041.1057.231208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
23 դեկտեմբերի 2008 թվականի N 1057-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 908-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 908-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Լ. Մկրտչյանի փոխարեն ընդգրկել Ա. Ավետիսյանին, իսկ Խ. Սուքիասյանի փոխարեն` Ա. Աղաբեկյանին.
2) այդ կապակցությամբ «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ», իսկ «Խ. Սուքիասյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերը` «Ա. Աղաբեկյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերով.
3) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» և «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
 
     Ն. Երիցյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարար
 
     Վ. Վարդանյան      - ՀՀ քաղաքաշինության նախարար
 
     Ա. Գյուրջյան      - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
 
     Ֆ. Սարգսյան       - ՀՀ վարչապետի խորհրդական
 
     Գ. Բադալյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
 
     Մ. Հակոբյան       - Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր 
                         տնօրեն 
 
     Ա. Սիմոնյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի 
                         տեղակալ
 
Ա. Ջանջուղազյան  - Հ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ»,
 
բ. «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
 
     Կ. Դերձյան        - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 
                         ընդերքաբանության և մետալուրգիայի դեպարտամենտի 
                         4-րդ կուրսի ուսանող
 
     Կ. Թոռչյան        - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 
                         քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի 
                         դեպարտամենտի ասպիրանտ
 
     Դ. Գարակյան       - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
                         քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի 
                         դեպարտամենտի 4-րդ կուրսի ուսանողուհի
 
     Մ. Սահակյան       - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 
                         տրանսպորտային համակարգերի դեպարտամենտի 
                         մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի
 
     Մ. Նահապետյան     - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 
                         մեխանիկայի և մեքենագիտության դեպարտամենտի 3-րդ 
                         կուրսի ուսանողուհի
 
     Է. Տիգրանյան      - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
                         մեքենաշինության դեպարտամենտի 3-րդ կուրսի ուսանող
 
     Ա. Ավետյան        - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
                         քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի 
                         դեպարտամենտի մագիստրատուրայի 1-ին կուրսի 
                         ուսանողուհի
 
     Շ. Իսայան         - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 
                         ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի դեպարտամենտի 
                         3-րդ կուրսի ուսանողուհի»:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ