Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵ ...

 

 

331.0156.131005

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         10           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 33105406

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

13 սեպտեմբերի 2005 թվականի N 156-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 2-րդ պարբերության պահանջներով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. ՀՀ ջրտնտպետկոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ս. Մաճկալյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

(հրամանը փոփ. 03.11.06 թիվ 166-Ն հրաման)

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

նախարարության ջրային տնտեսության

պետական կոմիտեի նախագահի

2005թ. սեպտեմբերի 13-ի

N 156 - Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի (այսուհետ` Տնօրեն) ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորման կարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 13 սեպտեմբերի 2005թ. N 157-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ատեստավորման անցկացման» ընթացակարգով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը, ոչ պակաս 20 հոգուց, հաստատվում է կոմիտեի նախագահի հրամանով` աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ: Ցուցակում նշվում է Հանձնաժողովի անդամության թեկնածուների անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտությունը, պաշտոնը, հասցեն, հեռախոսի համարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող թեկնածուները Կոմիտեի աշխատակազմի կողմից գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը զետեղվում է կոմիտեի աշխատակազմի քարտուղարության համակարգչում:

5. Հանձնաժողովը կազմվում է հաստատված ցուցակից` վիճակահանությամբ` համակարգչի միջոցով, մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ հետևյալ հարաբերակցությամբ`

- 3 թեկնածու` Կոմիտեի աշխատակազմից.

- 2 թեկնածու` Կոմիտեի համակարգում գործող կազմակերպություններից.

- 1-ական թեկնածու` գիտական և ուսումնական հաստատություններից (համաձայնության դեպքում):

Հանձնաժողովը կազմված է 7 անդամից:

6. Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները ատեստավորումն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ Կոմիտեի աշխատակազմի կողմից տեղեկացվում են Հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:

7. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, գործուղման կամ արձակուրդում լինելու պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն կարգով նախատեսված հարաբերակցությունը:

8. Հանձնաժողովի կազմը, այդ թվում` Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով:

Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն կարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից Կոմիտեի նախագահի հրամանով նշանակվում է համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:

9. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Կոմիտեի նախագահի հրամանով հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը` համաձայն սույն կարգի:

10. Կոմիտեի աշխատակազմը` ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունման որոշման հիման վրա կարող է ներկայացնել առաջարկություն Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև, լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու, անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Հանձնաժողովի խնդիրն է` ատեստավորման միջոցով որոշել Տնօրենի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին:

12. Հանձնաժողովը`

ա) Կոմիտեի աշխատակազմից ստանում է ատեստավորման ենթակա Տնօրենների ցուցակը, աշխատանքային բնութագրերը, առարկությունները վերջիններիս վերաբերյալ (այդպիսիք լինելու դեպքում) և Հանձնաժողովի կնիքը.

բ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

գ) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.

դ) սահմանված կարգով ընտրում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.

ե) անցկացնում է Տնօրենների թեստավորում.

զ) ստուգում և գնահատում է Տնօրենների թեստավորման առաջադրանքները.

է) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ը) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված Տնօրենների բողոքները.

թ) հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած Տնօրենների ցուցակը.

ժ) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.

ժա) Տնօրենի հետ անցկացնում է հարցազրույց.

ժբ) կազմում է քվեաթերթեր.

ժգ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.

ժդ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.

ժե) ամփոփում է ատեստավորման արդյունքները.

ժզ) յուրաքանչյուր Տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթ.

ժէ) Կոմիտեի աշխատակազմին է հանձնում կնիքը, ինչպես նաև Տնօրենների համար թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը,

ատեստավորման փաթեթը.

ժը) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

16. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Կոմիտեի նախագահին: Կոմիտեի նախագահը իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

բ) վարում է Հանձնաժողովի նիստերը.

գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները.

դ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

ե) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

զ) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

18. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

բ) բացատրում է Տնօրենների թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

19. Հանձնաժողովի անդամը`

ա) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.

բ) մասնակցում է Տնօրենի հարցազրույցի անցկացմանը.

գ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

դ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր Տնօրենի համար անցկացվող քվեարկություններին.

ե) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում գրառում «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

զ) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

է) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Հանձնաժողովն իր որոշումը, կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը Կոմիտեի աշխատակազմին է հանձնում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ատեստավորման անցկացման» ընթացակարգով սահմանված կարգով, որից հետո դադարեցնում է իր գործունեությունը:

21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(կարգը փոփ. 03.11.06 թիվ 166-Ն հրաման)

 

 

pin
Ջրային տնտեսության կոմիտե
13.09.2005
N 156-Ն
Հրաման