041.0631.230806
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
23 օգոստոսի 2006 թվականի N 631-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը «կենտրոնական ապարատի» բառերից հետո լրացնել «, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների» բառերով.
2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված N 1.1 հավելվածի`
i
ա) վերնագիրը «կենտրոնական ապարատի» բառերից հետո լրացնել «, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների» բառերով.
բ) «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատ» և «Ներքին զորքեր» բաժինները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի,
գ) «ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զինվորական միավորումներ և ստորաբաժանումներ» բաժնից հանել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2006 թվականի օգոստոսի 23-ի
N 631-Ն որոշման
 
._________________________________________________________________________.
|              Պաշտոնների անվանումները           |Պաշտոնային դրույքաչափերը|
|                                                |           (դրամ)       |
|                                                |________________________|
|                                                |նվազագույն |առավելագույն|
|________________________________________________|___________|____________|
|                     1                          |     2     |      3     |
|_________________________________________________________________________|
|Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության |
|ոստիկանության կենտրոնական ապարատ, դրա անմիջական ենթակայության            |
|ստորաբաժանումներ և  տարածքային մարմիններ                                 |
|_________________________________________________________________________|
|                        Գլխավոր խմբի պաշտոններ                           |

|Գլխավոր վարչության պետ և  նրան հավասարեցված     |23170      |45000       |
|պաշտոններ                                       |           |            |
|________________________________________________|___________|____________|
|Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ և  նրան  |22010      |42400       |
|հավասարեցված պաշտոններ                          |           |            |
|________________________________________________|___________|____________|
|Գլխավոր վարչության պետի տեղակալ, վարչության պետ |20350      |41200       |
|և  նրանց հավասարեցված պաշտոններ                 |           |            |
|________________________________________________|___________|____________|
|Գլխավոր վարչության կազմում վարչության պետ,      |19760      |34100       |
|վարչության պետի տեղակալ, ինքնուրույն բաժնի պետ  |           |            |
|և  նրանց հավասարեցված պաշտոններ                 |           |            |
|________________________________________________|___________|____________|
|Բաժնի պետ (տարածքային) և  նրան հավասարեցված     |18610      |29000       |
|պաշտոններ                                       |           |            |
|________________________________________________|___________|____________|
|Ինքնուրույն բաժանմունքի, վարչության կազմում     |18000      |28600       |
|բաժնի պետ և  նրանց հավասարեցված պաշտոններ       |           |            |
|_________________________________________________________________________|
|                          Ավագ խմբի պաշտոններ                            |

|Վարչության կազմում բաժնի պետի տեղակալ և  նրան   |17800      |27800       |
|հավասարեցված պաշտոններ                          |           |            |
|________________________________________________|___________|____________|
|Վարչության (բաժնի) կազմում բաժանմունքի պետ և    |17440      |27600       |
|նրան հավասարեցված պաշտոններ                     |           |            |
|_________________________________________________________________________|
|                         Միջին խմբի պաշտոններ                            |

|Կարևորագույն  գործերով ավագ օպերլիազոր, հատուկ  |16750      |27300       |
|հանձնարարություններով ավագ տեսուչ և  նրանց      |           |            |
|հավասարեցված պաշտոններ                          |           |            |
|________________________________________________|___________|____________|
|Ավագ օպերլիազոր, քննիչ, տեսուչ և  նրանց         |16270      |26400       |
|հավասարեցված պաշտոններ                          |           |            |
|________________________________________________|___________|____________|
|Օպերլիազոր, քննիչ, տեսուչ և  նրանց հավասարեցված |15840      |25500       |
|պաշտոններ                                       |           |            |
|________________________________________________|___________|____________|
|Դասակի հրամանատար և  նրան հավասարեցված պաշտոններ|15370      |21900       |
|________________________________________________|___________|____________|
|Ավագ տեսուչ (շարային) և  նրան հավասարեցված      |15030      |20700       |
|պաշտոններ                                       |           |            |
|________________________________________________|___________|____________|
|Տեսուչ (շարային) և  նրան հավասարեցված պաշտոններ |15000      |19000       |
|_________________________________________________________________________|
|                         Կրտսեր խմբի պաշտոններ                           |

|Կրտսեր տեսուչ և  նրան հավասարեցված պաշտոններ    |15000      |17800       |
|________________________________________________|___________|____________|
|Ավագ ոստիկան և  նրան հավասարեցված պաշտոններ     |15000      |16500       |
|________________________________________________|___________|____________|
|Ոստիկան և  նրան հավասարեցված պաշտոններ          |15000      |15900       |
|_________________________________________________________________________|
|                         Ոստիկանության զորքեր                            |
|_________________________________________________________________________|
|                        Գլխավոր խմբի պաշտոններ                           |
|_________________________________________________________________________|
|Հրամանատարի տեղակալ, շտաբի պետ և  նրանց         |20470      |41200       |
|հավասարեցված պաշտոններ                          |           |            |
|________________________________________________|___________|____________|
|Գնդի հրամանատար և  նրան հավասարեցված պաշտոններ  |19760      |34100       |
|________________________________________________|___________|____________|
|Բաժնի պետ և  նրան հավասարեցված պաշտոններ        |19760      |31400       |
|_________________________________________________________________________|
|                          Ավագ խմբի պաշտոններ                            |
|_________________________________________________________________________|
|Գումարտակի հրամանատար և  նրան հավասարեցված      |18610      |29000       |
|պաշտոններ                                       |           |            |
|________________________________________________|___________|____________|
|Բաժանմունքի պետ և  նրան հավասարեցված պաշտոններ  |18610      |28400       |
|_________________________________________________________________________|
|                         Միջին խմբի պաշտոններ                            |
|_________________________________________________________________________|
|Առանձին գումարտակի շտաբի պետ և  նրան            |17800      |27800       |
|հավասարեցված պաշտոններ                          |           |            |
|________________________________________________|___________|____________|
|Ավագ սպա, վաշտի հրամանատար և  նրանց             |17440      |27300       |
|հավասարեցված պաշտոններ                          |           |            |
|________________________________________________|___________|____________|
|Դասակի հրամանատար և  նրան հավասարեցված պաշտոններ|16500      |26700       |
|________________________________________________|___________|____________|
|Սպա և  նրան հավասարեցված պաշտոններ              |16000      |25700       |
|________________________________________________|___________|____________|
|Առաքիչ և  նրան հավասարեցված պաշտոններ           |15900      |24500       |
|_________________________________________________________________________|
|                         Կրտսեր խմբի պաշտոններ                           |
|_________________________________________________________________________|
|Դասակի հրամանատար և  նրան հավասարեցված պաշտոններ|15800      |24900       |
|________________________________________________|___________|____________|
|Ջոկի հրամանատար և  նրան հավասարեցված պաշտոններ  |15370      |23700       |
|________________________________________________|___________|____________|
|Հրաձիգ և  նրան հավասարեցված պաշտոններ           |15000      |20700       |
|________________________________________________|___________|____________|
|Տեսուչ և  նրան հավասարեցված պաշտոններ           |15000      |20100       |
|________________________________________________|___________|____________|
|Բուժակ և  նրան հավասարեցված պաշտոններ           |15000      |19000       |