(ուժը կորցրել է 02.06.2023 թիվ 218-Ն հրաման)
i
118.0898.110108
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «11»        01            2008 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11808008
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
24 դեկտեմբերի 2007 թվականի N 898-Ն
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 856-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 30-րդ կետին համապատասխան`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել.
1) «Պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի» օրինակելի ձևը` համաձայն հավելված N 1-ի,
2) «հավելված N 1-ով սահմանված պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանումներում վարվող գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման նպատակով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանումներ են ներկայացվում ծախսերը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը.
1) ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գծով վճարումներ իրականացնելիս` Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնավորող փաստաթղթերը,
2) սույն կետի 1)-ին ենթակետում չներառված ծախսատեսակների գծով վճարումներ իրականացնելիս` վճարման հանձնարարագրի (իսկ կանխիկ ձևով կատարվող ծախսերի դեպքում` կանխիկ գումարի ստացման հայտի) հետ մեկտեղ ներկայացվում է հավաստագիր պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին:
3. Սույն հրամանը պետական հիմնարկների համար ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից, համայնքային հիմնարկների համար` 2009 թվականի հունվարի 1-ից:
i
4. Սույն հրամանը, համապատասխանաբար, ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում վարվող գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման նպատակով` տեղական գանձապետական բաժանմունքներ ներկայացվող ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, դրանց ձևերը և լրացման պահանջները հաստատելու մասին» N 856-Ն հրամանը:
 
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի
2007 թվականի դեկտեմբերի 24-ի
N 898-Ն հրամանի
 
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N ___ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
 
«__» «______________» 200__ թ.
 
1. Հիմնարկի անվանումը _____________________________________________
2. Գտնվելու վայրը _________________________________________________
3. Պետական կառավարման վերադաս մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը _____________________________________________________________
4. Հիմնարկը սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանման անվանումը ________
_______________________________________________________________________
                                     _
5. Հիմնարկի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանումում հաշվառման համարը _________
6. Ծախսերի ֆինանսավորման աղբյուրի կոդը (ՀՀ պետական բյուջե` 1, համայնքի բյուջե` 2, արտաբյուջե` 3) _____________________________________________
7. Պետական կառավարման վերադաս մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի կոդը` ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման ________________
8. Պայմանագրի` կնքման ամսաթիվը «__» «_______» 200_թ., համարը ______
 
Սույնով հավաստվում է, որ սույն հավաստագրի ներկայացման պահին հավաստագրի 1-ին կետում նշված հիմնարկի կողմից բյուջետային ծախսերի դասակարգման` ստորև ներկայացված հոդվածներով (քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում` սույն հավաստագրի 8-րդ կետում նշված պայմանագրի շրջանակներում) օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնված, հիմնարկի հաշվապահական փաստաթղթերով հիմնավորված և դրանից կատարման ենթակա ֆինանսական պարտավորությունների մեծությունը համապատասխանում է ստորև ներկայացված աղյուսակի 5-րդ սյունակում նշված գումարի մեծությանը:
.________________________________________________________________.
| N |Բաժին/խումբ/|Հոդված|Ձեռքբերվող   |Գումարը  |Վճարման  |Կանխա-|
|   |դաս/ ծրագիր |      |աշխատանքների,|(ըստ     |ժամկետը  |վճարի |
|   |            |      |մատակարարված |վճարման  |(ըստ     |մարում|
|   |            |      |ապրանքների և |հանձնա-  |ժամանա-  |      |
|   |            |      |մատուց.      |րարականի)|կացույցի)|      |
|   |            |      |ծառայութ.    |         |         |      |
|   |            |      |համառոտ      |         |         |      |
|   |            |      |նկարագիրը    |         |         |      |
|___|____________|______|_____________|_________|_________|______|
| 1 |   2        |  3   |     4       |   5     |    6    |   7  |
|___|____________|______|_____________|_________|_________|______|
|___|____________|______|_____________|_________|_________|______|
|___|____________|______|_____________|_________|_________|______|
|_____________________________________|_________|_________|______|
|                 Ընդամենը`           |         |         |      |
.________________________________________________________________.
 
Հիմնարկի ղեկավար
     (գլխավոր ֆինանսիստ)                      ___________________
     (ստորագրությունը)                            կնիքի տեղը
     Հիմնարկի գլխավոր հաշվապահ                ____________________
(ստորագրությունը)
 
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի
2007 թվականի դեկտեմբերի 24-ի
N 898-Ն հրամանի
 
ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
 
ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»
 
«Պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի օրինակելի ձևը» լրացվում և ներկայացվում է հետևյալ կերպ.
1. եթե հավաստագիրը կազմվում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանում է ներկայացվում բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչների կարիքների համար կատարվող գնումների գծով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» թիվ 48 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 35-րդ կետի «ա)» ենթակետին համապատասխան` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստանձնված պարտավորությունների կատարման նպատակով վճարումներ իրականացնելու համար, ապա յուրաքանչյուր առանձին վերցրած պայմանագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար ներկայացվում է առանձին հավաստագիր և վերջինիս տիտղոսային մասի 8-րդ կետում լրացվում է համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը.
2. եթե հավաստագիրը կազմվում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանում է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» թիվ 48 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 35-րդ կետի «բ)» ենթակետին համապատասխան` ստանձնված պարտավորությունների կատարման նպատակով վճարումներ իրականացնելու համար, ապա հավաստագրի 8-րդ կետը չի լրացվում: Ընդ որում, միևնույն ծրագրի շրջանակներում մի քանի հոդվածի գծով վճարումներ իրականացնելու դեպքում կարող է ներկայացվել մեկ հավաստագիր.
3. բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչների կողմից ներկայացվող հավաստագրերը ստորագրում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի գլխավոր ֆինանսիստը և գլխավոր հաշվապահը` համապատասխանաբար առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավունքով.
4. աղյուսակի 2-րդ սյունակի գործառական դասակարգման կոդերը լրացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 11 «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգում» հավելվածին համապատասխան.
5. աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է բյուջետային ծախսերի դասակարգման հոդվածը (տարրը)` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 5 և 6 հավելվածներին համապատասխան` մինչև սինթետիկ հաշիվը.
6. աղյուսակի 5-րդ սյունակը լրացվում է վճարման, իսկ 7-րդ սյունակը` կանխավճարի մարման դեպքում: