041.0555.051103
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 նոյեմբերի 2003 թվականի N 555-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 271 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի մայիսի 7-ի «Հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության բարեփոխումների և ֆինանսական առողջացման ծրագիրը նախապատրաստելու մասին» N 271 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
որոշմամբ ստեղծված հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության բարեփոխումների և ֆինանսական առողջացման ծրագրի նախապատրաստման հանձնաժողովի կազմում Կ. Արեյանի և Ա. Անդրեասյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ Ա. Անդրեասյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային և կոմունալ քաղաքականության վարչության պետ Կ. Խաչատրյանին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ