(ուժը կորցրել է 14.09.10 թիվ 602-Ն որոշում)
111.0390.250805
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «25»         08           2005 Թ.
                                       ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11105346
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
11 օգոստոսի 2005 թվականի N 390-Ն
 
i
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 631-Ն որոշմամբ սահմանված «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգի և չափորոշիչների 11-րդ կետի`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում» պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու հայտի քննարկման և գրանցման հետ կապված փաստաթղթերի ներքին շրջանառության ընթացակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի վրա:
 
Հավելված
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2005 թ. օգոստոսի 11-ի
N 390-Ն հրամանի
 
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ
 
1. «Մշակութային արժեքների պահպանական ցուցակում» /այսուհետ` Պահպանական ցուցակ/ պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու հայտը հայտատուն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության /այսուհետ` Գործակալություն/ պետի անունով:
2. Հայտը գրանցվում է հայտերի գրանցամատյանում և պահպանվում Գործակալությունում:
3. Գործակալությունը հայտը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թվականի հուլիսի 20-ի N 345-Ա հրամանով ստեղծված մշակութային արժեքների պահպանության խորհրդի /այսուհետ` Խորհուրդ/ քննարկմանը:
4. Խորհուրդը քննարկման արդյունքում տալիս է Պահպանական ցուցակի չափորոշիչներին մշակութային արժեքի համապատասխանության կամ անհամապատասխանության մասին եզրակացություն, որը պահպանվում է Գործակալությունում` հայտատուի գործի հետ:
5. Խորհրդի դրական եզրակացության հիման վրա Գործակալությունը մշակութային արժեքը գրանցում է Պահպանական ցուցակում և հայտատուին տալիս գրանցման մասին տեղեկանք /այսուհետ` Տեղեկանք/, իսկ բացասական եզրակացության դեպքում` Պահպանական ցուցակում չգրանցելու մասին Տեղեկանք:
6. Տեղեկանքը հաշվառվում և գրանցվում է գրանցամատյանում:
7. Տեղեկանքին տրվում է հաջորդական աճողական համար` կազմված հայտի գրանցման թվի, տեղեկանքի տրման օրվա, ամսվա և տարեթվի հաջորդականությունը պարունակող նիշերից:
8. Տեղեկանքն ստանալիս` հայտատուն ստորագրում է գրանցամատյանի համապատասխան սյունակում:
9. Գրանցամատյանների էջերը համարակալվում են, կարվում և կնքվում նախարարության կնիքով: