010.0194.160707
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2007 թվականի հուլիսի 3-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 փետրվարի 2007 թվականի, ՀՕ-123-Ն) 2-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել «, և չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության կամ վարչապետի նորմատիվ իրավական ակտին հակասող կամ գործող այդ ակտերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կամ այդպիսի նոր ակտեր ընդունելու կամ այդ պայմանագիրը վավերացնելու կամ հաստատելու դրույթներ» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության Նախագահը` միջպետական պայմանագրի առնչությամբ.»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 24-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասը լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերով.
2) 2-րդ մասի 4-րդ կետը լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) որը միջպետական է և վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական օգնություն, նվիրատվություն կամ դրամաշնորհ տրամադրելուն կամ նախատեսում է իրականացնել տեխնիկատնտեսական, ֆինանսական կամ այլ համագործակցություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 54-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասի «պայմանագիրը վավերացնելու մասին Ազգային ժողովի կողմից որոշում ընդունելու վերաբերյալ» բառերը փոխարինել «պայմանագիրն ուժի մեջ մտնելու վերաբերյալ» բառերով.
2) 3-րդ մասի առաջին պարբերությունից հանել «կամ այլ իրավական ակտում», «կամ այլ իրավական ակտ» բառերը.
3) 4-րդ մասի «կառավարության որոշման կամ գերատեսչական նորմատիվ ակտում», «կառավարության որոշում կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտ» բառերը համապատասխանաբար փոխարինել «կառավարության կամ վարչապետի որոշման մեջ», «կառավարության կամ վարչապետի որոշում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
16 հուլիսի 2007 թվականի
ՀՕ-194-Ն