Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹ ...

 

 

111.0226.200505

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»         05           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11105193

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

26 ապրիլի 2005 թվականի N 226-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում կապի ծառայությունների նորմաները և հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները հաստատելու մասին» թիվ 1956-Ն որոշման 5-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում հեռախոսակապից օգտվելու ներքին կանոնները` համաձայն հավելվածի:

2. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների պետերին` ապահովել սույն հրամանով հաստատված կարգի կիրարկումը:

3. Նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Մանասյանին`

սահմանել վերահսկողություն`

ա/ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում հեռախոսակապի նորմաների սահմանաչափերը չգերազանցելու նկատմամբ,

բ/ սահմանաչափը գերազանցող աշխատողների կողմից գումարների վերականգնման գործընթացի նկատմամբ:

 

Հավելված

ՀՀ մշակույթի և երիտասարդության

հարցերի նախարարի

2005 թվականի ապրիլի 26-ի

N 226-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում (այսուհետ` նախարարություն) հեռախոսակապից օգտվելու ներքին կանոնները:

2. Սույն կանոնները պարտադիր են նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների համար:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում կապի ծառայությունների նորմաները և հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները հաստատելու մասին» թիվ 1956-Ն որոշման N 1 հավելվածի համաձայն սահմանվում են նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կապի ծառայությունների նորմաները /այսուհետ` սահմանված նորմաներ/ /կցվում է համաձայն ենթահավելվածի/:

4. Նախարարը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, առանձնացված ստորաբաժանման ղեկավարները, առանձնացված ստորաբաժանման տարածքային մարմնի ղեկավարները միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերն (այդ թվում` ֆաքսիմիլային հաղորդագրությունները) իրականացնում են իրենց աշխատասենյակներում տեղադրված վերջնակետային սարքավորման միջոցով, իսկ համապատասխան վերջնակետային սարքավորման բացակայության դեպքում նրանց (բացառությամբ` աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարների, առանձնացված ստորաբաժանման տարածքային մարմնի ղեկավարների) ֆաքսիմիլային հաղորդագրություններն ուղարկվում են աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի վերջնակետային սարքավորման միջոցով` այդ ծառայությունների գծով իրենց համար սահմանված նորմաների շրջանակներում:

5. Նախարարության աշխատակազմի միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության վարչության աշխատողները միջազգային, միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերը (այդ թվում` ֆաքսիմիլային հաղորդագրությունները) իրականացնում են իրենց աշխատասենյակում տեղադրված վերջնակետային սարքավորման միջոցով` սահմանված նորմաների սահմաններում:

6. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերն իրականացնում են իրենց հատկացված վերջնակետային սարքավորման միջոցով` սահմանված նորմաների սահմաններում:

7. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման և առանձնացված ստորաբաժանման տարածքային մարմինների ղեկավարները միջազգային, միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերն (այդ թվում` ֆաքսիմիլային հաղորդագրությունների) իրականացնում են իրենց հատկացված վերջնակետային սարքավորման միջոցով` սահմանված նորմաների սահմաններում:

8. Նախարարության աշխատակազմի աշխատողները, բացառությամբ սույն կանոնների 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված դեպքերի, միջազգային, միջքաղաքային /այդ թվում` ֆաքսիմիլային հաղորդագրությունների/ և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերն իրականացնում են աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնում առանձնացված հեռախոսագծից` նախապես լրացված հայտով` համաձայն ձևի` հատկացված վերջնակետային սարքավորման միջոցով` աշխատակազմի քարտուղարության համար այդ ծառայությունների գծով սահմանված նորմաների սահմաններում:

9. Սույն կանոնների 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված աշխատողները հեռախոսային ծառայությունից օգտվում են բացառապես հեռախոսակապի նորմաների սահմանաչափերի սահմաններում` միայն ծառայողական նպատակներով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սահմանաչափերից ավելի ելից հեռախոսային զանգերի արժեքը ենթակա է գանձման` նշված սահմանաչափերը գերազանցած անձանցից:

    Սույն կետի առաջին պարբերությունում նշված անձինք սահմանված       4

սահմանաչափից ավելի ելից զանգերի արժեքը վճարում են հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողին և համապատասխան անդորրագիրը ներկայացնում նախարարության աշխատակազմի ղեկավարին:

11. Հեռախոսակապից օգտվելու` նախարարության սահմանած սահմանաչափերի և աշխատողների կողմից հեռախոսակապի փաստացի օգտագործման հաշվարկը կատարվում է տարեկան կտրվածքով:

 

Ենթահավելված

 

ՆՈՐՄԱՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN|     Հաստիքը կամ       |     Ամսական սահմանաչափը    |Տարեկան |հատուկ  |

|  |    ստորաբաժանումը     |                            |սահմանա-|հեռախո- |

|  |                       |                            |չափը    |սակապը  |

|  |                       |____________________________|________|(սուպեր)|

|  |                       |տեղական |միջքաղա- |միջազգա- |փոստային|        |

|  |                       |ելից    |քային և  |յին ելից |կապի    |        |

|  |                       |հեռախո- |դեպի     |հեռախո-  |ծառայու-|        |

|  |                       |սային   |բջջային  |սային    |թյուններ|        |

|  |                       |խոսակցու|ցանց ելից|խոսակցու-|(դրամ)  |        |

|  |                       |թյուններ|հեռախո-  |թյուններ,|        |        |

|  |                       |(րոպե)  |սային    |այդ թվում|        |        |

|  |                       |        |խոսակցու-|ֆաքսի-   |        |        |

|  |                       |        |թյուններ,|միլային  |        |        |

|  |                       |        |այդ թվում|միջքաղա- |        |        |

|  |                       |        |ֆաքսի-   |քային    |        |        |

|  |                       |        |միլային  |հաղոր-   |        |        |

|  |                       |        |միջքաղա- |դագրու-  |        |        |

|  |                       |        |քային    |թյուններ |        |        |

|  |                       |        |հաղոր-   |(դրամ)   |        |        |

|  |                       |        |դագրու-  |         |        |        |

|  |                       |        |թյուններ |         |        |        |

|  |                       |        |(դրամ)   |         |        |        |

|  |                       |        |         |         |        |        |

|  |                       |        |         |         |        |        |

|__|_______________________|________|_________|_________|________|________|

| 1|            2          |    3   |    4    |    5    |    6   |   7    |

|__|_______________________|________|_________|_________|________|________|

| 1|Նախարար                |անսահմա-|անսահմա- |անսահմա- |        |անսահմա-|

|  |                       |նափակ   |նափակ    |նափակ    |        |նափակ   |

|__|_______________________|________|_________|_________|________|________|

| 2|Նախարարի տեղակալ       |    4000|    15000|    10000|        |        |

|__|_______________________|________|_________|_________|________|________|

| 3|Նախարարի խորհրդական    |    2000|     5000|         |        |        |

|__|_______________________|________|_________|_________|________|________|

| 4|Նախարարի օգնական       |    2000|     5000|         |        |        |

|__|_______________________|________|_________|_________|________|________|

| 5|Նախարարի մամլո         |    5000|    10000|         |        |        |

|  |քարտուղար              |        |         |         |        |        |

|__|_______________________|________|_________|_________|________|________|

| 6|Աշխատակազմի ղեկավար    |    4000|    15000|    10000|        |        |

|__|_______________________|________|_________|_________|________|________|

| 7|Աշխատակազմի ղեկավարի   |    2000|     5000|         |        |        |

|  |տեղակալ                |        |         |         |        |        |

|__|_______________________|________|_________|_________|________|________|

| 8|Աշխատակազմի առանձնացված|    4000|    10000|     5000|        |        |

|  |ստորաբաժանման ղեկավար  |        |         |         |        |        |

|__|_______________________|________|_________|_________|________|________|

| 9|Աշխատակազմի առանձնացված|    3000|     8000|     4000|        |        |

|  |ստորաբաժանման          |        |         |         |        |        |

|  |տարածքային մարմնի      |        |         |         |        |        |

|  |ղեկավար                |        |         |         |        |        |

|__|_______________________|________|_________|_________|________|________|

|10|Աշխատակազմի առանձնացված|    4000|     5000|         |        |        |

|  |ստորաբաժանում          |        |         |         |        |        |

|__|_______________________|________|_________|_________|________|________|

|11|Աշխատակազմի առանձնացված|    3000|     4000|         |        |        |

|  |ստորաբաժանման          |        |         |         |        |        |

|  |տարածքային մարմին      |        |         |         |        |        |

|__|_______________________|________|_________|_________|________|________|

|12|Աշխատակազմի            |    3000|     5000|         |        |        |

|  |կառուցվածքային         |        |         |         |        |        |

|  |ստորաբաժանման ղեկավար  |        |         |         |        |        |

|__|_______________________|________|_________|_________|________|________|

|13|Աշխատակազմի արտաքին    |    5000|    10000|    10000|        |        |

|  |կապերի վարչություն     |        |         |         |        |        |

|__|_______________________|________|_________|_________|________|________|

|14|Աշխատակազմի վարչություն|    5000|         |         |        |        |

|  |(քարտուղարություն)     |        |         |         |        |        |

|__|_______________________|________|_________|_________|________|________|

|15|Աշխատակազմի ինքնուրույն|    3000|         |         |        |        |

|  |բաժին (աշխատակազմի այլ |        |         |         |        |        |

|  |կառուցվածքային         |        |         |         |        |        |

|  |ստորաբաժանում)         |        |         |         |        |        |

|__|_______________________|________|_________|_________|________|________|

|16|Աշխատակազմի            |   10000|    20000|    50000|        |        |

|  |քարտուղարության        |        |         |         |        |        |

|  |ընդհանուր բաժին        |        |         |         |        |        |

._________________________________________________________________________.

 

    Աշխատակազմի ղեկավար`                       Գ. Մանասյան

 

Ձև

 

ՀԱՅՏ N___________

 

_______ ______________________ 200 թ.

 

__________________________________________________________________________

             (պաշտոնատար անձի անունը, ազգանունը և պաշտոնը)

 

__________________________________________________________________________

(ուր է զանգահարվում, ուղարկվում, հասցեն և հեռախոսահամարը)

 

__________________________________________________________________________

                    (ուղարկվող նյութի ծավալը` էջերով)

 

_______________________________       ____________________________________

    (նախատեսված ժամանակը)                (փաստացի օգտագործված ժամանակը)

 

_______________________________       ____________________________________

 (թույլատրողի ստորագրությունը)              (ստացողի ստորագրությունը)

 

 

pin
Մշակույթի նախարարություն
26.04.2005
N 226-Ն
Հրաման