Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 271 ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

041.0262.230404

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2004 թվականի N 262-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 271 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի մայիսի 7-ի «Հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության բարեփոխումների և ֆինանսական առողջացման ծրագիրը նախապատրաստելու մասին» N 271 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

որոշմամբ հաստատված` հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության բարեփոխումների և ֆինանսական առողջացման ծրագրի նախապատրաստման հանձնաժողովի կազմում`

ա) Ա. Անդրեասյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ Ս. Օհանյանին.

բ) Կ. Խաչատրյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Կ. Գևորգյանին.

գ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Հ. Մաթիլյանին.

դ) «Կ. Սարգսյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Կ. Սարգսյան - «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.04.2004
N 262-Ա
Որոշում