041.0126.270206
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2006 թվականի N 126-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 780-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 10-ի «Հոբելյանական հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 780-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված հոբելյանական հանձնաժողովների կազմերում Հ. Հովեյանի փոխարեն ընդգրկել Գ. Գևորգյանին:
Այդ կապակցությամբ «Հ. Հովեյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Գ. Գևորգյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ