Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0530.310508

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 2008 թվականի N 530-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 13-ի N 820-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Փարպիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, 3.4 հեկտար հողամասերը փոխադրել`

1) 0.41 հեկտար հատուկ պահպանվող տարածքների հողերը` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար.

2) 2.99 հեկտարը, այդ թվում` 1.92 հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելահող, 0.95 հեկտար բնակավայրի հողերի, որից` 0.85 հեկտարը քաղաքացիների սեփականության տնամերձեր, 0.1 հեկտարը` համայնքային սեփականության այլ հողեր, 0.12 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա սպորտային համալիրի կառուցման համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Փարպիի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի մայիսի 29-ի

N 530-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՓԱՐՊԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.05.2008
N 530-Ն
Որոշում