Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 925-Ա Ո ...

 

 

041.1065.241208

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2008 թվականի N 1065-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 925-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 925-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Կ. Մելքոնյանի փոխարեն ընդգրկել Ա. Հակոբյանին, Ս. Բարսեղյանի փոխարեն` Ն. Պողոսյանին, Կ. Մինասյանի փոխարեն` Հ. Մելիքյանին, Ռ. Դալլաքյանի փոխարեն` Վ. Կատվալյանին.

2) այդ կապակցությամբ`

ա. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Կ. Մելքոնյան - կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Ա. Հակոբյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետ», «Ս. Բարսեղյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ» բառերը` «Ն. Պողոսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ» բառերով,

բ. «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Կ. Մինասյան - Գավառի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Հ. Մելիքյան - Գավառի պետական համալսարանի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» ամբիոնի վարիչ», «Ռ. Դալլաքյան - Գավառի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ» բառերը` «Վ. Կատվալյան - Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան» բառերով.

3) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» և «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

    Հ. Հակոբյան       - ՀՀ սփյուռքի նախարար

 

    Տ. Մուկուչյան     - ՀՀ վարչական դատարանի նախագահ

                        (համաձայնությամբ)

                          

Յու. Շուքուրյան   - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ

 

    Ա. Մելիքյան       - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

                        (համաձայնությամբ)

 

    Ա. Ղուկասյան      - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

                      

    Է. Ղազարյան       - Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ընդհանուր

                        տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ»,

 

«ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

    Ա. Վարդանյան      - Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի

                        ուսանող

 

    Ա. Ոսկանյան       - Գավառի պետական համալսարանի աշխարհագրության

                        ամբիոնի հայցորդ

 

    Հ. Քիշոյան        - Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի

                        ուսանողուհի

 

    Ս. Սուչյան        - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի

                        ուսանողուհի

 

    Ռ. Նավոյան        - Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի

                        ուսանող

 

    Լ. Դանոյան        - Գավառի պետական համալսարանի հումանիտար

                        մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողուհի».

 

4) խորհրդի մի շարք անդամների պաշտոնների փոփոխության կապակցությամբ`

ա. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Խաչատրյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ» բառերը փոխարինել «Ա. Խաչատրյան - ՀՀ Ազգային ժողովի օրենսդրության վերլուծության վարչության պետ» բառերով,

բ. «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Հ. Հակոբյան - Գավառի պետական համալսարանի ռեկտոր» բառերը փոխարինել «Հ. Հակոբյան - փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր», «Ի. Խլղաթյան - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր» բառերը` «Ի. Խլղաթյան - Գավառի պետական համալսարանի «Հաշվապահական հաշվառում» ամբիոնի պրոֆեսոր», «Ն. Կուտուզյան - Գավառի պետական համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ» բառերը` «Ն. Կուտուզյան - Գավառի պետական համալսարանի հեռակա ուսուցման ֆակուլտետի դեկան», իսկ «Վ. Կարապետյան - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ» բառերը` «Վ. Կարապետյան - Գավառի պետական համալսարանի «Ֆինանսներ և վարկ» ամբիոնի վարիչ» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.12.2008
N 1065-Ա
Որոշում