(ուժը կորցրել է 03.12.15 թիվ 1688-Ն հրաման)
i
103.0208.271006
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 10 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10306356
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
3 հոկտեմբերի 2006 թվականի N 208-Ն
i
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 954-Ն որոշման 2-րդ կետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն հավելված 1-ի:
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչության պետ Ռ. Դայանին, օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Թ. Դիլանյանին և ՀՀ որակի տեսչության պետ Ա. Մանուկյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:
Հավելված 1
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2006 թվականի հոկտեմբերի 3-ի
N 208-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կարգը:
2. Հանձնաժողովն իրականացնում է հայկական կոնյակների իսկության հավաստման և նույնականացման նպատակով հայկական կոնյակների ընտրված նմուշների զգայորոշման ցուցանիշների համտեսում և տալիս եզրակացություն:
3. Հանձնաժողովի գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը:
4. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են բարձր մասնագիտական որակավորում, գինեգործության ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ և հմտություն ունեցող հայկական կոնյակ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի կազմը բաղկացած է 11 անդամից:
5. Հանձնաժողովը կազմված է նախագահից, քարտուղարից և անդամներից: Հանձնաժողովի քարտուղարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչության (այսուհետ` Տեսչություն) ներկայացուցիչը:
6. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովի կազմից, Հանձնաժողովի որոշմամբ, բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
7. Հանձնաժողովի խնդիրներն ու նպատակներն են համտեսի միջոցով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելումը, հայկական կոնյակների իսկության մասին հավաստումը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
9. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք:
11. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը:
12. Հանձնաժողովի նիստը նախագահում է Հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից մեկը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, որի ձայնը դառնում է վճռորոշ:
13. Հանձնաժողովի նախագահը`
ա) հրավիրում է Հանձնաժողովի նիստեր,
բ) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,
գ) վարում է Հանձնաժողովի նիստերը,
դ) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
14. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) կազմակերպում է Հանձնաժողովի աշխատանքները,
բ) իրականացնում է Հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերի նախապատրաստումը,
գ) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի անցկացման օրվա, ժամի և տեղի մասին,
դ) ներկայացնում է Տեսչության պետին` գլխավոր պետական տեսուչին, սերտիֆիկացման և այլ մարմիններին ու կազմակերպություններին համտեսի արդյունքների հիման վրա տրված Հանձնաժողովի եզրակացությունը,
ե) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
IV. ՀԱՄՏԵՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
15. Հանձնաժողովի նիստից առաջ Տեսչության պատասխանատու աշխատողի կողմից կատարվում է Հանձնաժողովին ներկայացվելիք նմուշների ծածկագրում` ապահովելով գաղտնիությունը: Յուրաքանչյուր նմուշ պիտակազերծվում և փաթեթավորվում է, կազմվում է ծածկագրման ակտ, որում նշվում է`
ա) նմուշի նշաթիվը,
բ) արտադրանքի անվանումը և խմբաքանակը,
գ) նմուշառման ակտի համարը և թվականը, կնիքի պահպանվածությունը, նմուշի վիճակը: Ծածկագրման ակտը ծրարվում, կնքվում և հանձնվում է Հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին և բացվում է միայն համտեսման ավարտից և արդյունքների քննարկումից հետո:
16. Համտեսին ներկայացվող նմուշների փաստացի ջերմաստիճանը պետք է համապատասխանի հայկական կոնյակների համար նախատեսված ջերմաստիճանային ցուցանիշին (18-200C):
17. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում և անցկացվում են հատուկ կահավորված սենյակում, որտեղ յուրաքանչյուր համտեսողի աշխատատեղը մեկուսացվում է շրջապատող մասնակիցներից և ապահովված է բավարար լուսավորությամբ: Համտեսման սրահում օդի ջերմաստիճանը պետք է լինի 18-200C, բացառվում է օտար հոտերի և հոսանքների առկայությունը: Համտեսման ընթացքում կարծիքների փոխանակում չի թույլատրվում:
18. Հանձնաժողովի մեկ նիստի ժամանակ համտեսի համար առաջարկվող նմուշների քանակը չպետք է գերազանցի 12-ը:
19. Հանձնաժողովի անդամները պետք է ապահովվեն զգայարանները` պարբերաբար թարմացնող չեզոք համի ուտեստներով: Համտեսի սեղաններին պարտադիր են համտեսվող նմուշների քանակին բավարար համտեսի համար նախատեսված անգույն և թափանցիկ բաժակներ և թքամաններ:
20. Անհրաժեշտության դեպքում, աշխատանքները օպերատիվ կազմակերպելու նպատակով, համապատասխան պայմանների առկայության դեպքում Հանձնաժողովը կարող է արտագնա նիստ հրավիրել մեծաքանակ արտադրանմուշ և կուպաժավորված ծավալներ ներկայացնող կազմակերպությունում:
21. Զգայաբանական գնահատականները մասնակիցների կողմից գրանցվում են հայկական կոնյակների համտեսման թերթիկում (Ձև 1-ը կցվում է) և հանձնվում նիստը նախագահողին, որը դուրս է բերում նրանց միջին թվաբանականը: Այնուհետև կազմակերպվում է մասնակիցների միջև տպավորությունների, կարծիքների և առաջարկությունների փոխանակում ու քննարկում: Ստացված միջին թվաբանական գնահատականները և քննարկման եզրակացությունները գրանցվում են Հանձնաժողովի ամփոփաթերթիկում (Ձև 2-ը կցվում է), որը ստորագրում են բոլոր մասնակիցները:
22. Այն դեպքում, երբ առանձին նմուշների համար հաշվարկված միջին թվաբանական բալերը ցածր են ստացվում, համտեսային ամփոփաթերթիկում արձանագրվում է հատուկ բացասական եզրակացություն և կատարվում է նմուշների ապածածկագրում:
23. Նիստի արդյունքներն ամփոփվում և արձանագրվում են:
Արձանագրությունում ներառվում են`
ա) համտեսի անցկացման վայրը և ժամկետը,
բ) նիստին մասնակցած Հանձնաժողովի կազմը (անուն, ազգանուն, պաշտոն),
գ) համտեսի նպատակը,
դ) համտեսված նմուշների ցանկը` նշելով անվանումը, արտադրող կազմակերպությունը, խմբաքանակը կամ կուպաժը,
ե) համտեսված նմուշների միջին բալային գնահատականը,
զ) քննարկումների ժամանակ մասնակիցների կողմից արտահայտված դիտողությունները և առաջարկությունները,
է) Հանձնաժողովի եզրակացությունը համտեսի արդյունքների վերաբերյալ:
Ձև 1
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍՄԱՆ ԹԵՐԹԻԿ
«___» _________200 թ. N _____
Հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի անդամ (մասնակից) _______
Համտեսման վայրը ____________________________________________________
Հայկական կոնյակների գնահատումը (10 բալային համակարգով) ըստ որակի դասակարգման`
. օրդինատ (սովորական)` 3-5 տարեկան - 8.0 բալից ոչ պակաս
. հնեցրած` 6-7 տարեկան - 8.4 բալից ոչ պակաս
. հնեցրած բարձր որակի` 8-9 տարեկան - 8.7 բալից ոչ պակաս
. հին` 10-20 տարեկան - 9.0 բալից ոչ պակաս
. շատ հին` 20-ից ավելի տարեկան - 9.2 բալից ոչ պակաս
._______________________________________________________________________.
|Հ/հ|Նմուշի|Թնդու-|Հնեց-|Կուպաժ| Գնահատվող ցուցանիշները |Հատուկ |
| |անվա- |թյունը|ման |կամ |________________________________|կարծիքը|
| |նումը | |տա- |խմբա- |Թափան-|Գույնը|Փունջը|Համը|Տիպի- | |
| |և/կամ | |րիքը |քանակ |ցիկու-|0.1- |1.0- |1.0-|կու- | |
| |նշա- | | |շիշ/ |թյունը|0.5 |3.0 |5.0 |թյունը| |
| |թիվը | | |հազ. |0.1- | | | |0.1- | |
| | | | |դալ |0.5 | | | |1.0 | |
|___|______|______|_____|______|______|______|______|____|______|_______|
| 1 | | | | | | | | | | |
|___|______|______|_____|______|______|______|______|____|______|_______|
| 2 | | | | | | | | | | |
|___|______|______|_____|______|______|______|______|____|______|_______|
| 3 | | | | | | | | | | |
|___|______|______|_____|______|______|______|______|____|______|_______|
| 4 | | | | | | | | | | |
|___|______|______|_____|______|______|______|______|____|______|_______|
| 5 | | | | | | | | | | |
|___|______|______|_____|______|______|______|______|____|______|_______|
| 6 | | | | | | | | | | |
|___|______|______|_____|______|______|______|______|____|______|_______|
| 7 | | | | | | | | | | |
|___|______|______|_____|______|______|______|______|____|______|_______|
| 8 | | | | | | | | | | |
|___|______|______|_____|______|______|______|______|____|______|_______|
| 9 | | | | | | | | | | |
|___|______|______|_____|______|______|______|______|____|______|_______|
|10 | | | | | | | | | | |
|___|______|______|_____|______|______|______|______|____|______|_______|
|11 | | | | | | | | | | |
|___|______|______|_____|______|______|______|______|____|______|_______|
|12 | | | | | | | | | | |
._______________________________________________________________________.
Ստորագրություն ______________________________
Ձև 2
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿ
«___» _________200 թ. N _____
Հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի անդամների կողմից կոնյակի նմուշներին տրված գնահատականների (10 բալային համակարգով) արդյունքները և եզրակացությունները:
Համտեսման վայրը ______________________ ժամկետը «___» _________200 թ.
._______________________________________________________________________.
|Հ/հ|հանձնաժողովի անդամներ| Ծածկագրեր |Ստորա- |
| | |__________________________________|գրությունը|
| | |1 |2 |3 |4 |5 |6 |7 |8 |9|10|11|12| |
|___|_____________________|__|__|__|__|__|__|__|__|_|__|__|__|__________|
| 1 | | | | | | | | | | | | | | |
|___|_____________________|__|__|__|__|__|__|__|__|_|__|__|__|__________|
| 1 | | | | | | | | | | | | | | |
|___|_____________________|__|__|__|__|__|__|__|__|_|__|__|__|__________|
| 2 | | | | | | | | | | | | | | |
|___|_____________________|__|__|__|__|__|__|__|__|_|__|__|__|__________|
| 3 | | | | | | | | | | | | | | |
|___|_____________________|__|__|__|__|__|__|__|__|_|__|__|__|__________|
| 4 | | | | | | | | | | | | | | |
|___|_____________________|__|__|__|__|__|__|__|__|_|__|__|__|__________|
| 5 | | | | | | | | | | | | | | |
|___|_____________________|__|__|__|__|__|__|__|__|_|__|__|__|__________|
| 6 | | | | | | | | | | | | | | |
|___|_____________________|__|__|__|__|__|__|__|__|_|__|__|__|__________|
| 7 | | | | | | | | | | | | | | |
|___|_____________________|__|__|__|__|__|__|__|__|_|__|__|__|__________|
| 8 | | | | | | | | | | | | | | |
|___|_____________________|__|__|__|__|__|__|__|__|_|__|__|__|__________|
| 9 | | | | | | | | | | | | | | |
|___|_____________________|__|__|__|__|__|__|__|__|_|__|__|__|__________|
| 10| | | | | | | | | | | | | | |
|___|_____________________|__|__|__|__|__|__|__|__|_|__|__|__|__________|
| 11| | | | | | | | | | | | | | |
|___|_____________________|__|__|__|__|__|__|__|__|_|__|__|__|__________|
| |Միջին թվաբանական | | | | | | | | | | | | | |
| |գնահատականը | | | | | | | | | | | | | |
| |(բալերով) | | | | | | | | | | | | | |
._______________________________________________________________________.
Դիտողություններ և առաջարկություններ ______________________________
_______________________________________________________________________
Եզրակացություն ____________________________________________________
_______________________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ` _______________ _________________
ստորագրությունը անունը, ազգանունը
Հանձնաժողովի քարտուղար` _______________ _________________
ստորագրությունը անունը, ազգանունը