041.0179.170403
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 ապրիլի 2003 թվականի N 179-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 271 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի մայիսի 7-ի «Հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության բարեփոխումների և ֆինանսական առողջացման ծրագիրը նախապատրաստելու մասին» N 271 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
i
ա) որոշման նախաբանը «զարգացման» բառից հետո լրացնել «ինչպես նաև մշակված ինտեգրացված ֆինանսական առողջացման ծրագրի, կորպորատիվ կառավարման կառուցվածքների, հանրային ծառայությունների ոլորտի հետագա բարեփոխումների ու ֆինանսական առողջացման ծրագրերի առաջին փուլի նախանշած հայեցակարգային և ռազմավարական որոշումների ու առաջարկված ֆինանսական կանխատեսումների տեխնիկատնտեսական հիմնավորումների զարգացման» բառերով.
i
բ) որոշման 3-րդ կետի «ը» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին» բառերով.
i
գ) որոշմամբ հաստատված հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության բարեփոխումների և ֆինանսական առողջացման ծրագրի նախապատրաստման հանձնաժողովի կազմում`
«ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ» բառերով,
հանել «Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ