041.0349.180507
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 մայիսի 2007 թվականի N 349-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 591-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 591-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Վ. Մկրտումյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձ. Աղաջանյանին` նրա վրա դնելով հանձնաժողովի նախագահի պարտականությունները: Այդ կապակցությամբ «Վ. Մկրտումյան» բառը փոխարինել «Ձ. Աղաջանյան» բառով.
2) լրացնել «Մ. Մաթևոսյան - ՀՀ գլխավոր դատախազության մարդկանց առևտրի (թրաֆիքինգ) և նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետ» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ