041.0181.050404
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 ապրիլի 2004 թվականի N 181-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 666-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի նոյեմբերի 18-ի «Համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականության հողերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 666-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմից հանել Ա. Ղազարյանին.
բ) միջգերատեսչական հանձնաժողովի կազմում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ա. Ասատրյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Ժ. Սարգսյանին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ