«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ 
 Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ 
 «18» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
18 դեկտեմբերի 1996 թ. թիվ 381
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Հայավտոճան» հանրապետական միավորումը, «Հայաստանի Հանրապետության երկաթուղի» ՀՆՊՁ-ն և «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ն մեկ տարի ժամկետով 1996 թվականի հունվարի 1-ից մինչև 1997 թվականի հունվարի 1-ը, ազատել ընդհանուր օգտագործման պետական սեփականություն հանդիսացող ավտոմոբիլային ճանապարհների, երկաթուղու և մետրոպոլիտենի ուղիների զբաղեցրած հողատարածքների համար հողի հարկից:
2. «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ն մեկ տարի ժամկետով` 1996 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 1997 թվականի նոյեմբերի 1-ը, ազատել մետրոպոլիտենի գործունեությունն ապահովող արտադրական, ինժեներատեխնիկական կառույցների զբաղեցրած հողատարածքների համար հողի հարկից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 18-ից: