Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏ ...

29.06.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.05.2005  -ից մինչեւ   29.06.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 25.03.09 թիվ 209-Ն հրաման)

i

103.0036.180405

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»         04           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10305163

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

22 փետրվարի 2005 թվականի N 36-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի և 21.2-րդ հոդվածի 1-ին մասի, «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի կանոնադրության 5-րդ կետին համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհուրդ բողոքների և դիմումների ներկայացման և քննարկման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

2005 թ. փետրվարի 22-ի

N 36-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության (այսուհետ` գործակալություն) բողոքարկման խորհրդի (այսուհետ նաև խորհուրդ) կանոնադրության 5-րդ կետին համապատասխան և նախատեսված է կարգավորելու արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված բողոքների և դիմումների ներկայացման և քննարկման հետ կապված հարցերը:

 

2. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԲՈՂՈՔՆԵՐԸ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ

 

2. Բողոքարկման խորհուրդ կարող են ներկայացվել հետևյալ բողոքները`

1) գյուտի նախնական արտոնագիր տալը մերժելու մասին կրկնական փորձաքննության որոշման դեմ.

2) օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու կամ արտոնագիր տալը մերժելու մասին կրկնական փորձաքննության որոշման դեմ.

3) ապրանքային կամ սպասարկման նշանի (այսուհետ` ապրանքային նշան) գրանցման, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտը քննարկման չընդունելու մասին նախնական փորձաքննության որոշման դեմ.

4) առարկության քննարկման արդյունքում գյուտի նախնական արտոնագիր տալու կամ արտոնագիր տալը մերժելու մասին կրկնական փորձաքննության որոշման դեմ.

5) գյուտի հիմնական արտոնագիր տալու կամ արտոնագիր տալը մերժելու մասին կրկնական փորձաքննության որոշման դեմ.

6) ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին հայտարկվող նշանի փորձաքննության ցանկացած որոշման դեմ, այդ թվում` Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի և Մադրիդյան համաձայնագրի արձանագրության շրջանակներում, որոնք ընդունվել են հայտարկվող նշանի փորձաքննության արդյունքում` Մադրիդյան համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերին և Մադրիդյան համաձայնագրի արձանագրության 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերին համապատասխան.

7) ապրանքային նշանը գրանցելու մասին նշանի փորձաքննության ցանկացած որոշման դեմ, այդ թվում `

ա) ապրանքային նշանի մեկ կամ մի քանի տարրերը փորձաքննության կողմից պահպանությունից հանելու դեպքում.

բ) ապրանքների ցանկից դրանց մի մասը փորձաքննության որոշմամբ հանելու դեպքում (մասնակի մերժում).

8) ապրանքի ծագման տեղանվան գրանցումը և (կամ) դրա օգտագործման իրավունք տալը մերժելու մասին փորձաքննության ցանկացած որոշման դեմ.

9) ֆիրմային անվանման գրանցումը մերժելու մասին փորձաքննության որոշման դեմ.

10) գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի համապատասխան արտոնագիր տալու դեմ.

11) Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն տրված եվրասիական արտոնագրի Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության դեմ.

12) արտոնագրի(երի) զիջման մասին պայմանագրի գրանցումը մերժելու մասին որոշման դեմ.

13) լիցենզային (արտոնագրային) պայմանագրերի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին որոշումների դեմ.

14) ապրանքային նշանի զիջման կամ լիցենզային պայմանագրերի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին որոշման դեմ.

15) ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու դեմ, այդ թվում` Նշանների գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի կամ դրա արձանագրության շրջանակներում.

16) ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) տեղանվան օգտագործման իրավունքի վկայական տալու դեմ.

17) ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու դեմ, եթե այն տրամադրվել է Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետությունում տվյալ նշանի սեփականատերը հանդիսացող անձի գործակալի կամ ներկայացուցչի անունով` առանց տվյալ անձի թույլտվության.

18) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու դեմ.

19) Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանության դեմ:

3. Բողոքարկման խորհուրդ կարող են ներկայացվել հետևյալ դիմումները`

1) ապրանքային նշանի գրանցման գործողությունը դրա չօգտագործման պատճառով վաղաժամկետ դադարեցնելու մասին.

2) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին:

 

3. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Սույն կարգի 2-րդ կետի 1-9-րդ ենթակետերին համապատասխան բողոքը ներկայացվում է հայտատուի կողմից անմիջականորեն կամ նրա ներկայացուցչի միջոցով:

5. Սույն կարգի 2-րդ կետի 12-14-րդ ենթակետերին համապատասխան բողոքը ներկայացվում է զիջման մասին պայմանագիրը կամ լիցենզային պայմանագիրն ստորագրած կողմերից մեկի կողմից անմիջականորեն կամ նրա ներկայացուցչի միջոցով:

6. Սույն կարգի 2-րդ կետի 10-11-րդ, 15-16-րդ, 18-19-րդ ենթակետերին համապատասխան բողոքները և 3-րդ կետի 1-2-րդ ենթակետերին համապատասխան դիմումները ներկայացվում են ցանկացած անձի կողմից անմիջականորեն կամ նրա ներկայացուցչի միջոցով:

7. Սույն կարգի 2-րդ կետի 17-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետությունում տվյալ նշանի սեփականատերը հանդիսացող անձի կողմից անմիջականորեն կամ նրա ներկայացուցչի միջոցով:

8. Բողոքի (դիմումի) գործերը վարելու և դրա քննարկման ընթացքում իր շահերը ներկայացնելու համար հայտատուն կամ սեփականատերը կարող է նշանակել ներկայացուցիչ` նրան տալով օրենքով սահմանված կարգով համապատասխան ձևակերպված լիազորագիր:

Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող ֆիզիկական անձինք և օտարերկրյա իրավաբանական անձինք կամ նրանց արտոնագրային հավատարմատարները բողոքների և դիմումների ներկայացման հետ կապված գործերը վարում են գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով:

9. Նշված լիազորագիրը կարող է ներկայացվել բողոքի (դիմումի) հետ կամ գործավարության ընթացքում:

10. Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կողմից կատարվող գործողությունները համարվում են անվավեր և քննարկման ընթացքում հաշվի չեն առնվում:

11. Ներկայացուցչի ցանկացած գործողություն` նրան տրված լիազորությունների շրջանակներում, կամ նրա նկատմամբ գործակալության ցանկացած գործողություն ունի նույն հետևանքները, ինչ բողոքարկողի կամ դիմողի գործողությունը կամ նրանց նկատմամբ կատարված գործողությունը:

Ներկայացուցչությունը վավերական է մինչև լիազորագրում նշված լիազորությունների սպառումը կամ դրա գործողության ժամկետի ավարտը:

12. Լիազորագրով տրված լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կարող է կատարվել բողոքարկողի, դիմողի կամ նրա իրավահաջորդի կողմից գործակալություն ներկայացված դիմումի համաձայն (լիազորագրի վերացում):

13. Բողոքում նշվում են` գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի, ապրանքային նշանի, ֆիրմային անվանման, ապրանքի ծագման տեղանվան հայտի համարը, իսկ պահպանական փաստաթղթի կամ գրանցման գործողության վիճարկման դեպքում` արտոնագրի կամ գրանցման վկայականի համարը, բողոքարկողի ազգանունը, անունը, հայրանունը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը և նամակագրության հասցեն:

14. Սույն կարգի 2-րդ կետի`

1) 1-2-րդ և 4-5-րդ ենթակետերին համապատասխան բողոքը ներկայացվում է փորձաքննության որոշումը հայտատուի կողմից ստանալու օրվանից երկամսյա ժամկետում.

2) 3-րդ, 6-8-րդ ենթակետերին համապատասխան բողոքը ներկայացվում է փորձաքննության որոշումը հայտատուի կողմից ստանալու օրվանից եռամսյա ժամկետում.

3) 9-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է փորձաքննության որոշումը հայտատուի կողմից ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում.

4) 12-14-րդ ենթակետերին համապատասխան բողոքը ներկայացվում է որոշումը դիմում ներկայացրած անձի կողմից ստանալու օրվանից երկամսյա ժամկետում.

5) 10-11-րդ ենթակետերին համապատասխան բողոքը ներկայացվում է արտոնագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում.

6) 15-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է ապրանքային նշանի գրանցման գործողության ամբողջ ժամկետում, եթե ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվել է «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի և 11-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ, և ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից 5 տարվա ընթացքում, եթե ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվել է «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ.

7) 16-րդ կետին համապատասխան բողոքը ներկայացվում է ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) տեղանվան օգտագործման իրավունքի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում.

8) 17-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է ապրանքային նշանի իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում.

9) 18-19-րդ ենթակետերին համապատասխան բողոքները ներկայացվում են հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում.

15. Սույն կարգի 3-րդ կետի`

1) 1-ին ենթակետին համապատասխան դիմումը ներկայացվում է դիմումում նշված ապրանքային նշանի գրանցման գործողության ամբողջ ժամկետի ընթացքում.

2) 2-րդ ենթակետին համապատասխան դիմումը կարող է ներկայացվել ցանկացած ժամանակ:

16. Գործակալության ստորաբաժանումների որոշումների դեմ ներկայացվող բողոքին պետք է կցվի համապատասխան որոշման պատճենը, հակադրված նյութերի (այդպիսիք լինելու դեպքում) պատճենները և սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Առանց սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի բողոքը (դիմումը) քննարկման չի ընդունվում:

17. Սույն կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետները խախտելու դեպքում բողոքը կարող է քննարկման ընդունվել բաց թողնված ժամկետի վերականգնման մասին դիմումի առկայության դեպքում: Դիմումը ներկայացվում է բողոքի հետ միաժամանակ, որպես դրա բաղկացուցիչ մաս կամ բողոքին կից հավելվածի տեսքով:

Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտով փորձաքննության որոշմանը վերաբերող բողոքի ներկայացման բաց թողնված ժամկետի վերականգնման մասին դիմումը ներկայացվում է ժամկետի ավարտման օրվանից ոչ ավելի, քան վեց ամսվա, իսկ ապրանքային նշանին վերաբերող դիմումը` երեք ամսվա ընթացքում:

Այս դեպքում բողոքի և դիմումի հետ միասին պետք է ներկայացվի բաց թողնված ժամկետի վերականգնման համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Առանց բաց թողնված ժամկետի վերականգնման համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի ներկայացման բողոքը քննարկման չի ընդունվում:

18. Բողոքարկողի խնդրանքով, ավել վճարված պետական տուրքի գումարը օրենքով սահմանված կարգով կարող է վերադարձվել կամ սահմանված կարգով հաշվի առնվել այլ պետական տուրքերի վճարման ժամանակ:

19. Սույն կարգի 2-րդ կետի 1-9-րդ ենթակետերին համապատասխան բողոքը պետք է պարունակի փորձաքննության որոշման անճշտությունը հաստատող փաստարկներ, վերաբերի գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի, ապրանքային նշանի, ապրանքի ծագման տեղանվան մեկ հայտի:

20. Սույն կարգի 2-րդ կետի 12-14-րդ ենթակետերին համապատասխան բողոքը պետք է պարունակի որոշման անճշտությունը հաստատող փաստարկներ և վերաբերի մեկ պայմանագրի:

21. Սույն կարգի 2-րդ կետի 10-11-րդ և 15-17-րդ ենթակետերին համապատասխան բողոքը պետք է պարունակի պահպանական փաստաթուղթը և (կամ) գրանցումն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու հիմքերի առկայությունը հաստատող փաստարկներ, վերաբերի մեկ պահպանական փաստաթղթի կամ մեկ գրանցման:

22. Սույն կարգի 2-րդ կետի 10-11-րդ ենթակետերին համապատասխան բողոքը պետք է պարունակի «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված հիմքերի առկայությունը հաստատող փաստարկներ:

23. Սույն կարգի 2-րդ կետի 15-16-րդ ենթակետերին համապատասխան բողոքը պետք է պարունակի «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ «կետերի ու 43-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայությունը հաստատող փաստարկներ:

24. Սույն կարգի 2-րդ կետի 17-րդ ենթակետին համապատասխան բողոքը պետք է պարունակի «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված հիմքերի առկայությունը հաստատող փաստարկներ:

25. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում ապրանքային նշանի օգտագործման ապացույցները ներկայացնում է դրա սեփականատերը կամ լիցենզային պայմանագրով տվյալ նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը:

26. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան դիմումը պետք է պարունակի «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» մասին ՀՀ օրենքի 21.1-րդ հոդվածով պահանջվող տեղեկություններ, մասնավորապես տվյալ ապրանքային նշանի լայնածավալ օգտագործումն ապացուցող, ինչպես նաև սպառողների համապատասխան շրջանակի համար լավ հայտնի լինելը հիմնավորող փաստարկները:

27. Սույն կարգի 2-րդ կետի 18-րդ ենթակետին համապատասխան բողոքը պետք է պարունակի «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» մասին ՀՀ օրենքի 21.1-րդ հոդվածի պահանջները հերքող տեղեկություններ:

28. Սույն կարգի 2-րդ կետի 19-րդ կետին համապատասխան բողոքը պետք է պարունակի ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու համար անհրաժեշտ պայմանների վերանալը հաստատող տեղեկություններ:

 

4. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

29. Որպես բողոք քննարկման են ընդունվում սույն կարգի 2-րդ կետում նշված և սույն կարգի 14-րդ, 16-րդ և 17-րդ կետերով սահմանված, իսկ որպես դիմում` 3-րդ կետում նշված և 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով սահմանված պահանջներին բավարարող գրավոր խնդրագրերը:

30. Ներկայացված բողոքը (դիմումը) գրանցվում է, և դրան տրվում է մտից համար:

31. Բողոքը (դիմումը) ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում խորհրդի քարտուղարն ստուգում է դրա համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին և եթե պարզում է, որ ներկայացված բողոքը (դիմումը) համապատասխանում է սույն կարգի համապատասխանաբար 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով սահմանված պահանջներին, զեկուցում է խորհրդի նախագահին` յուրաքանչյուր բողոքի կամ դիմումի քննարկման համար կոլեգիա նշանակելու և խորհրդի նիստում քննարկելու օր որոշելու մասին:

32. Խորհրդի նախագահը յուրաքանչյուր բողոքի կամ դիմումի քննարկման համար եռօրյա ժամկետում նշանակում է խորհրդի 3 անդամներից բաղկացած կոլեգիա և որոշում է խորհրդի նիստում տվյալ բողոքի կամ դիմումի քննարկման օրը:

Խորհրդի քարտուղարը եռօրյա ժամկետում բողոքարկողին (դիմողին) ծանուցագիր է ուղարկում բողոքը (դիմումը) քննարկման ընդունելու մասին, որտեղ նշվում է նաև տվյալ բողոքի (դիմումի) քննարկման հարցով խորհրդի նիստի անցկացման օրվա մասին:

33. Սույն կարգի 2-րդ կետի 1-9-րդ և 12-14-րդ կետերում նշված բողոքները քննարկման ընդունելու դեպքում բողոքի ստացման և դրա քննարկման օրվա մասին ծանուցվում է նաև գործակալության այն բաժինը, որի որոշումը բողոքարկվում է:

34. Սույն կարգի 2-րդ կետի 10-11-րդ, 15-19-րդ ենթակետերում նշված բողոքները և 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումը քննարկման ընդունելու դեպքում բողոքի (դիմումի) ստացման և քննարկման ընդունելու մասին ծանուցվում է նաև վիճարկվող պահպանական փաստաթղթի (ապրանքային նշանի) սեփականատերը:

Եթե բողոքը ներկայացվել է ապրանքի ծագման տեղանվան գրանցման դեմ, ապա դրա քննարկման ընդունելու մասին ծանուցվում են տվյալ տեղանվան օգտագործման իրավունք ունեցող բոլոր սուբյեկտները: Սույն կետում նշված բոլոր ծանուցագրերին կցվում է համապատասխան բողոքի (դիմումի) պատճենը և առաջարկվում է դրա վերաբերյալ նկատառումները ներկայացնել ոչ ուշ, քան կոլեգիայի նիստի անցկացման օրվանից 10 օր առաջ:

Խորհրդի կոլեգիայի նիստում բողոքի (դիմումի) քննարկման թվականի մասին բողոքարկողին (դիմողին) ծանուցագիր ուղարկվում է ոչ ուշ, քան նիստի անցկացման օրվանից 15 օր առաջ:

35. Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն գրանցված ապրանքային նշանի սեփականատիրոջը նշված ծանուցագիրն ուղարկվում է անմիջականորեն կամ նրա ներկայացուցչի միջոցով, եթե վերջինս նշված է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրոյի գրանցամատյանում: Ծանուցագիրը կարող է ուղարկվել նաև այլ հայտով կամ գրանցման հարցերով տվյալ սեփականատիրոջ ներկայացուցիչը հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում գրանցված նրա արտոնագրային հավատարմատարի միջոցով, եթե հայտնի է այդպիսին: Ընդ որում, բոլոր դեպքերում նշվում է, որ վիճարկվող գրանցման գործողության վերաբերյալ նա կարող է ներկայացնել իր նկատառումները, հաշվի առնելով, որ բողոքի քննարկման հետ կապված գործերը պետք է վարի միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

36. Այն դեպքում, երբ ներկայացված բողոքը չի համապատասխանում սույն կարգի 14-րդ, 16-րդ և 17-րդ կետերով սահմանված, իսկ դիմումը` 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով սահմանված պահանջներին, դրա ստացման օրվանից մեկամսյա ժամկետում բողոք կամ դիմում ներկայացնողին ծանուցագիր է ուղարկվում ներկայացված դիմումը քննարկման չընդունելու մասին:

37. Այն դեպքում, երբ բողոքը կամ դիմումը չի համապատասխանում սույն կարգի 19-28-րդ կետերով, 8-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված պահանջներին, դրա ստացման օրվանից մեկամսյա ժամկետում հարցում է ուղարկվում այն ներկայացնողին` հարցումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում բողոքի քննարկման համար անհրաժեշտ նյութեր ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում բողոքը կամ դիմումը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է բողոքը կամ դիմումը ներկայացնողը:

38. Սույն կարգի 32-36-րդ կետերում նշված ծանուցումները և հարցումներն ստորագրում է խորհրդի նախագահը կամ քարտուղարը:

39. Բողոքարկողի (դիմողի) խնդրանքով բողոքը (դիմումը) կարող է հետ կանչվել դրա քննարկման ցանկացած փուլում, մինչև բողոքարկման խորհրդի նիստում խորհրդի որոշման հրապարակումը: Այս դեպքում բողոքի կամ դիմումի քննարկումը և դրանցով վարվող գործավարությունը դադարեցվում է:

40. Եթե բողոքի (դիմումի) հետ կանչման մասին խնդրագիրը խորհուրդ է ներկայացվել մինչև սույն կարգի 32-րդ կետով նախատեսված` բողոքը (դիմումը) քննարկման ընդունելու մասին ծանուցագիրը բողոքարկողին առաքելը, ապա բողոքը (դիմումը) համարվում է չներկայացված և վճարված պետական տուրքի գումարը ենթակա է օրենքով սահմանված կարգով վերադարձման կամ սահմանված կարգով կարող է օգտագործվել գործակալության կողմից այլ գործողությունների կատարման համար: Հակառակ դեպքում վճարված պետական տուրքի գումարը վերադարձման ենթակա չէ:

41. Սույն կարգի 39-րդ կետի համաձայն հետ կանչված բողոքի (դիմումի) ներկայացման համար վճարված պետական տուրքի գումարը վերադարձման ենթակա չէ:

 

5. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

42. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-5-րդ ենթակետերին համապատասխան բողոքները քննարկվում են ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

43. Սույն կարգի 2-րդ կետի 3-րդ, 6-9-րդ, 13-17-րդ ենթակետերին համապատասխան բողոքները և 3-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերին համապատասխան դիմումները քննարկվում են ստացման օրվանից եռամսյա ժամկետում:

44. Սույն կարգի 2-րդ կետի 10-րդ և 11-րդ ենթակետերին համապատասխան բողոքը քննարկվում է ստացման օրվանից 4-ամսյա ժամկետում:

45. Ցանկացած անձ, որին սույն կարգի 32-34-րդ կետերի համաձայն ծանուցագիր է ուղարկվել բողոքը կամ դիմումը քննարկման ընդունելու մասին, կարող է դիմել խորհուրդ` կոլեգիայի նիստի անցկացման ժամկետների տեղափոխման խնդրանքով, սույն կարգի 42-44-րդ կետերով սահմանված համապատասխան ժամկետների սահմաններում:

Դիմումը ներկայացվում է գրավոր, և դրա բավարարման դեպքում նշանակվում է կոլեգիայի նիստի անցկացման նոր թվական, ինչի մասին ծանուցվում են բողոքի (դիմումի) քննարկման բոլոր հնարավոր մասնակիցները:

46. Բողոքի (դիմումի) քննարկման հնարավոր մասնակիցներից մեկի խնդրանքով և մնացած բոլորի համաձայնությամբ, բողոքի (դիմումի) քննարկման սկիզբը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով, սկսած սույն կարգի 44-րդ կետով սահմանված համապատասխան ժամկետի ավարտի օրվանից:

47. Սույն կարգի 44-րդ կետով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել նաև Բողոքարկման խորհրդի նախաձեռնությամբ` բողոքի (դիմումի) սպառիչ լրիվությամբ և անշահախնդիր քննարկումն ապահովելու նպատակով:

Եթե բողոքի (դիմումի) քննարկման համար խորհրդի կողմից պահանջվել են անհրաժեշտ լրացուցիչ նյութեր, ապա մինչև դրանց ստացումը քննարկման համար նշված ժամկետների ընթացքը կասեցվում է:

 

6. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

48. Բողոքը (դիմումը) նախապես քննարկվում է խորհրդի կոլեգիայի կողմից, որի որոշումը քննարկման է դրվում խորհրդի նիստում:

Բողոքի (դիմումի) նախնական քննարկմանը կարող են մասնակից դարձվել բողոքարկողը (դիմողը), պահպանական փաստաթղթի սեփականատերը և (կամ) նրանց ներկայացուցիչը, ինչպես նաև համապատասխան փորձաքննության բաժնի պետն ու փորձագետը:

Կոլեգիայի կազմում չպետք է ընդգրկվեն բողոքարկողի կամ փորձաքննության բաժնի վիճարկվող որոշում ընդունած փորձագետի հետ ազգակցական կապեր ունեցող անձինք, ինչպես նաև փորձաքննության վիճարկվող որոշման ընդունմանը ուղղակիորեն կամ անուղղակի մասնակցած անձինք:

49. Խորհրդի նիստին մասնակցելու համար պարտադիր հրավիրվում են բողոքին առնչվող բոլոր կողմերը, որոնք ծանուցվում են բողոքի ստացման և խորհրդի նիստում դրա քննարկման թվականի մասին, այդ թվում` բողոքարկողը (դիմողը), վիճարկվող պահպանական փաստաթղթի սեփականատերը և (կամ) նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև համապատասխան փորձաքննության բաժնի պետը ու փորձագետը:

Գործակալության աշխատակիցները չեն կարող լինել նշված անձանց ներկայացուցիչներ:

50. Խորհրդի համաձայնությամբ, քննարկման ցանկացած մասնակից, անհրաժեշտության դեպքում, կարող է մասնագետներ հրավիրել բողոքի քննարկմանը մասնակցելու համար:

Եթե բողոքը վերաբերում է այնպիսի հայտերի, որոնց մասին դեռևս պաշտոնական տեղեկությունները չեն հրապարակվել, մասնագետներ կարող են հրավիրվել միայն հայտատուի համաձայնությամբ:

51. Քննարկման մասնակիցները իրավունք ունեն նախօրոք ծանոթանալու գործի նյութերին, սահմանված կարգով դրանցից քաղվածքներ և պատճեններ ստանալու, իսկ քննարկման ընթացքում` հարցեր տալու մյուս մասնակիցներին և կոլեգիայի անդամներին, խնդրագրեր ներկայացնելու, քննարկվող հարցի էության վերաբերյալ բանավոր և (կամ) գրավոր պարզաբանումներ տալու, որոնք կցվում են նիստի արձանագրությանը:

52. Խորհրդի նիստին սույն կարգի 49-րդ կետում նշված և պատշաճ ծանուցված անձանց չներկայանալը չի խոչընդոտում բողոքի (դիմումի) քննարկումը:

Սակայն խորհուրդն իրավասու է նրանցից որևէ մեկի չներկայանալու դեպքում հետաձգել նիստը, եթե անհնարին է համարում բողոքի (դիմումի) քննարկումը տվյալ նիստի ընթացքում:

53. Խորհրդի նիստը հետաձգելու կամ այն կրկին անգամ անցկացնելու անհրաժեշտության դեպքում նիստի անցկացման նոր ժամկետը կարող է նշանակվել ոչ շուտ, քան առաջինից մեկ ամիս անց, ինչը պետք է համաձայնեցվի բողոքարկողի (դիմողի) հետ:

54. Խորհրդի նիստը համարվում է իրավազոր և գումարվում է, եթե նիստին մասնակցում են խորհրդի անդամների առնվազն 3/4-ը:

Նիստը ղեկավարում է խորհրդի նախագահը, ապահովելով բողոքի (դիմումի) ամբողջական, բազմակողմանի և անկողմնակալ քննարկումը: Նախագահողը բացում է խորհրդի նիստը, ներկայացնում է խորհրդի անդամներին և քննարկմանը մասնակցող անձանց:

55. Քննարկման յուրաքանչյուր մասնակից կարող է բացարկ հայտարարել կոլեգիայի ցանկացած անդամի (անդամների)` սույն կարգի 48-րդ կետի 3-րդ պարբերությունում նշված պատճառների հիման վրա: Բացարկը պետք է լինի պատճառաբանված և հայտարարվի մինչև բողոքի ըստ էության քննարկումը:

Բացարկը քննարկվում է խորհրդի անդամների կողմից, և այն բավարարելու դեպքում խորհրդի նախագահը նշանակում է կոլեգիայի նոր կազմ և որոշում է բողոքի (դիմումի) քննարկման նոր ժամկետ:

56. Բողոքի (դիմումի) ըստ էության քննարկումն սկսվում է կոլեգիայի նախագահի և (կամ) կոլեգիայի անդամներից մեկի զեկուցումով, որը ներկայացնում է կոլեգիայի նախնական քննարկման արդյունքները:

Հետագա քննարկումը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ`

ա) բողոքարկողի (դիմողի) և (կամ) նրա ներկայացուցչի ելույթը.

բ) փորձաքննության բաժնի պետի և (կամ) փորձագետի ելույթը.

գ) արտոնագրատիրոջ (ապրանքային նշանի (պահպանական փաստաթղթի) սեփականատիրոջ) ելույթը` պահպանական փաստաթղթի վիճարկման դեպքում.

դ) խորհրդի մնացած անդամների ելույթները` այդպիսիք լինելու դեպքում.

ե) կողմերի պատասխանները կոլեգիայի և խորհրդի մնացած անդամների հարցերին:

57. Գործի քննարկման ընթացքում կոլեգիան և խորհուրդը սահմանափակվում են փորձաքննության ընթացքում քննարկված նյութերով և լրացուցիչ որոնումներ չեն կատարում:

58. Նոր ներկայացված տեղեկությունների կապակցությամբ ավելի մանրամասն հետազոտություններ կատարելու անհրաժեշտության դեպքում, խորհրդի որոշմամբ նիստը կարող է հետաձգվել սույն կարգի 53-րդ կետի դրույթներին համապատասխան:

59. Խորհրդի նիստի ընթացքը արձանագրվում է, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ձայնագրվում մագնիսական ժապավենի վրա, ինչի մասին տեղեկացվում են բոլոր մասնակիցները:

Նիստի արձանագրությունը կցվում է գործին:

Մի քանի նիստերի ընթացքում նույն հարցի քննարկման դեպքում յուրաքանչյուր նիստի համար կազմվում է առանձին արձանագրություն:

60. Նիստի արձանագրությունը վարում է խորհրդի քարտուղարը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի կողմից նշանակված` խորհրդի որևէ անդամը:

61. Արձանագրության մեջ նշվում են`

նիստը իրականացնող վարչական մարմնի անվանումը.

նիստի անցկացման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը.

խորհրդի, կոլեգիայի անդամների և նիստի բոլոր մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, նրանց առնչությունը քննարկվող հարցին.

այն հայտի, արտոնագրի և (կամ) նշանի վկայագրի համարը և օբյեկտի անվանումը (նշանի պատկերը, սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դիմումի քննարկման դեպքում` ապրանքային նշանի նկարագրությունը), որին առնչվում է քննարկվող բողոքը.

գործի գրանցման համարը.

քննարկվող հարցի համառոտ բովանդակությունը.

բողոքում (դիմումում) կամ փորձաքննության որոշման մեջ բացակայող փաստարկների, խնդրագրերի կամ պարզաբանումների վերաբերյալ մասնակիցների դիմումների համառոտ բովանդակությունը.

մասնակիցների և նիստի ընթացքում հանդես եկող այլ անձանց ելույթների համառոտ շարադրանքը.

ընդունված որոշման եզրափակիչ մասը:

62. Քննարկմանը մասնակցող անձինք և խորհրդի անդամները կարող են արձանագրության մեջ մտցնել իրենց հատուկ կարծիքը կամ այն գրավոր ներկայացնել եռօրյա ժամկետում: Վերջինս գրանցվում և կցվում է նիստի արձանագրությանը:

63. Արձանագրությունը հրապարակում է խորհրդի նախագահը, և այն ստորագրության է տրվում խորհրդի անդամներին:

 

7. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

64. Սույն կարգի 2-րդ կետի 1-3-րդ ենթակետերին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) բողոքը բավարարելու, կրկնական նախնական փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի հայտով գործավարությունը շարունակելու մասին.

բ) բողոքը բավարարելու, կրկնական փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու մասին.

գ) բողոքը բավարարելու, նախնական փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և ապրանքային նշանի, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտը քննարկման ընդունելու մասին.

դ) բողոքը մերժելու և նախնական փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

65. Սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) բողոքը բավարարելու, կրկնական փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և գյուտի նախնական արտոնագիր տալու մասին.

բ) բողոքը մերժելու և կրկնական փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

66. Սույն կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) բողոքը բավարարելու, փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և գյուտի հիմնական արտոնագիր տալու մասին.

բ) բողոքը մերժելու և լիազոր մարմնի որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

67. Սույն կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) բողոքն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու, հայտարկվող նշանի փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և ապրանքային նշանը գրանցելու մասին.

բ) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

68. Սույն կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և հայտարկվող նշանը բողոքով նախատեսված փոփոխություններով գրանցելու մասին.

բ) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

69. Սույն կարգի 2-րդ կետի 8-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) բողոքը բավարարելու, փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու, ապրանքի ծագման տեղանունը գրանցելու և (կամ) դրա օգտագործման իրավունք տալու մասին.

բ) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

70. Սույն կարգի 2-րդ կետի 10-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) բողոքը բավարարելու, փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և հայտարկվող ֆիրմային անվանումը գրանցելու մասին.

բ) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

71. Սույն կարգի 2-րդ կետի 11-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) բողոքն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու և համապատասխան արտոնագիրն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

բ) բողոքը մերժելու և պահպանական արտոնագիրն ուժի մեջ թողնելու մասին:

72. Սույն կարգի 2-րդ կետի 11-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) բողոքն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, եվրասիական արտոնագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

բ) բողոքը մերժելու և եվրասիական արտոնագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ուժի մեջ թողնելու մասին:

73. Սույն կարգի 2-րդ կետի 12-14-րդ ենթակետերին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) բողոքը բավարարելու, զիջման մասին կամ լիցենզային պայմանագրի գրանցումը մերժելու մասին որոշումը չեղյալ ճանաչելու և զիջման կամ լիցենզային պայմանագիրը գրանցելու մասին.

բ) բողոքը մերժելու և գործակալության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

74. Սույն կարգի 2-րդ կետի 15-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) բողոքն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, ապրանքային նշանի գրանցման գործողությունն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

բ) բողոքը մերժելու և ապրանքային նշանի գրանցման գործողությունն ուժի մեջ թողնելու մասին:

75. Սույն կարգի 2-րդ կետի 16-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) բողոքը բավարարելու, ապրանքի ծագման տեղանվան գրանցումը և (կամ) դրա օգտագործման իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու մասին.

բ) բողոքը մերժելու և տեղանվան գրանցումը և (կամ) տեղանվան օգտագործման վկայագիրն ուժի մեջ թողնելու մասին:

76. Սույն կարգի 2-րդ կետի 17-րդ կետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) բողոքը բավարարելու և ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու մասին.

բ) բողոքը մերժելու և ապրանքային նշանի գրանցումն ուժի մեջ թողնելու մասին:

77. Սույն կարգի 2-րդ կետի 18-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) բողոքն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, ապրանքային նշանը ՀՀ-ում հանրահայտ ճանաչելու մասին որոշումն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

բ) բողոքը մերժելու և ՀՀ-ում ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

78. Սույն կարգի 2-րդ կետի 19-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) բողոքն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, ՀՀ-ում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավական պահպանությունն ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու մասին.

բ) բողոքը մերժելու և ՀՀ-ում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավական պահպանությունն ուժի մեջ թողնելու մասին:

79. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան դիմումի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) դիմումն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, վիճարկվող ապրանքային նշանի գրանցման գործողությունն ամբողջովին կամ մասնակիորեն վաղաժամկետ դադարեցնելու մասին.

բ) դիմումը մերժելու և վիճարկվող ապրանքային նշանի գրանցման գործողությունն ուժի մեջ թողնելու մասին:

80. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան դիմումի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) դիմումն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, ապրանքային նշանը դիմումում նշված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին.

բ) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումը մերժելու մասին:

 

8. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

81. Բողոքարկման խորհրդի նիստում բողոքի (դիմումի) քննարկումն ավարտելուց հետո, խորհրդի նախագահն ամփոփում է քննարկումը և քվեարկության է դնում քննարկման արդյունքում ձևավորված խորհրդի որոշման նախագիծը:

82. Խորհուրդը որոշում ընդունում է նիստին մասնակցող անդամների ձայների առնվազն 2/3-ով:

83. Բողոքարկման խորհրդի որոշումը ստորագրվում է բողոքարկման խորհրդի նախագահի կողմից:

84. Խորհրդի որոշումը կցվում է գործին, իսկ դրա պատճենը ոչ ուշ, քան որոշումն ստորագրելուց հետո 5-օրյա ժամկետում ուղարկվում է բողոքարկողին (դիմողին), իսկ պահպանական փաստաթղթի կամ գրանցման գործողության վիճարկման դեպքում` նաև դրա սեփականատիրոջը կամ իրավատիրոջը:

Գործակալության որոշմանը (փորձաքննության կամ պայմանագրի գրանցման) վերաբերող բողոքների քննարկման արդյունքում բողոքարկման խորհրդի ընդունած որոշման պատճենը փոխանցվում է նաև վիճարկվող որոշումն ընդունած համապատասխան բաժին:

85. Խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշումը սույն կարգի 84-րդ կետում նշված անձանց ուղարկման օրվանից:

86. Խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դատարան:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
22.02.2005
N 36-Ն
Հրաման