041.0007.140108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
14 հունվարի 2008 թվականի N 7-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 923-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Երևան Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 923-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Քոչարյան - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Քոչարյան - ՀՀ Լոռու մարզպետ» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» և «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ա. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
 
     Լ. Մկրտչյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարար
 
     Տ. Սարգսյան       - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
 
Մ. Մելիք-Բախշյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության
վարչության բարձրագույն կրթության քաղաքականության
մշակման և կազմակերպման բաժնի պետ
 
     Ա. Բարլեզիզյան    - Երևանի  պետական լեզվաբանական համալսարանի 
                         ֆրանսերենի ամբիոնի վարիչ
 
     Ֆ. Խլղաթյան       - Երևանի  պետական լեզվաբանական համալսարանի 
                         հայագիտության ամբիոնի վարիչ
 
     Ն. Առաքելյան      - Երևանի  պետական լեզվաբանական համալսարանի գործնական 
                         ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ»,
 
բ. «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
 
     Ս. Քալանթարյան    - Երևանի  պետական լեզվաբանական համալսարանի 
                         լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության 
                         ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի
 
     Ի. Բաղդասարյան    - Երևանի  պետական լեզվաբանական համալսարանի 
                         լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության 
                         ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի
 
     Ռ. Բոստանջյան     - Երևանի  պետական լեզվաբանական համալսարանի ռուսաց 
                         լեզվի և գրականության ու օտար լեզուների ֆակուլտետի 
                         3-րդ կուրսի ուսանողուհի
 
     Վ. Զաքարյան       - Երևանի  պետական լեզվաբանական համալսարանի օտար 
                         լեզուների ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող
 
     Կ. Էվոյան         - Երևանի  պետական լեզվաբանական համալսարանի օտար 
                         լեզուների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի
 
     Զ. Սողոմոնյան     - Երևանի  պետական լեզվաբանական համալսարանի 
                         հնչյունաբանության և քերականության ամբիոնի 
                         ասպիրանտ»:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ