշնորհի նամակ-համաձայնագրով նախատեսված աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով`
i
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրված Հայաստանի հանրային ծառայությունների վերակառուցման ծրագրի նախապատրաստման համար ԹՖ 051647 ճապոնական դրամաշնորհի նամակ-համաձայնագրով նախատեսված աշխատանքների իրականացման կառավարման իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի մայիսի 7-ի N 271 որոշմամբ ստեղծված հանձնաժողովին:
i
2. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրված Հայաստանի հանրային ծառայությունների վերակառուցման ծրագրի նախապատրաստման համար ԹՖ 051647 ճապոնական դրամաշնորհի նամակ-համաձայնագրով նախատեսված աշխատանքների պատվիրատուի լիազորությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի մայիսի 7-ի N 271 որոշման 3-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված հանձնաժողովի քարտուղարության գործառույթների իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ