(ուժը կորցրել է 23.12.15 թիվ 272-Ն հրաման)
i
106.0284.251207
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «25»         12           2007 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10607473
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
10 դեկտեմբերի 2007 թվականի N 284-Ն
 
i
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Բույսերի պաշտպանության միջոցների փորձաքննության անցկացման կարգը և բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 1052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1151-Ն որոշման 3-րդ կետի դրույթներով.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
Հաստատել բույսերի պաշտպանության միջոցների արտադրության, պահպանման և իրացման մասին եզրակացության ձևը` համաձայն հավելվածի:
 
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2007 թվականի դեկտեմբերի 10-ի
N 284-Ն հրամանի
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N__________
Հայտատու __________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կան ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
_______________________________________________________________________
                        (գտնվելու վայրը կամ հասցեն)
Արտադրողը, պահպանողը կամ իրացնողը
_______________________________________________________________________
 
Եզրակացություն: Համաձայն .............. 200.... թվականի N...... փորձաքննության արձանագրության .............................. բույսերի պաշտպանության միջոցը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին:
.......................................... բույսերի պաշտպանության միջոցը թույլատրվում է
_______________________________________________________________________
(արտադրել, պահպանել կամ իրացնել)
 
Հայաստանի Հանրապետությունում:
 
Եզրակացությունն ուժի մեջ է մինչև _____ _________________ 200__ թ.
 
Պատասխանատու
ստորաբաժանման ղեկավար` _________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ. Տ.
 
____ _______________ 200__ թ.