Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

07.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2006  -ից մինչեւ   07.04.2018  -ը:
 

 

010.0243.221205

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320) 4-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի որոշումները,» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը,» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 65-րդ հոդվածի առաջին մասի 4-11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4) չորրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշումները.

5) հինգերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումները.

6) վեցերորդ բաժնում հրապարակվում են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումները.

7) յոթերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները.

8) ութերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության նախարարների հրամանները.

9) իններորդ բաժնում հրապարակվում են Երևանի քաղաքապետի որոշումները կամ կարգադրությունները.

10) տասներորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների որոշումները կամ կարգադրությունները:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

 

22 դեկտեմբերի 2005 թվականի

ՀՕ-243-Ն

 

 

pin
ՀՀ 08.12.2005
N ՀՕ-243-Ն օրենք