040.0918.250808
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 օգոստոսի 2008 թվականի N 918-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 799-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեղվահովտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.15 հեկտար արոտավայրը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:
2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտ, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի օգոստոսի 21-ի
N 918-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵՂՎԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում