041.0613.281103
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 նոյեմբերի 2003 թվականի N 613-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 546 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 17-ի «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 546 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված` Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2003 թ. նոյեմբերի 28-ի
N 613-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Աբովյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Դանիելյան - ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Մանուկյան - ՀՀ տնտեսական դատարանի նախագահ (համաձայնությամբ)
Տ. Պետրոսյան - Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի առաջին
ատյանի դատարանի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Նավասարդյան - ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի
հարկադիր կատարման ծառայության վարչության պետ
Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր
խորհրդական
Է. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական
վարչության գլխավոր մասնագետ
Ա. Թունյան - ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական
բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակ»
պետական հիմնարկի տնօրեն