Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 926-Ա Ո ...

 

 

041.1069.241208

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2008 թվականի N 1069-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 926-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 926-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Ի. Զաքարյանի փոխարեն ընդգրկել Ա. Գրիգորյանին, Հ. Բաղդասարյանի փոխարեն` Գ. Հովհաննիսյանին, Լ. Ասատրյանի փոխարեն` Ք. Ապրիյանին, Ա. Սևոյանի փոխարեն` Ա. Սարգսյանին և Վ. Թամրազյանի փոխարեն` Հ. Շահնազարյանին.

2) այդ կապակցությամբ`

ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ի. Զաքարյան - ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Գրիգորյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար» բառերով,

բ. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Հ. Բաղդասարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության N 3 արհեստագործական ուսումնարանի տնօրեն» բառերը փոխարինել «Գ. Հովհաննիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ» բառերով,

գ. «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Լ. Ասատրյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի» բառերը փոխարինել «Ք. Ապրիյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի», «Ա. Սևոյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը` «Ա. Սարգսյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող», իսկ «Վ. Թամրազյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող» բառերը` «Հ. Շահնազարյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.12.2008
N 1069-Ա
Որոշում