305.0025.030308
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «03»        03            2008 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30508067
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
4 փետրվարի 2008 թվականի N 25-Ն
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. դեկտեմբերի 23-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1854-Ն որոշման 3-րդ կետի ա) ենթակետով`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
Հաստատել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)` համաձայն հավելվածի:
 
Հավելված
i
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2008 թ. փետրվարի 4-ի
թիվ 25-Ն հրամանի
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 Թ-Ի ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ)
 
._______________________________________________________________________.
|Հ/հ|           |Ընտանիքների|Գործազըր-|ՀՀ          |2008 թ. ֆինանսական  |
|   |ՀՀ մարզի   |անապահովու-|կության  |մարզպետարան-|միջոցների բաշխումն  |
|   |(ք.Երևանի) |թյան       |մակարդակը|ներից       |ըստ ՀՀ մարզերի      |
|   |անվանումը  |գնահատման  |01.11.   |(Երևան      |(Երևան  քաղաքի)     |
|   |           |համակարգում|2007թ.   |քաղաքից)    |____________________|
|   |           |հաշվառված  |դրությամբ|ստացված     |Ընդամենը|Այդ թվում` |
|   |           |ընտանիքների|(%-ով)   |հայտ-       |(հազ.   |ՀՀ մարզպե- |
|   |           |թիվը       |         |առաջարկները |դրամ)   |տարանների  |
|   |           |01.11.     |         |ըստ մարդ/   |        |և  Երևանի  |
|   |           |2007թ.     |         |օրերի       |        |քաղաքա-    |
|   |           |           |         |            |        |պետարանի   |
|   |           |           |         |            |        |կողմից     |
|   |           |           |         |            |        |իրականացվող|
|   |           |           |         |            |        |ծրագրի     |
|   |           |           |         |            |        |ուղեկցման  |
|   |           |           |         |            |        |ծախսեր     |
|   |           |           |         |            |        |(հազ. դրամ)|
|___|___________|___________|_________|____________|________|___________|
|1. |ք. Երևան   |    32670  |     6.0 |       6434 | 12000.0|   90.0    |
|2. |Արագածոտն  |     8426  |     2.1 |      15000 | 29250.0|  224.0    |
|3. |Արարատ     |    11441  |     2.7 |      90500 | 49500.0|  374.0    |
|4. |Արմավիր    |     7374  |     2.6 |      15684 | 17000.0|  127.8    |
|5. |Գեղարքունիք|    17734  |     5.1 |      87100 | 74000.0|  562.0    |
|6. |Լոռի       |    30271  |    12.2 |      50189 | 88000.0|  673.0    |
|7. |Կոտայք     |    12740  |     6.1 |      25312 | 39000.0|  298.0    |
|8. |Շիրակ      |    28069  |    15.5 |     231385 |176000.0| 1333.2    |
|9. |Սյունիք    |     8064  |    14.7 |      99030 | 80000.0|  597.0    |
|10.|Վայոց ձոր  |     3479  |     4.5 |      19900 | 30000.0|  224.0    |
|11.|Տավուշ     |     9957  |     7.9 |      76050 |100000.0|  747.0    |
|   |Ընդամենը   |   170225  |     7.2 |     716584 |694750.0| 5250.0    |
|   |մարզեր     |           |         |            |        |           |
._______________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 28.10.08 թիվ 134-Ն հրաման)
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների 0.75 տոկոսը` 5250.0 հազ. դրամը հատկացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքներին: