010.0252.261107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 5-ին
«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-66-Ն) 1-ին հոդվածի «20000 դրամ» բառերը փոխարինել «25000 դրամ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
i
1) երկրորդ պարբերության «116 դրամ» բառերը փոխարինել «145 դրամ» բառերով.
2) երրորդ պարբերության «126 դրամ» բառերը փոխարինել «161 դրամ» բառերով.
3) չորրորդ պարբերության «194 դրամ» բառերը փոխարինել «242 դրամ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
26 նոյեմբերի 2007 թվականի
ՀՕ-252-Ն