100.0916.311005
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «31»         10           2005 Թ.
                                       ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10005414
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
5 հոկտեմբերի 2005 թվականի N 916-Ն
 
i
«ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԾԽԱԽՈՏԻ ՆԵՐԳՈՐԾԱԾ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՏԵՔՍՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
 
Հիմք ընդունելով «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 17 մայիսի 2005 թվականի N 343-Ա որոշումը, ինչպես նաև նպատակ ունենալով բնակչությանն իրազեկել ծխախոտի բացասական հետևանքների մասին,
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
Հաստատել մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ նախազգուշացման տեքստերը.
ա) Ծխելը առաջացնում է թոքի քաղցկեղ
բ) Պահպանեք երեխաներին` թույլ մի տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը
գ) Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային
դ) Ծխելը առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ: